1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 18 հոկտեմբերի 2017թ., 00:00
Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. նախկին պատգամավորին պատկանող գազաբալոններով բեռնատարը հայտնվել է ձորում 3-րդ հայ գործարարի սպանությունը դրսում. Ուկրաինայում ընկերը սպանել է ֆաբրիկայի տնօրենին Խախտումներ՝ թիվ 17 հատուկ դպրոցում. ԿԳՆ-ն դիմել է դատախազություն Դատարանը մերժեց Անդրիաս Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը Արտակարգ դեպք՝ Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռում. Տեսանյութ Հայ աղջիկը հիացրել է «Я могу» շոուի հանդիսատեսին. Իմ ընդունակությունը մոլորակում ունի մարդկանց ընդամենը 1%-ը Ամուսնու անհավատարմության մասին տեղեկանալով` կինը ծեծել է ամուսնու սիրուհուն Օրհան Փամուք. «Թուրքիան հեռանում է Եվրոպայից և դառնում է բռնապետական երկիր» «Բարսելոնան» կարող է սնանկանալ Կատալոնիայի անկախանալու դեպքում Բարզանին կոչ է արել քուրդ ժողովրդին խուսափել քաղաքացիական պատերազմի տանող քայլերից «Էրդողան, դու սկզբում բերա՛նդ լվա, նոր խոսա». թուրք կուսակցապետ ԱԱ-2018-ի անցումային խաղերի վիճակահանության արդյունքները Չեմպիոնների լիգա. «Բեշիկթաշը» թուրք երկրպագուներին խնդրել է ներկա չլինել «Մոնակոյի» դեմ խաղին Գերմանացիների մեծ մասը դեմ է պաշտոնապես մուսուլմանական տոներ սահմանելուն Հարվի Վայնշթեյնը կհեռացվի Ամերիկյան պրոդյուսերների գիլդիայից Ռադարներից կորել է ճապոնիական ռազմական ուղղաթիռը Մոտ 700 ընկերություն է հեռացել Կատալոնիայում անկախության հանրաքվեի անցկացումից հետո Առանց լուրջ միջոցառումների՝ 2035 թվականին ՀՀ բնակչությունը 2,6 մլն-ից ավելի չի լինի. ՄԱԿ Ազգաբնակչության հիմնադրամ Միջուկային պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի. Հս. Կորեա Աշխարհի բնակչությունը- 2017. Որտեղ է Հայաստանն առաջատար Մեծամորի ԱԷԿ-ի տարիքը, ռիսկայնությունն ու փակման հետևանքները Բաքվի փողոցներում քայլում էին հարբած գեյեր. Տեսանյութ 10 օրվա ընթացքում 5 անգամ թալանել են «Իզի Փեյ» ՍՊԸ-ի վճարահաշվարկային տերմինալի պահոցները՝ տանելով խոշոր չափի գումար Կրակոցներ Նոր Նորքում Այս տարի ավելացել է ցորենի ներկրումը Հայաստան Երևանում բնակարանների միջին գինը 10 տարում նվազել է 43 %-ով Դոն Պիպոյի կողմնակիցները գրոհ են սկսել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Տապալված ծառեր, սյուներ ու հրդեհ. ի՞նչ վնասներ է հասցրել ուժեղ քամին. «911»-ից ստացված ահազանգերը Երեւանյան կարաոկե ակումբում մի խումբ աղջիկներ ծեծել են իրար Ամերիկացին ռուս կնոջ հետ ամուսնանալու համար պայթեցրել է տունը, որտեղ գտնվում էր իր կինը Վիճաբանություն Երեւանի կենտրոնում. Բժշկական համալսարանի վարչության պետը տեղափոխվել է հիվանդանոց Լարսի ճանապարհը փակ է բեռնատարների համար Առաջիկա օրերին կապույտ երկինք եւ աշնանային արեւ Ինչպես է Հոլանդիայի վարչապետը եկել թագավոր Ալեքսանդրի հետ հանդիպման Արցախի ԱԳՆ հայտարարությունը Սարգսյան-Ալիև հանդիպման մասին Թբիլիսիում մեկնարկել է Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԶՈւ ղեկավարների հանդիպումը Մալթայի լրագրողուհու սպանության հետևում կարող են կանգնած լինել ադրբեջանական հատուկ ծառայություննե՞րը. Տեսանյութ «Կոնվերսի» գործով ձերբակալվել է նաեւ Արսեն Գրիգորյանը. նոր մանրամասներ Իրաքի կառավարական զորքերը մտել են Քիրքուք ԱՄՆ-ը մտահոգված է Իրաքում ռազմական գործողություններով ԵՄ ԱԳ նախարարները պաշտպանում են Իրանի հետ միջուկային համաձայնագիրը Ստեղծվել է կանանց սեռական ցանկությունները խթանող դեղամիջոց Ովքեր են պատասխան տալու խուճապ տարածելու համար ՀՀԿ-ն հետ է քաշել գործարարների «բատալիոնը» եւ տեղն ուղարկել մեկհոգանոց «մատյան գունդ» Օտարի հետ չեն ծերանում Չեմպիոնների լիգա. Օրվա խաղերի անոնս Խնդիր հայ ֆուտբոլասերների համար Ամուսնական 14,5 հատ մատանի՝ բյուջեի հաշվին. Եղեգնավանի զավեշտը Ղրղըզների ընդվզումը․ ԵՏՄ-ն՝ քաղաքական նոր ճգնաժամի շեմին Կոռուպցիոն պատմություններ. դատավորին «լավություն են արել»՝ թույլ տալով դիմում գրել, հեռանալ ՄԱԿ գլխավոր քարտուղարը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը Չկա ամենակարևորը՝ գողն ու գողոնը ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ հետաքրքիր ինտրիգ է հասունանում Լեհաստանին «աչքալուսանք» են տանելու Մալթայում պայթեցրել են երկրի իշխանությունների և Ադրբեջանի հանցավոր կապերի մասին սեփական հետաքննությունն անցկացնող լրագրողին Հղի Քեյթ Միդլթոնը մասնակցել է մանկական տոնահանդեսին (Տեսանյութ, լուսանկարներ) Սխալ հասկանալու հետեւանքները Կատալոնիայի անկախության շարժման երկու առաջնորդները կալանքի տակ կմնան Վանում առաջարկել են եւս մեկ հայկական եկեղեցի վերականգնել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները մեկ օր շուտ են մեկնել Լիսաբոն Օքսանա Պուշկինա. Արմեն Ջիգարխանյանը պատրաստվում է ամուսնալուծվել Թուրքիան փակել է օդային սահմանը Իրաքի Քուրդիստանի հետ Սուտը կարելի է հայտնաբերել ըստ ձեռագրի Մրցակցությունը հանուն սիրո ուժեղացնում է Աստծու հանդեպ հավատը Սերժ Սարգսյան. Պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու ԵՄ-ն Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հարց չի քննարկում. Մոգերինի Ջիգարխանյանը՝ կնոջ հետ վեճի մասին. եզակի նողկալի պատմություն է Դուք երբևէ տեսե՞լ եք «Վաճառվում է մզկիթ» տիպի հայտարարություն. Փայլանն ընդվզել է հայկական եկեղեցիների շենքերը վաճառողների դեմ Իդլիբից հետո Թուրքիան կմտնի Աֆրին Լեհաստանի մայրաքաղաքում հայ տղամարդ է սպանվել Օրհան Փամուք. «Այսօր Թուրքիայում մտքի ազատություն չկա և դա ինձ զայրացնում է» ԱՄՆ-ն մերժել է համատեղ հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկը Ժնեւ. նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու Ստամբուլի փողոցներից մեկը կկրի հռչակավոր հայ լուսանկարչի անունը Հայաստանի 3 մարզում քամու ուժգնացումը երեկոյան կարող է կրկնվել Հոկտեմբերի 17-ին Թբիլիսիում կհանդիպեն Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԶՈւ հրամանատարները Գրին քարտի խաղարկությունը նորից է սկսվում Թուրք նախարարը բաժանվել է ամուսնուց, երբ իմացել է, որ նա գյուլենական է Բժիշկները Ջիգարխանյանի վիճակը գնահատում են միջին ծանրության Բրիտանուհին 3 դոլար սիմվոլիկ գումարով վաճառքի է հանել իր երեքհարկանի տունը
Հարցում

Հայաստանը կարող է միջնորդական առաքելությունով հանդես գալ Բաղդադի եւ Էրբիլի միջեւ

Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում եւ հարակից մի շարք տարածքներում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում բնակչության ավելի քան 90 տոկոսը կողմ արտահայտվեց անկախությանը: Պաշտոնական Բաղդադն ընդունեց հանրաքվեի արդյունքները: Միջազգային հանրությունը դրական չարձագանքեց հանրաքվեին:

Հայաստանի դիրքորոշումը զուսպ էր եւ հավասարակշռված: Հայաստանն արձանագրեց, որ անցկացվել է հանրաքվե, ժողովուրդը ավելի քան 90 տոկոսով դրական է արտահայտվել անկախության օգտին, սակայն մյուս կողմից Հայաստանը կողմ է, որ Էրբիլի եւ Բաղդադի միջեւ բանակցություններ սկսվեն` խնդրի խաղաղ կարգավորման համար: Նշենք, որ Հայաստանն ունի բարիդրացիական հարաբերություններ եւ Բաղդադի կենտրոնական իշխանությունների հետ, եւ Էրբիլի ռեգիոնալ քրդական իշխանությունների հետ: Հաշվի առնելով այս հանգամանքը, պաշտոնական Երեւանը կարող է իր միջնորդական առաքելությունն առաջարկել բանակցությունների համար` Բաղդադին եւ Էրբիլին:

Փորձենք հիմնավորել մեր այս մոտեցումը:

Նախ, հարեւան Թուրքիան եւ Իրանը միանշանակորեն աջակցեցին Բաղդադի կենտրոնական իշխանությանը: Ծոցի արաբական երկրներն ունեն խիստ կրավորական դիրքորոշում, քանզի իրականում նրանք չեն աջակցում ոչ Բաղդադին, ոչ էլ` Էրբիլին, թեեւ ֆորմալ տեսանկյունից կողմ են Իրաքի տարածքային ամբողջականությանը եւ չեն ողջունել քրդական հանրաքվեն:

Ավելի կառուցողական դիրքորոշում ունեն Միացյալ Նահանգները, Եվրոմիությունը եւ Ռուսաստանը, որոնք հանրաքվեն համարեցին ժամանակավրեպ, բայցեւ կտրականապես դեմ են, որ Էրբիլի դեմ հարեւան երկրների եւ իրաքյան իշխանությունների կողմից ուժային ճնշումներ լինեն:

Հասկանալի է, որ մոտ ժամանակներս քրդական հարցը դառնալու է միջազգային հարթակներում լուրջ քննարկման առարկա, եւ սկսվելու են բանակցություններ այդ խնդրի շուրջ:

Այսօր արդեն հայտնի է, որ պաշտոնապես Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ալ Աբադիին եւ Բարզանիին հրավիրել է Փարիզ, բանակցությունների համար:

Մեր կարծիքով, Հայաստանի կողմից պաշտոնապես միջնորդական առաքելության առաջարկը կարող է կառուցողական դեր կատարել միջազգային ատյաններում` այս բանակցային գործընթացը սկսելու համար:

Անշուշտ, Հայաստանը մեծ տերություն չէ, այն դասվում է, այսպես կոչված, փոքր երկրների դասին, սակայն Հայաստանն իր այս առաջարկությունով կարող է մեծացնել իր քաղաքական կշիռը միջազգային ատյաններում, մանավանդ որ բոլոր հիմքերը կան` այս առաջարկությունը հաջողությամբ պսակելու համար:

Բացի այն, որ Հայաստանն ունի դրական ընկալում եւ Բաղդադում, եւ Էրբիլում, Հայաստանի առաջարկը որեւէ խանդ չի առաջացնի խոշոր խաղացողների մոտ:
Քրդերը վստահում են Հայաստանին` հաշվի առնելով Ղարաբաղի գործոնը:
Իրաքի կենտրոնական իշխանությունը վստահում է Հայաստանին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը բարեկամական երկիր է Իրանի համար եւ չի անի որեւէ քայլ, որը կվնասի Իրանի պետական շահերին:

Հայաստանի հանդեպ բարյացակամ է տրամադրված նաեւ Սիրիայում Ասադի վարչակազմը, եւ քրդական ժողովրդավարական ուժերը, որոնց աջակցում են ամերիկացիները:

Հայաստանի առաջարկին դեմ չեն լինի նաեւ Վաշինգտոնում, Փարիզում եւ Մոսկվայում:

Բացի այդ, մեկ դետալ եւս: Իրաքի կենտրոնական իշխանությունը, որի վրա միաժամանակ մեծ ազդեցություն ունեն եւ Վաշինգտոնը, եւ Թեհրանը, վերջին տարիներին փորձելով սիրաշահել երկու կողմերին, Երեւանի միջոցով կկարողանա գտնել այն փոխզիջումային հարթակը, որին դեմ չեն լինի ոչ Վաշինգտոնը, ոչ Մոսկվան, ոչ էլ` Թեհրանը: Եւ այդ իմաստով Երեւանը կարող է դառնալ նաեւ տեխնիկական հարթակ քրդական խնդիրը տարբեր միջազգային ֆորմատներով քննարկման համար:
Թերեւս միակ բացասական կողմն այն է, որ Հայաստանն ունի չլուծված Ղարաբաղյան խնդիր, սակայն վերը նշված դրական կողմերը, մեր կարծիքով, գերազանցում են այդ միակ խնդիրը:

Մեր կարծիքով, Հայաստանը պետք է ունենա նախաձեռնողական արտաքին քաղաքականություն եւ չպետք է սահմանափակվի բացառապես Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկման կարգավիճակով:

Ակտիվ նախաձեռնողական քաղաքականության շնորհիվ է, որ երկիրը կարող է բարձրացնել իր քաշն ու կշիռը միջազգային հարթակներում:

Մենք հասկանում ենք, որ նման առաքելություն ստանձնելը մեկ օրում չի լինում: Դրա համար անհրաժեշտ է երկարատեւ երկխոսության գործընթաց` հակամարտության երկու կողմերի միջեւ, պայմանավորվածություն` հիմնական ակտիվ խաղացողների միջեւ:

Մեր առաջարկության իմաստն այն է, որ պետք է սկսել այս գործընթացը, քանզի կրավորական դիրքորոշումներով մենք երբեք ակտիվ խաղացող չենք կարող դառնալ այս տարածաշրջանում:

Երվանդ Բոզոյան
Քաղաքագետ
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

website by Sargssyan