Այսօր՝ 14 օգոստոսի 2022թ., 00:00
Համացանցը քննարկում է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի հրավառությունների պարագաների պահեստն է պայթել «Սուրմալու» առևտրի կենտրոնի հրդեհվող շենքի տեսանյութեր սոցցանցերում Պայթյուն «Սուրմալու» առևտրի կենտրոնում. դեպքի վայր է ժամանել 8 մարտական հաշվարկ. կան տուժածներ ԱՄՆ-ը կրկին ՌԴ-ին եւ Իրանին սպառնացել է պատժամիջոցներով՝ ՌԴ-ին իրանական դրոնների վաճառքի հետ կապված Ռահիմ Ստերլինգ․ Ես այլեւս չէի կարող ժամանակ կորցնել Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին հանդիպել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի հետ Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունները տեղափոխել Երեւան եւ Անկարա ՀՖՖ-ի եւ «Փյունիկի» հայտարարությունը Disney-ն առաջ է անցել Netflix-ից՝ սթրիմինգային նոր բաժանորդների քանակով Հարավային Կորեայի նախագահը ներում է շնորհել Samsung Electronics-ի փոխնախագահին 2019-2022 թվականներին Հայաստանում մահացել է 68 դատապարտյալ եւ բանտարկյալ. Լիկա Թումանյան Լատվիան եւ Էստոնիան դուրս են եկել Չինաստանի հետ համագործակցության ձեւաչափից «Լասկովիյ մայ» խումբը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում Ղազախստանը կսկսի նավթ վաճառել ադրբեջանական խողովակաշարով՝ շրջանցելով Ռուսաստանը. Reuters Մեկնարկում է Իսպանիայի առաջնությունը Սկզբից էլ մենք շեշտել ենք, որ Ադրբեջանի հետ ենք քայլերը համաձայնեցնում. Չավուշօղլուն՝ հայ–թուրքական գործընթացի մասին Սա հերթական քաղաքական շոուն է. ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանը կասկածանքը համարում է շինծու․ Հակամարտության սրացման հետևանքով 303 անձ Հայաստանից դեռ անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ Իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, եղել է հարաբերականորեն կայուն․ ՊԲ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան հաղթել է կորոնավիրուսին Աղվան Հովսեփյանի գործով այսօր հրատապ դատական նիստ է նշանակվել. պաշտպան Ռեփեր A$AP Rocky-ին դատի է տվել Հայաստանի Մ-17 թիմը մարզական հավաք կանցկացնի եւ կմեկնի Մոլդովա Բաքվի եւ ԵՄ-ի գազի համաձայնագիրը չի հակասում Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցությանը. ՌԴ ԱԳՆ Էրդողանն օգտագործում է Պուտինի հետ հանդիպումը եւ Ուկրաինայից ցորենի դուրսբերումն ընտրություններից առաջ. Euractiv Կիմ Չեն Ընի քույրը հայտնել է, որ ԿԺԴՀ առաջնորդը հիվանդացել է COVID-19-ով Տիբո Կուրտուայի տպավորիչ արդյունքը եզրափակիչներում Մոսկվան արդարացված չի համարում Ղարաբաղում խաղաղապահ զորակազմի հասցեին հնչող որոշ քննադատությունը. ՌԴ ԱԳՆ Մոլդովան երկու ընկերության հետ «Գազպրոմին» ունեցած պարտքի աուդիտի համաձայնագիր է կնքել ՀՀ-ն ու Արցախը 9 ամիս ունեն,հետո ով էլ գա իշխանության, անհնար կլինի կորցրածը վերականգնել․Գ․ Նազարյան ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացրել է մինչեւ օգոստոսի վերջ Մոսկվա-Երեւան-Բաքու բարձր մակարդակով շփումների մասին Ադրբեջանի ԶԼՄ-ները տեղեկացնում են Բերձորի միջանցքի այլընտրանքային ճանապարհի կառուցումն ավարտելու մասին A Haber-ը տեղեկացրել է Երեւանի եւ Անկարայի երկխոսության շրջանակում հերթական հանդիպման մասին Լաչինի միջանցքի հարցը պետք է որոշվի եռակողմ հայտարարության հիման վրա․ ՌԴ ԱԳՆ Իրանը կանի ամեն ինչ կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման համար. Ռայիսի Թրամփը մեկնաբանել է իր տանը ՀԴԲ-ի խուզարկությունները «Ռեալի» նախագահ․ Արդեն ոչ ոք չի վիճարկում, որ Բենզեման արժանի է «Ոսկե գնդակի» Ինչպե՞ս է այսուհետ ստուգվելու վարորդների սթափությունը. Կառավարության նոր որոշումը Պղինձը թանկանում է Օգոստոսի 14-ին կնշվի Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, այդ օրը կկատարվի Խաղողօրհնեքի արարողություն նիկոլի համար Կապան-Գորիս ճանապարհի հանձնումը թշնամուն մի փոքր ֆորս-մաժորային վիճակ է Բայդենն անակնկալ է մատուցել. նա մեկնել է արձակուրդ Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցով պաշտպանները միջնորդել են արտահերթ դատական նիստ հրավիրել «Ժողովուրդ». Հակասական հայտարարություններ կրթական ծրագրի մասին. Փաշինյանը խաբել է. մաս 66 Մխիթարյանն Ինտերի կազմում գոլ է խփել Նավթն էժանանում է Մոզամբիկն առաջ անցավ Հայաստանից «Ռեալը»՝ Եվրոպայի սուպերգավաթակիր Իրանի նախագահը նիկոլին շատ խիստ զգուշացրել է. Իրանը թույլ չի Սյունիքում սահմանային որեւէ փոփոխություն Այսօր Նավասարդ է. սկսվում է 4515 թվականը «Չնայած այս աղետին, մենք շտկելու ենք այս վիճակը եւ գնալու ենք առաջ». Գեղամ Նազարյան Բայդենը բանը կհասցնի՞ արդյոք նոր համաշխարհային պատերազմի Հունաստանը դուրս կգա Եվրամիության այսպես կոչված ուժեղացված հսկողության համակարգից ԵՄ-ում քննարկման է ներկայացվել ռուսաստանցիներին շենգենյան վիզաների տրամադրումն արգելելու առաջարկը Փիթեր Ջեքսոնը ցանկացել է դիմել հիպնոսի, որպեսզի մոռանա «Մատանիների տիրակալը» ֆիլմի աշխատանքների մասին Պենտագոնը խոստանում է ռազմական պատրաստություն եւ աջակցություն Բալթյան երկրներին Դոլարի եւ ռուբլու փոխարժեքները կրկին նվազել են Լեհաստանի վարչապետը մեղադրել է Եվրամիությանը իմպերիալիստական վարքագծի մեջ Ամանդա Սեյֆրիդը պատմել է իր կարիերայի սկզբում ինտիմ տեսարաններում նկարահանելու փորձի մասին Համաշխարհային շուկան միլիոն բարել նավթ կստանա, եթե ԱՄՆ-ը եւ Իրանը վերակենդանացնեն միջուկային գործարքը Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում Արման Փաշիկյան․ Թիմը շատ լավ է մասնակցել, այս տարի մրցակցությունը շատ մեծ էր Շրի Լանկայի փախուստի դիմած նախագահը ապաստան է փնտրում Թաիլանդում Էմիլի Ռատակովսկու ամուսնուն աշխատանքից ազատել են նրա սեփական ընկերությունից Սեպտեմբերի 21–ին Նիկոլ Փաշինյանը այլեւս չպետք է լինի ՀՀ վարչապետ. Էդգար Ղազարյան Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը պրիմիտիվ հայտարարություններով փորձում է ճնշում գործադրել Երեւանի վրա․ Վարդան Ոսկանյան Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորմամբ․ ՊՆ Հայաստանի թիմը 4 մեդալ է նվաճել Համաշխարհային կադետական խաղերում Ուկրաինան եւ ՌԴ-ն համաձայնել են MOL-ի եւ Slovnaft-ի՝ «Դրուժբա»-ով տարանցման համար վճարելու առաջարկին Ռուսաստանը մտադիր է հրաժարվել Եվրասիական զարգացման բանկի վերահսկիչ փաթեթից․ Bloomberg Թայվանը Չինաստանին զսպելու համար օգտագործելը դատապարտված է ձախողման ՊՆ–ի դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ. ծնողները 5 րոպե ժամանակ տվեցին Դիեգո Սիմեոնեի որդին կտեղափոխվի «Նապոլի» Հունիսի 3–ի գործով կալանավորված Գրիգոր Կարապետյանն ազատ է արձակվել «Բեւերլի Հիլզ 90210» սերիալի աստղը կոմայի մեջ է Ըստ վերլուծության՝ հայաստանցի կանայք տղամարդկանցից ավելի պահանջատեր են հողերի հարցում. Էլբակյան Ղրիմում՝ Նովոֆյոդորովկայում, պայթյունների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Սեւանի ափին Արցախի նախագահի համար շքեղ առանձնատուն է կառուցվում. Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի Ժամանակն է, որ Հունաստանը վերջապես պատժի Ալիեւին. հունական ԶԼՄ-ներ
Հարցում

«Փաստացի Արցախն Ադրբեջանի մաս է»․ ՔՊ-ական Գայանե Եղիազարյան

«Իրավունք» թերթը գրում է․ ««Իրավունքն» անդրադարձել էր, որ Երեւանի ավագանու «Իմ քայլից» ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համալրած նոր պատգամավոր Գայանե Եղիազարյանն ունի ընդամենը միջնակարգ կրթություն: Նա էլ մեզ ո՛չ ավել, ո՛չ պակաս վստահեցրել էր, որ քաղաքականության մեջ` կոնկրետ ԱԺ-ում եւ նաեւ ավագանիում, այդքան էլ կարեւոր չէ մասնագիտական կրթություն ունենալը: Հետեւապես, նրա հետ զրուցեցինք ոչ թե կրթական, այլ քաղաքական հարցերից:

– Տիկին Եղիազարյան, խորհրդարանական ո՞ր հանձնաժողովում եք պատկերացնում Ձեր օրենսդրական աշխատանքը:

– Հանձնաժողովների հարցում, ճիշտն ասած, որպես ավագանու անդամ, ինձ համար ցանկալի էր ընդգրկվել Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում, բայց քանի որ այնտեղ հանձնաժողովի անդամների ցանկալի քանակը համալրված է, հետեւաբար կփորձեմ տեսնել, թե որտեղ ինձ ավելի հարմար կլինի: Չի բացառվում, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով գնամ, որովհետեւ, որպես ավագանի էլ անընդհատ առնչվում եմ մեր քաղաքացիների բազմաթիվ հարցերին, փորձում եմ աջակցել: Նույն կերպ կշարունակեմ նաեւ Ազգային ժողովում ու կանեմ ամեն ինչ` հանուն մեր պետության եւ մեր ժողովրդի շահի:

– Այս ծանր շրջանում, երբ բազմում մեղքեր են վերագրվում իշխանությանը, ինչո՞ւ որոշեցիք վերցնել պատգամավորական մանդատը եւ կիսել նրանց հետ այդ պատասխանատվությունը:

– Եթե զբաղվում եմ քաղաքականությամբ եւ հանդիսանում եմ նաեւ քաղաքական թիմի անդամ, հետեւաբար կիսում եմ նաեւ իմ քաղաքական թիմի ամբողջ պատասխանատվությունը, ուղենիշն ու ամեն ինչը: Այնպես որ, պատրաստ եմ կրելու նաեւ այդ պատասխանատվությունը եւ անելու ամեն ինչ` ի բարօրություն մեր հայրենիքի: Այո՛, շատ ծանր շրջան է, եւ ես իմ ուժերի ներածի չափով անելու եմ ամեն ինչ, որպեսզի երկրում ե՛ւ իրավիճակը կարգավորվի, ե՛ւ քաղհասարակությունը համերաշխության գա:

– Իսկ Արցախի հարցում համամի՞տ եք իշխանության վարած հանձնելու քաղաքականության հետ:

– Ո՞ւմ ենք հանձնում, կարո՞ղ եք ասել:

– Ադրբեջանին, էլ ո՞ւմ...

– Այսինքն` մեր մո՞տ էր, հա՞, Հայաստանի Հանրապետության կազմում էր, հիմա էլ հանձնո՞ւմ ենք: Իհարկե, մեր Արցախն է, մեր պատմական հայրենիքի մասն է, բայց եկեք նայենք աշխարհի տեսանկյունից: Կարող ենք բոլորս էլ պնդել, թե «Արցախը մերն է, մերն է...», բայց ինչպե՞ս է դիտարկում աշխարհի հասարակությունն ու առհասարակ բոլոր երկրները: Քանի դեռ չկան ճանաչված սահմաններ, ճանաչված որպես անկախ պետություն կամ Հայաստանի կազմում, չենք կարող պնդել, թե Արցախը Հայաստանի մասն է: Մենք, որպես հայ ազգ, միշտ էլ նույն կերպ ենք ընկալում նաեւ Արեւմտյան Հայաստանը, որովհետեւ մեր պապերի տունն է եղել եւ համարում ենք` որպես հայրենիք, բայց կա պարզ իրողություն եւ իրավական փաստեր: Ինչքան էլ աչքներս փակենք դրա վրա, խուսափել հնարավոր չէ: Այսքան տարի մեզ միջազգային հանրությունն ընկալել է «օկուպանտ», որովհետեւ մեր հայրենիքն ենք համարել միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի կազմում ընդգրկված նախկին Սովետական Միության Ղարաբաղի ինքնավար մարզը:

– Այսինքն` ընդունում եք, որ Արցախն Ադրբեջանի մա՞ս է:

– Ոչ թե ընդունում եմ, այլ փաստացի` այո՛, Արցախն Ադրբեջանի մաս է: Հոգեբանորեն չենք կարող ընդունել, բայց այստեղ կան փաստեր, որոնց վրա չես կարող չհիմնվել, ինչը միջազգային հանրությունը մեր առջեւ դնում է: Այստեղ կարեւոր է, որ բանակցային գործընթաց սկսվի, եւ «անջատում հանուն փրկության» թեզն առաջ տանելով փաստենք, որ Ադրբեջանն այն ժողովրդավար պետությունը չէ, որի սահմաններում կարող է գոյատեւել Արցախը, թեկուզ որպես ինքնավար մարզ կամ վարչական միավոր` Ադրբեջանի կազմում: Այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում այս հարցը պետք է ճիշտ ուղղությամբ տանել եւ շատ զգուշավոր լինել: Հիմա մենք այս ծանր պատերազմի հետեւանքներից հետո, անպատասխանու հայտարարություններ անելով, ինչ է թե բոլորին դուր գանք, չենք կարող ավելի վատ իրավիճակի հասցնել բանակցային հարցը»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan