Ավետիք Չալաբյանը կշարունակի մնալ կալանավորված
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի նկատմամաբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով փոխարինելը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը:
Դատարանի դահլիճում Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց. «Տեղի ունեցող բոլոր իրադարձությունները ցույց են տալիս, որ այս գործը շինծու է: Իմ կալանքն ընդամենը պատժելու միջոց է և բացարձակ քաղաքական դրդապատճառներով, մի պահ նույնիսկ մի կասկածեք դրանում»:
Ավետիք Չալաբյանի փաստաբան Արթուր Հարությունյանն էլ նշեց, որ գործը քաղաքական հետապնդում է, և այն արարքը, որը վերագրվում է Ավետիք Չալաբյանին, իրականության հետ որևէ աղերս չունի: Նա նշեց նաև, որ նոր քերական օրենսգրքով այս պահին նման մեղադրանք պարզապես գոյություն չունի: