Մայիսի 28-ին հրավիրում ենք համապետական հանրահավաք․ Իշխան Սաղաթելյան
Վաղը ակցիաներ կլինեն նաև մարզերում։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
«Վաղը հանրահավաք չի լինի՝ կլինի աշխատանքային օր։ Իսկ մայիսի 28-ին հրավիրում ենք համապետական հանրահավաք։ Մինչև հանրահավքը՝ մայիսի 28-ին ժամը 16։00 Սարդարապատից մեծ ավտոերթ դեպի Ֆրանսիայի հրապարակ, ապա 18։00 հանրահավաք, որից հետո երթ։ Մայիսի 28-ին Երևանում հանրահավաքին զուգահեռ հանրահավաք է տեղի ունենալու Ստեփանակերտում»,- ասաց նա։