Աղջիկ ջան, գնայիր կռվեիր․ Մետրոպոլիտենի կին աշխատողն՝ ակցիայի մասնակցին
Ինչպես արդնե հայտնել ենք, այս պահին մի խումբ երիտասարդներ ակցիա են իրականացնում Երևանի մետրոպոլիտենում՝ վանկարկելով՝ «առանց Նիկոլ Հայաստան», «Արցախը հայկական է» և այլն։
Քիչ առաջ մի երիտասարդը Մետրոպոլիտենի աշխատակցուհու ներկայությամբ պոկեց ակցիայի մասնակիցների կպցրած Արցախի դրոշը։
Երբ ակցիայի մասնակիցը հորդորում էր չանել նման բան, Մետրոպոլիտենի աշխատակցուհին, դիմելով վերջինիս, հայտարարեց՝ աղջիկ ջան, գնայիր կռվեիր։