Մեր առջև դրված խնդիրը կատարեցինք, թեև Ոստիկանությունը փորձ արեց բացելու ԱԳՆ-ն․ Իշխան Սաղաթելյան
Ավելի քան 4 ժամ շրջափակման մեջ պահված ՀՀ արտգործնախարարության և հարակից այլ նախարարությունների մուտքերը բացվեցին։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ թեև Ոստիկանությունը փորձ արեց բացելու ԱԳՆ-ն, բայց մեր հայրենակիցները խնդիրն ամբողջությամբ կատարեցին։
Նշենք, որ հարյուրավոր ոստիկաններ էին մոտեցրել ՀՀ արտգործնախարարության շենքին, բայց ցուցարարների ճնշման ներքո որևէ գործողություն անել չհաջողվեց։
Մանրամասն՝ տեսանյութում․