Եթե ընտրություններին Էրդողանը պարտվի, ամբողջ Թուրքիան կպարտվի. Էրդողան
Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Էրզրումում կուսակցության նահանգային նիստի ժամանակ ելույթով է հանդես եկել։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե մոտենում է 2019–ի ընտրությունները եւ պետք է պատրաստվել դրան։
«Չենք ցանկանում, որ նոր հունիսի 7 (այդ ընտրություններին Էրդողանի կուսակցությունը քիչ ձայներ էր ստացել–խմբ) լինի։ Եթե «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը պարտվի, ամբողջ Թուրքիան կպարտվի»,–ասել է Էրդողանը։