«Ես ինձ թույլ չեմ տվել լսել այդ ձայնագրությունը». Զեյնալյանը՝ Վարդազարյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրության մասին
Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված Արտակ Զեյնալյանը դիրքորոշում չի հայտնում ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած հայտնի ձայնագրության վերաբերյալ։
«Իրավական գործընթաց է գնում ու ես, որպես դատավորի թեկնածու, պարտավոր եմ դիրքորոշում չհայտնել», - այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արտակ Զեյնալյանը։
Նա ասաց, թե իրեն թույլ չի տվել լսել այդ ձայնագրությունը. «Ես նմանատիպ ձայնագրություններ չեմ լսում»: