Զինված ուժերի բացակայության պայմաններում խաղաղություն չի լինելու․ Տիգրան Աբրահամյան
Պարտված ղեկավարը, որն այսօր ունի ընկածի կարգավիճակ, գնում է բանակցելու երկրների հետ, այս դեպքում Ադրբեջանի, Թուրքիայի հետ, մի ժամանակահատվածում, երբ նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում էլ հաջողելու որևէ հնարավորություն չի ունենա։ Ֆրանսիայի հրապարակում Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները թեմայով քննարկման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Այս իշխանությունը նպատակային ձևով պետությունը տանում է տապալման։ Այն կարգավիճակը, որը ունի այս իշխանությունը ուղղակի նրան որևէ ձևով հնարավորություն չի տալու որևէ բանակցություններում հաջողելու»,-ասաց Աբրահամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։