Ինչ վտանգներ է պարունակում օծանելիքը
Օծանելիքները կարող են միգրենի, ինչպես նաեւ ալերգիկ ռեակցիաների պատճառ լինել: Ավստրացի գրող Քեյթ Գրինվելի «Case Against Fragrance» գրքում ներկայացված են մարդկանց վրա բույրերի ազդեցության մասին ուսումնասիրության արդյունքները, հաղքորդում է The Independent-ը:
Գրինվելի խոսքով՝ փորձագետներն ապացուցել են, որ մարդկանց մոտ մեկ երրորդը զգայուն է օծանելիքի բույրերի հանդեպ, ինչն արտահայտվում է գլխացավերի, ասթմայի եւ ցանի առաջացմամբ:
Բրազիլիայում Պեռնամբուկոյի Դաշնային համալսարանի գիտնականների անցկացրած մեկ այլ ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ միգրեն ունեցող հիվանդների մոտ 70 տոկոսը սկսում է գլխացավ ունենալ բույրերի տարածումից 25 րոպե անց:
Ընդ որում, օծանելիքի եւ դեզոդորանտների բույրերը 75 տոկոսի դեպքում հանգեցրել են ինքնազգացողության վատթարացման: