Թուրքիան ակնկալում է, որ Ռուսաստանը 1-2 օրից կհանի թուրքական լոլիկի ներմուծման էմբարգոն
Թուրքիան ակնկալում է, որ Ռուսաստանը 1-2 օրից կհանի թուրքական լոլիկի ներմուծման էմբարգոն։ Այս մասին ասել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին՝ ամփոփելով նախարարների մասնակցությամբ երկու երկրների նախագահների հանդիպումը, փոխանցում է Reuters–ը։
«Լոլիկի ներմուծման սահմանափակումները հանվում են։ ՌԴ նախագահը հաստատել է, բայց մենք կսպասենք առաջին մատակարարումներին, որպեսզի հաստատ վստահ լինենք»,– ասել է Զեյբեքչին լրագրողներին։
Ավելի վաղ ՌԴ Գյուղատնտեսության նախարարությունը հայտնել էր, որ կառավարական արգելքի չեղարկման դեպքում թուրքական լոլիկները կներկվեն միայն Թուրքիայի խոշոր ընկերություններից: