Փաշինյանի ասուլիսը բոյկոտող լրատվամիջոցների թիվը հասավ 30-ի
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է հրավիրում, ինչի նպատակով նախատեսվում է ԶԼՄ-ներին ընձեռել մեկական հարց ներկայացնելու հնարավորություն։
Փորձը ցույց է տալիս, որ նման «առցանց շփումները» տեղի են ունենում նախապատրաստված սցենարով, այդ միջոցառումներին հնչում են հիմնականում իշխանամերձ լրատվամիջոցների, տելեգրամ-ալիքների, բլոգերների հարցերը, որոնք, ըստ ամենայնի, նախապես համաձայնեցվում են միջոցառման կազմակերպիչների հետ, իսկ այլ լրատվամիջոցների դեպքում հարցերը կա՛մ անտեսվում են, կա՛մ խմբագրվում, կա՛մ աղավաղվում:
Հաշվի առնելով այդ նախադեպերը՝ մենք՝ ներքոստորագրյալ լրատվամիջոցների խմբագիրներս, հրապարակավ հրաժարվում ենք ձևական հարց ուղարկելուց: Կոչ ենք անում վարչապետի աշխատակազմին վերադառնալ ասուլիսի դասական ձևին:
Հայտարարությանը միացել են՝
1. Բագրատ Եսայան` «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն
2. Արամ Աբրահամյան` «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
3. Սաթիկ Սեյրանյան` «168 ժամ» թերթի և «168.am» կայքի գլխավոր խմբագիր, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ
4. Աննա Իսրայելյան` «Aravot.am» կայքի գլխավոր խմբագիր
5. Արմինե Օհանյան` «Հրապարակ» օրաթերթի և «Hraparak.am» կայքի գլխավոր խմբագիր
6. Փիրուզա Մելիքսեթյան` «Իրատես դե ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր
7. Արմենիկա Կիվիրյան` NEWS.am կայքի գլխավոր խմբագիր
8. Վահե Սարգսյան` «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր
9. Սոնա Տռուզյան` «Pastinfo» լրատվական պորտալի ղեկավար
10. Շավարշ Գևորգյան` «Հ2» հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար
11. Սևակ Հակոբյան` Yerevan.today լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր
12. Քնար Մանուկյան` «ժողովուրդ» օրաթերթի և «Armlur.am» կայքի գլխավոր խմբագիր
13. Տաթև Այվազյան` «Armday.am» կայքի գլխավոր խմբագիր
14. Հրանտ Մելիք-Շահնազարյան` «Times.am» էլեկտրոնային ռեսուրսի գլխավոր խմբագիր
15. Անժելա Նալբանդյան` PARA TV-ի գլխավոր պրոդյուսեր
16. Հասմիկ Սարգսյան` 7or.am կայքի գլխավոր խմբագիր
17. Կարեն Անտինյան` Blognews.am կայքի գլխավոր խմբագիր
18. Փայլակ Ֆահրադյան`Irakanum.am կայքի գլխավոր խմբագիր
19. Աստղիկ Մաթևոսյան` AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր
20. Բորիս Մուրազի` «Politik.am» կայքի գլխավոր խմբագիր
21. Ժաննա Ծառուկյան` LIVEnews.am կայքի գլխավոր խմբագիր
22. Ֆլորա Նախշքարյան` «Գոլոս Արմենիի» թերթի և կայքի գլխավոր խմբագի
23. Տիգրան Գալստյան` MediaHub.am կայքի գլխավոր խմբագիր
24. Անահիտ Ոսկանյան` Panorama.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր
25. Արտակ Ճաղարյան` «Փաստ» թերթի գլխավոր խմբագիր
26․ Զարեհ Աճեմյան` Արևմտեան ԱՄՆ «Օրակարգ» պարբերականի գլխավոր խմբագիր
27․ Լևոն Պարոնյան` Արևմտյան ԱՄՆ «Օրակարգ» պարբերականի Անգրելեն բաժնի խմբագիր
28․ Զավեն Թորիկյան` Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթին խմբագիր
29․ Վահագն Գարագաշյան` «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր
30․ Դերենիկ Մելիքյան` Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր
Հայտարարությունը բաց է միանալու համար: