Ռուբեն Ռուբինյանի` Պետրոս Ղազարյանին տրված հարցազրույցը չի հեռարձակվել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց՝ Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման հյուրը վերջերս եղել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, սակայն զրույցը չի հեռարձակվել։ Մեզ հետ զրույցում Ռուբինյանը նշեց՝ հարազրույցը վերջերս չի եղել, ապա շարունակեց. «Մի անգամ շուտ հիշում եմ էդպիսի բան։ Հ1-ից ինձ խնդրեցին, որ ուրիշ օր եթեր գնա, որովհետեւ եթերացանկի հետ կապված փոփոխություն էր եղել։ Ես էլ չառարկեցի, իսկ հետո հարցազրույցն արդեն կորցրել էր ակտուալությունը»։