Արցախի կարգավիճակի հարցը թողնված է ապագային, հիմա ավելի կարևոր հարցեր են լուծվում. Արման Եղոյան
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը խուսափել է «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունն օգտագործեուց, որովհետև ուզեցել է բալանսավորված հայտարարություն ունենալ: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
«ԵՄ-ն բալանսավորում է իր շահերը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ»,-ասաց նա:
Քպ պատգամավորն անդրադառնալով Արցախի կարգավիճակին՝ ասաց, որ այն թողնված է ապագային, իսկ հիմա ավելի կարևոր հարցեր են լուծվում: