Ավտոտեխսպասարկման կետում պայթյուն է եղել․ տուժած 5 քաղաքացիների վիճակը ծայրահեղ ծանր է

Մայրաքաղաքի ավտոտեխսպասարկման կետերից մեկում գազի արտահոսքի հետևանքով
տեղի ունեցած պայթյունից տուժած 5 քաղաքացիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Վերջիններս տարբեր աստիճանի այրվածքներով և շնչուղիների վնասվածքներով
գտնվում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման
բաժանմունքում: Բժիշկներն անում են հնարավոր ամեն բան նրանց առողջական վիճակի բարելավման համար: