Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է, քանի որ տեսնում է, որ Փաշինյանն այլևս մանդատ չունի. Արամ Վարդևանյան
Ակցիաների նպատակը հանրության լայն շերտերին ցույց տալն է իրավիճակը, որ մարդիկ արթնանան, դուրս գան թմբիրից և լինեն մեր կողքին: Այս մասին նախագահական նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Վարդևանյանը:
«Հասել ենք կրիտիկական կետի, Բրյուսելյան հանդիպումից հետո կարծում եմ, որ ամեն ինչ արդեն պարզ է: Մենք հասել ենք նրան, որ ՀՀ ղեկավարը չի օգտագործում ԼՂ, Արցախի հանրապետություն տերմինները: Մեր ազգը Նիկոլ Փաշինյանի մարմնավորումը չէ, հայ ազգը հաղթանակներ կերտած ազգ է»,-ասաց նա: