Իշխանության բուրգին գտնվողները ֆիզիկա չեն սովորել, թե չէ կիմանային, որ ուժը ծնում է հակաուժ. Սերգեյ Հարությունյան
Ես բազմիցս ասել եմ այս ամենի նպատակը մարդկանց ահաբեկումն է և ուղիղ խոսքի ճնշումն է։ Մեր մոտ խտրական մոտեցումներ կան, երկակի ստանդարտներ կան՝ իշխանական թևի ներկայացուցչի նկատմամբ՝ ամենաթողություն, ընդդիմադիր ներկայացուցչի ամենաչնչին արարքի նկատմամբ՝ հետապնդում։ Այս մասին «10-ի գործով» դատական նիստից հետո ասաց գործով փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
«Իշխանության բուրգին գտնվող անձինք երևի թե դպրոցում լավ չեն սովորել, հատկապես՝ ֆիզիկան, որովհետև չեն հասկանում, որ ուժը ծնում է հակաուժ, և չեն սովորել պատմություն, թե չէ կիմանային, որ ոչ մի բռմնապետություն երկար կյանք չի ունեցել»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։