Այսօր՝ 04 հոկտեմբերի 2022թ., 00:00
Եվրոպայի ապագլոբալացումն ու ազգայնականության աճը հիշեցնում են 1930-ականները. Fortune «Հրապարակ». Նիկոլը պատասխանեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, Տեր-Պետրոսյանը խաղից դուրս եկավ Երկու փաստ, որոնք վկայում են, որ աշխարհը ցնորվել է «Ժողովուրդ». Մանրամասներ ՔՊ խմբակցության նիստից «Փաստ». Պայմանագիրը կստորագրվի Բրյուսելո՞ւմ. ի՞նչ վերաբերմունք ունի պաշտոնական Մոսկվան «Հրապարակ». Ի՞նչ է հասկացնում Նիկոլ Փաշինյանը Պաշտոնանկություններ ՊՆ-ում. Ովքեր են «զոհաբերվելու» Թշնամին կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ Հայ զինծառայողների գնդակահարությունն իրականացվել է Իշխանասարում․ Սիրանուշ Սահակյան Երբ վարչապետը թերթի խմբագիր է Ինչու՞ Ադրբեջանը որոշեց հրապարակել իր իսկ կողմից կատարված հանցագործությունները հենց այս պահին Վիճաբանություն-ծեծկռտուք Արարատի մարզում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր Ռազմագերիների սպանությունը Ժնեւի կոնվենցիաների «լուրջ խախտում» է. Սերժ Թանկյանը կիսվել է Civilnet-ի հոդվածով «Հաղթանակ» զբոսայգում ապօրինի «чертово колесо» է կառուցվել․ արձանագրություն կազմե՞լ եք. քաղաքապետ Հայ ռազմագերիներին գնդակահարող ադրբեջանցի զինվորների վայրենի պատկերներն անընդունելի են. Իսպանացի պատգամավոր Մեր դժբախտությունների հիմքում ընկած է երկրի կառավարման իսպառ բացակայությունը. Սենոր Հասրաթյան Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Հարոյանի եղբայրը ԱԺ-ն շուրջ 4 միլիոն դրամով 100 հուշամեդալ է գնել Սրա՞նք են վստահելի գործընկերը, տիկին ֆոն Դեր Լեյեն. իսպանացի պատգամավորը՝ Ադրբեջանի կողմից հայ գերիների սպանության մասին Բացահայտվել են Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի անձնական նամակագրությունը Վերին Լարսում ՌԴ քաղաքացիների սահմանազատման 180 հայց է գրանցվել Անպատժելիությունը նպաստում է վայրագությունների. դե Վաալը՝ մահապատժի մասին Սալիվանը Ստամբուլում Էրդողանի խորհրդականի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան խաղաղ բանակցությունները Սպասում եք, որ ադրբեջանցիներն ավարտե՞ն 1915-ի ցեղասպանությունը. Վալերի Բուայե Մենք գործ ունենք վայրենիների հետ. Զոհրաբ Մնացականյանը` հայ գերիների գնդակահարության մասին Դեռ կա ժամանակ կանխելու նոր զանգվածային ցեղաապանությունները և լիարժեք հայաթափումը. թուրքագետ «Ուշադրություն դարձրեք աշխարհի լռությանը». Սոբչակն ասել, թե ինչու էր Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման մասին ֆիլմ ցուցադրելն այդքան կարեւոր (տեսանյութ) Հայ գերիներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները «Կոմանդո» ջոկատի զինվորականներն են. «Թաթոյան» հիմնադրամ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը Կարևորվել է սահմանային իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը Իրանում տեղի ունեցողն ուղիղ կապ ունի մեզ հետ. Կարեն Հովհաննիսյան Խաղաղություն մարդու ու գազանի միջև չի լինում․ Արման Յարալյան Իմ ու իմ ընկերների ու հայրենասեր մարդկանց համար սա քաղաքականություն չի, այլ լինել -չլինելու հարց՝ Հայրենիքի հարց է․ Թերեզա Մխիթարյան Զորահավաքի մեկնարկը կտրվի նոյեմբերի 1-ին. Պեսկով Ե՞րբ կվճարեն հոկտեմբեր ամսվա թոշակը ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարը նախազգուշացրել է ահաբեկիչներին Հայաստանը պետք է անհապաղ դիմի Միջազգային քրեական դատարան․ Թաթոյան ՄԻՊ հայտարարությունը հայ ռազմագերիների սպանության տեսանյութի վերաբերյալ Միջազգային շուկայի գներով ինչ զինտեխնիկա կարելի էր գնել պարգեւավճարներին հատկացված գումարներով Եթե մեկը թուրքական գործակալ չէ, այս արհավիրքի փոխարեն պետք է երազի ունենալ Մադրիդյան փաստաթղթի նման փաստաթուղթ․ Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ էր․ օր առաջ պետք է հեռացնել դավաճանին․ Իշխան Սաղաթելյան Միջազգային հանրությունը պարտավոր է մեծացնել Ադրբեջանի նկատմամբ ճնշումը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի կողմից կատարած պատերազմական հանցագործությունների մասին Թագավորական ընտանիքը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում «Կառավարությունը սկուտեղի վրա Աղավնոն մատուցեց, հիմա իրենց մենք հետաքրքիր չենք»․Աղավնոյից տեղահանված Խնդիրը նիկոլավարի «լուծելուց» հետո զինվորը ստիպված էր ամբողջ շաբաթ նույն ներքնազգեստով մնալ․ Կարեն Վրթանեսյան Արդար եւ ազատ խորհրդարանական ընտրություններում հաղթում են ոչ թե 54, այլ 19 տոկոս հավաքելով Լեւոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունը եւ «Ապրելու երկիրը» կղեկավարեն Ալավերդի համայնքը Հայ ռազմագերիների մահապատժի տեսանյութը ստուգվում է. Le Figaro-ի փոխտնօրեն Հայ գերիներին գնդակահարելու տեսանյութի մասով վաղը դիմումներ կուղարկվեն միջազգային դատարաններ «Բևեռի» միտինգ-երթին պակասում էր ևս երկու երկրի դրոշ․ Թուրքիայինն ու Ադրբեջանինը․ Սևակ Հակոբյան Վստահ ենք, որ հաղթանակները կվերադառնան՝ մեր հավատքի և հայրենիքի հանդեպ նվիրումի շնորհիվ․ Արցախի թեմի առաջնորդ Իսկության մասով կասկած չկա, ադրբեջանական ԶՈՒ բնորոշ ձեռագիր է. ՊՆ մամուլի քարտուղարը՝ գերիներին գնդակահարելու տեսանյութի մասին Ժնևում բարդ խոսակցություն է սպասվում․ Տարասով Ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել Հայտնվել է հայ ռազմագերինին մահապատժի ենթարկելու նոր տեսանյութ. Տոյվո Կլաար 2.2 միլիարդ դրամ՝ պետությանը միլիոնների վնաս պատճառած ընկերությանը, ևս 32 միլիոն՝ Բագրատ Բադալյանի ընտանեկան բիզնեսին Մեծ սուտ. Մոտ 200 մլն $՝ ինքնագովազդի համար Ի՞նչ առաջարկներով են իրանցի գեներալները եկել Երևան, ինչո՞ւ Հայաստանը զենք չի գնում Իրանից Ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ողբերգությամբ՝ 127 զոհ Օրվա հանդիպումները ԱԺ աշխատանքը՝ գլխացավանք. իշխանությունը փակուղու մեջ է Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները կբանակցեն. մանրամասներ Փաշինյան-ՔՊ հանդիպումից. տեսանյութ Տեսչականի զտումները սկսվեցին ժամը 12 ին բամբիտ են արել էլի, էդքան ռակետ, սնարյադ կլիներ, արա... պատմում են Սոթքի բնակիչները (տեսանյութ) Էլ ի՞նչ «հետաքրքիր տարբերակներ» ունի իշխանությունը Ռուսները ծանոթանում են Արևմուտքի հետ քննարկվող տարբերակներին Նույնիսկ վերելակը կանչեք, չի գա ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը իրականացվում է կնքված պայմանագրերին համապատասխան. ՊՆ 17 օր է՝ թշնամին Կութի գլխավերևում է. անիվները վառում, գլորում են գյուղի անտառները (տեսանյութ) Աշխարհաքաղաքական խոշոր խաղացողները չեն ցանկանում, որ Թուրքիան, նաև Ադրբեջանը, ամրապնդվեն Հայաստանում Ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել հայկական ընկերությունների նկատմամբ Դրան լսելն իսկական մազոխիզմ է․ Իշխանյան Նիկոլին առավել սարսափեցնում է մասնակի իշխանափոխության սցենարը. Ագնեսա Խամոյան «ՔՊ»-ական պատգամավորների մատները կտրես՝ ինձ համար չեն քվեարկի. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Հանդիպման ընթացքում երկու հայտարարություն չի քննարկվել, տարաձայնությունն անմիջապես ի հայտ եկավ Ադրբեջանը պատերազմը սկսել է ոչ թե նրա համար, որ ուժեղացել էր, այլ՝ նրա համար, որ մենք ենք շատ թուլացել. Քոչարյան Փարիզի փաստաբանների միության խորհուրդը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիան Արցախի ապագայի բանալին Արցախի ժողովրդի ձեռքին է. 92 թ.-ին մեր վիճակն ավելի լավ չէր. Քոչարյան Երեկ հայտնաբերված Սամվել Անթալյանը ձեռքից վիրավորվել էր, բայց վիճակը նորմալ է. հայրն արդեն տեսակցել է որդուն ՀԱՊԿ-ի բոլոր երկրները Ադրբեջանի հետ ունեն շատ ավելի լավ հարաբերություններ, քան Հայաստանի հետ (տեսանյութ)
Հարցում

Մարդիկ, որոնք անցնում են քրեական գործով, ստանում են պաշտոններ. Գայանե Հովհանյան

168.am-ը հունիսի 13-ին անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի Արարատ այցին, տեղեկացրել, որ այդ այցի ընթացքում բերման ենթարկված տասնյակ քաղաքացիներից մեկը Գայանե Հովհանյանն է:

Գայանե Գյանջիրովի Հովհանյանը 2013 թվականից պայքարում է որպես տուժողի իրավահաջորդ, որպեսզի պարզի հոր մահվան հանգամանքները: Նախաքննական մարմինն ի սկզբանե առաջ է քաշել ինքնասպանության վարկածը, երբ 2013թ. հունիսի 26-ին Արարատից 3 կմ հեռու հայտնաբերվել է Գյանջիրով Հովհանյանի դին` բռնության հետքերով:

Նախորդ հրապարակմամբ հիշեցրել էինք նաև, որ 2016թ. սեպտեմբերին խորհրդարանում Արթուր Դավթյանին ՀՀ գլխավոր դատախազ նշանակելու հարցի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել ելույթով, որտեղ ի թիվս այլ հարցերի՝ խոսել էր Արարատի մարզի բնակիչ Գյանջիրով Հովհանյանի մահվան հանգամանքների մասին:

«…Կարելի է ենթադրել, որ դատախազական պաշտոնը նման կոռուպցիոն եղանակներով փողեր աշխատելու լավ մեխանիզմ է, մինչդեռ Քննչական ծառայության վարույթում է գտնվում Արարատի մարզի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի գործը, ում 2013 թվականին գտել են կախված վիճակով:

 Նախորդ օրերին իր գործատուներն էս մարդուն բացահայտ կերպով ծեծել են, նվաստացրել են, հաջորդ օրը էդ մարդուն գտել են կախված, ու մինչև հիմա ոչ մի մարդ այս գործով քրեական պատասխանատվության չի ենթարկվել: Չնայած էդ քրեական գործի նյութերում քննիչը գրում է՝ ծեծեցին, էս արին, հետևից ընկան, փախավ, պախկվեց…, ու ոչ մի քրեական պատասխանատվության ենթարկված մարդ:

Հիմա, եթե այս մարդու հարազատները մտնեն, օրինակ, Արարատի մարզի քննչական ծառայության շենքը գրավեն ավտոմատներով, պետք է ասեք՝ ահաբեկչություն է, չէ՞: Եթե նույնիսկ համարենք, որ կարող է լինել այդպիսի մեկնաբանություն, սա ահաբեկչություն կարող է լինել՝ ընդդեմ ահաբեկչության, որովհետև մարդիկ ելք են ուզում տեսնել. ինչքա՞ն կարող են»,- 2016թ. իր ելույթում նշել էր Նիկոլ Փաշինյանը:

Այս ելույթն ու Փաշինյանի Արարատ այցը, այդ այցի ընթացքում Գյանջիրով Հովհանյանի դստեր բերման ենթարկելու տեղեկությունը միայն առաջին հայացքից կարող են խառնաշփոթ առաջացնել, սակայն ամեն բան պարզ է դառնում, երբ տեղեկանում ենք, որ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի կողմից հանցավոր արարքների մեջ մեղադրվող «գործատուները» ոչ ավել, ոչ պակաս՝ 2021թ. հենց նրա ձեռամբ Արարատի համայնքապետի ժամանակավոր պաշտոնը ստանձնած Ասլան Ավետիսյանն է և նրա որդիները:

168TV-ի «Ռեվյու» հաղորդման եթերում Գայանե Հովհանյանը պնդեց՝ կատարվածը դիտավորյալ սպանություն էր:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի 2016 թվականի ելույթին՝ Գայանե Հովհանյանն արձանագրեց. «Նիկոլ Փաշինյանն ասում է մի բան, կատարում՝ լրիվ ուրիշ բան:

Վերջին իրադարձություններից, Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց ձայնագրությունից կարելի է ենթադրել, որ, իրոք, չի կարելի արդարադատություն սպասել. մասնավորապես, Գագիկ Ջհանգիրյանը հանդիսանում է Արարատի հին բնակիչներից, որն ուղիղ կապի մեջ է իմ հոր սպանողի ընտանիքի հետ:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո՝ դեռ Սերժ Սարգսյանի ժամանակ, որոշ իրավիճակ փոխվեց: Հիմա հեգնանքով ասում են, թե այն ժամանակ մի քանի փուլեր պետք է անցնեիր ինչ-որ գործ ջրելու համար, հիմա՝ ուղիղ կապ է Փաշինյանի ու գործ փակողների միջև. գոնե իմ անձնական փորձից եմ ասում: Բազմահազար նամակներ եմ գրել. բոլորն այս հարցով մնացել են անպատասխան: Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանն ինքը շատ լավ գիտի՝ ում է պաշտոնների նշանակել»:

Գյանջիրով Հովհանյանի դուստրը նաև տեղեկացրեց, որ հոր մահից հետո իրավաբանի մասնագիտություն է ստացել՝ արդարության հասնելու ակնկալիքով: Նա իրավիճակին անդրադարձավ նաև մասնագիտորեն՝ ընդգծելով օրենքի ու առկա իրավիճակի հակասությունը:

«Չկա քաղաքական կամք, որպեսզի գործը ընթացք ստանա, այսինքն՝ սպանությունն իր ուղիղ անունն ունենա: Եվ երբ դեռ քրեական գործն իր հանգուցալուծումը չի ստացել (թեկուզև ես գուցե սխալվում էի, և գործը կկարճվեր, կկասեցվեր), նրանք իրավունք չունեին սրանց պաշտոններ առաջարկել կամ նշանակեին:

Այսինքն՝ ի՞նչ է ստացվում՝ մարդիկ անցնում են քրեական գործով, մի մասը քննվում է Արարատի մարզի նստավայրում, Երևանի Կենտրոնի նստավայրում, մի մասը՝ հատուկ կարևորագույն գործերի քննչական վարչությունում է, և այս մարդիկ ստանում են պաշտոններ. էլ արդարադատություն ումի՞ց սպասել»,- հավելեց Գայանե Հովհանյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին ստորագրությամբ բաց են թողել Նարեկ Ասլանի Ավետիսյանին, Հովհաննես Ասլանի Ավետիսյանի դեպքում՝ գործը փորձում են տանել փակուղի, իսկ Երևանի Կենտրոնի դատարանում քննվում է Ասլան Ավետիսյանի և նրա որդիներին առնչվող «արդեն սպանության հոդվածի մասով գործը»:

Գյանջիրով Հովհանյանի գործը

Հիշեցնենք՝ 2013-ի հուլիսի 25-ին Արարատի բնակիչ Գյանջիրով Հովհանյանը դուրս էր եկել տնից ու չէր վերադարձել, հետո նրա դին գտնվել էր Ավշար գյուղի մոտ՝ ծառից կախված վիճակում։

Գ. Հովհանյանը աշխատել էր քարի արտադրությամբ զբաղվող «Ջի-ընդ էյ» ընկերությունում, որը պատկանում է Ասլան Ավետիսյանին ու նրա ընտանիքին։ «Հետք»–ը տարիներ առաջ ներկայացրել էր Հովհանյանի «ինքնասպանության» պատմությունը. ըստ նրա կնոջ ու դստեր՝ Գայանե Հովհանյանի, քարի արտադրամասում աշխատելիս Հովհանյանը տեսել էր, որ քարհատման ժամանակ ջարդոններ են ավելանում, խնդրել էր պետի տեղակալին թույլ տալ իրեն ջարդոնները վերցնել ու սեփական բակը կարգի բերել։ Ստանալով թույլտվություն՝ Գ. Հովհանյանը գնում է արտադրամաս՝ դրանք տուն բերելու համար, բայց հենց արտադրամասի դիմաց նրան սպասելիս են եղել Ասլան Ավետիսյանի երկու որդիները, որոնք դաժան ծեծի են ենթարկում Հովհանյանին ու նրա հետ քարի ջարդոններ տուն բերելու գնացած մնացած անձանց։

Սա դեռ ամենը չէ. ըստ «Հետք»-ի՝ Ավետիսյանի որդիները «ջիպով» գալիս են Գյանջիրովի տուն՝ փնտրելով նրան։ Գյանջիրովը թաքնվում է հարևանի տանը՝ խոտերի մեջ, իսկ Ասլան Ավետիսյանի որդիները խոստանում են բոլոր դեպքերում գտնել Գյանջիրովին։ Հաջորդ առավոտյան Գյանջիրովի հարևան տաքսիստը նրան խորհուրդ է տալիս գնալ Ասլանի որդիներին տեսնելու, որից հետո Գյանջիրովը դուրս է գալիս տնից, իսկ հետո հայտնաբերվում է նրա դին՝ ծառից կախված վիճակում։

Հետագայում նախաքննական մարմինը և դատախազությունը հայտնում են՝ Գյանջիրովին ոչ ինքնասպանության են դրդել, ոչ էլ սպանել։

2020 թվականի դեկտեմբեր. Ասլան Ավետիսյանի որդին՝ Հովհաննես Ավետիսյանը, նշանակվում է Արարատի մարզպետի օգնական:

2021թ. մարտ. Հովհաննես Ավետիսյանն արդեն մարզպետի խորհրդական է:

2021թ. հոկտեմբեր. Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրում Ասլան Ավետիսյանին Արարատի մարզի Արարատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին:

2021թ. դեկտեմբեր. Արարատ համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստի օրակարգի առաջին հարցը համայնքի ղեկավարի ընտրությունն էր, որը տեղի ունեցավ բաց քվեարկությամբ: «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրվել Վահե Հարությունյանը, «Իմ հզոր համայնք» խմբակցությունից՝ Հայկ Հայկյանը, որը նախկին համայնքապետն էր, և ՔՊ-ից Ասլան Ավետիսյանը: «Իմ հզոր համայնք» խմբակցությունից հայտարարեցին, որ անօրինական բաներ են անում նիստում, ուստի բոյկոտեցին նիստն ու հեռացան: Ավագանու մյուս անդամները մասնակցեցին քվեարկությանը. Ասլան Ավետիսյանը՝ 14 ձայնով՝ դարձավ Արարատ համայնքի ղեկավար:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan