Այսօր՝ 08 օգոստոսի 2022թ., 00:00
Արցախում վիրավորում ստացած ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում դրական շարժ կա Թուրքիայի պաշտպանական եւ աեորոտիեզեկան արտադրանքի վաճառքը վերջին 20 տարում ավելացել է 10 անգամ Մեգան Մարքլը մտավախություն ունի, որ արքայազն Հարին կցանկանա տեղափոխվել Մեծ Բրիտանիա Հայաստանի Մ-17 եւ Մ-19 հավաքականները մարզումային հավաք կանցկացնեն․ թիմերի կազմը Ադրբեջանին փոխանցված քարտեզները զգալիորեն կրճատել են ականների հետ կապված մահացությունների թիվը․ Վլադիմիր Կարապետյան Ֆրանսիան պատրաստվում է շոգի չորրորդ ալիքին Դոլարի եւ ռուբլու փոխարժեքներն աճել են Չինաստանի հետ առեւտրային պատերազմը թանկ կնստի Գերմանիայի վրա ԱԱ-2024․ Ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը Օլիմպիադա․ Հայաստանի թիմը մեծ առավելությամբ հաղթեց ադրբեջանցիներին Քանյե Ուեսթը մահախոսական է նվիրել Քիմ Քարդաշյանի եւ Փիթ Դեւիդսոնի բաժանմանը Շատ ամերիկացիներ չեն ցանկանում Բայդենին կամ Թրամփին տեսնել ԱՄՆ հաջորդ նախագահի պաշտոնին Պեկինը հույս ունի, որ Երեւանն ու Բաքուն կվերացնեն տարաձայնությունները քաղաքական երկխոսության միջոցով Շիրակցի գերիների հարազատները Կառավարության շենքի դիմաց են. նրանք հանդիպում են պահանջում վարչապետի հետ «Bayraktar»-ը Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կկառուցի. դեսպան Համաշխարհային հանրությունն աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների շեմին է. Չավուշօղլու Պուտինի եւ Զելենսկու հանդիպման համար նախադրյալներ չկան․ Կրեմլ Թուրքիան չպետք է հայտնվի պատժամիջոցների ներքո՝ էներգետիկայի ոլորտում ՌԴ-ի հետ համագործակցության պատճառով․ Կրեմլ Շախմատային Օլիմպիադան 2026-ին կընդունի Ուզբեկստանը Հայաստանի կառավարությունը թաքցնում է, որ համաձայնած է եղել ժամկետից շուտ հանձնել Լաչինը. Միջուկային պատերազմը կոչնչացնի մոլորակը. ՄԱԿ գլխավոր քարտուղար «Գողացել են իմ կյանքը»․ Մայք Թայսոնը քննադատել է իր կյանքի մասին պատմող կենսագրական սերիալը Oդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով. եղանակը Հայաստանում Դատավարություն երգերի իրավունքների համար․ «Ֆակտոր-2» խմբի անդամը պարտվել է Սերգեյ Ժուկովին Թուրքական հինգ բանկեր սկսել են օգտագործել ռուսական «Միր» վճարային համակարգը Պեդրի․ Լեւանդովսկու հետ խաղալն իսկական հաճույք է Այս տարի դոլարի թանկացումը վատ նորություն է աշխարհի գրեթե բոլոր երկրների համար Հոլիվուդյան աստղ Ջեսիկա Չեսթեյնն այցելել է Կիեւ եւ հանդիպել Զելենսկու հետ Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ՊԲ Չավուշօղլուն որոշել է Հայաստանին «զգուշացնել» «հետագա սադրանքների անթույլատրելիության» մասին Առողջական վիճակի սրացումից շուրջ մեկ ամիս անց Վահագն Վերմիշյանը բերվել է Էրեբունի ԲԿ. պաշտպան ՀՅԴ ԳՄ անդամներն ու «Հայաստան» դաշինքի պատգամավորները Սյունիք, Վայոց ձոր, Գեղարքունիք են այցելել Հանկարծամահ եղած պայմանագրային զինծառայող Արշալույս Հովհաննիսյանը Վարդենիսից էր, 44–օրյա պատերազմի մասնակից «Արդար չէ, երբ ծովափից են հարց տալիս. լավ կլիներ՝ հասնեին Երևան, նոր սոցմեդիայում նման հարցադրումներ անեին». Գեղամ Մանուկյան «Սրանք հայերեն խոսող թուրքեր են. դավաճանի դեմն առնել է պետք համապատասխան պատժով». Հովհաննես Իշխանյան Դիրքերից վերև միայն արծիվներն են ճախրում. ովքեր են պաշտպանում մեր սահմանը Աղավնոյի բնակիչները չեն ցանկանում լքել գյուղը, տներն արգելել են այրել. գյուղապետ 20 միլիոն 107.000 դրամ՝ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի անցկացումն ապահովելու համար. հերթական դրամաշնորհը «Եթե Լաչինի միջանցքը հանձնեն՝ մենք կմնանք շրջափակման մեջ․ մեր ժողովուրդը մեղք է, արդեն թափառական ենք դարձել բոլորս»․ արցախցի կին Օրվա հանդիպումների անոնս Պարիս Հերունու աստղադիտակի տարածքում կայանալու է էլեկտրոնային երաժշտության փառատոն և քեմփինք Անօրինական սեփականաշնորհումների մասով Գռզոն ու իր փաստաբանները առարկություններ չունեն․ Վազգեն Սաղաթելյան Երեկվանից շատերի մոտ նկատում եմ հուսահատություն. դա այն է, ինչի վրա հույս են դրել մեր թշնամիները. Գեղամյան Հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում զինծառայող է վիրավորվել Բերձորի բնակիչները ցանկանում են այրել իրենց տները Փաշինյանը ձեռքերը լվանում է Արցախից՝ պատասխանատվությունը թողնելով ռուս խաղաղապահների վրա Հայաստանը թույլ օղակն է, որի հաշվին մյուսները լուծում են իրենց խնդիրները. Ստեփան Դանիելյան Թուրքերը մտածում են՝ լավա, որ Նիկոլն ու Էդմոնը իշխանութուն են, կարող ենք Հայաստանը գրավել «Փախի, այ...». «Ես ու՞ր փախնեմ, չգիտե՞ք, որ Արցախ եք հանձնել». միջադեպ Անդրանիկ Քոչարյանի ու քաղաքացիների միջև Գիշերը շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական ԶՈւ-ն խախտել է հրադադարի ռեժիմը «Ճիպիզնյակները»․ Ավետիք Իշխանյան Սա ամենամարգարեական նկարը դուրս եկավ Նիկոլը Աղավնոյի բնակիչների վրա փող է աշխատո՞ւմ. Էդուարդ Սարիբեկյան Մենք չեղած գործով երկու կալանավորված ունենք՝ Տարոն Մանուկյան և Գոռ Սարգսյան․ պաշտպան Նոյեմբերի 9-ի փաստաթղթում ոչ թե Բերձորը դուրս թողնելու, բերձորցիներին հանելու, այլ Շուշիի մոտով չանցնելու մասին է Ի՞նչ է տեղի ունեցել․ հրեշավոր իրականությունը․ Քրիստինե Վարդանյան Կառավարությունից գաղտնի հանձնարարական է իջել. Կրիչներով նամակի պարունակությունը խորհրդավոր ու մտահոգիչ է Կրակոցներ Երևանում. Առինջի կամարի մոտ Toyota Land Cruiser-ից կրակոցներ են արձակել պարեկների ուղղությամբ Մանվել Փարամազյանը ՏԻՄ ընտրություններին կմասնակցի «Դեպի միասնություն» դաշինքով Մահացել է Ապարանում կրակոցներից վիրավորում ստացած 27-ամյա երիտասարդը Պետդեպարտամենտը Փաշինյանի եւ Ալիեւի հետ զրույցների մանրամասներն է ներկայացրել Արցախի վրա հարձակումների համար պետք է պատասխանատվության ենթարկել Ալիեւի ռեժիմին․ կոնգրեսական Եվրոպական խորհրդի ղեկավարը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ «Իրանի առաջնորդը նախազգուշացրեց ՀՀ իշխանություններին. պատրաստ են զենքով պահել հայ-իրանական սահմանը» Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Ջոնի Դեփին մեղադրում են բանտարկյալի բանաստեղծությունները գողանալու մեջ Հերիք ա արա կապիկություններ անես Նիկոլը պատրաստվում է Մարուքյանի և 4 ուժերի հետ «համաձայնության» կառավարություն կազմել` կիսելով անկլավների ու միջանցքի հանձնման մեղքը Իսկ վարդենիսցիները չգիտեն Նիկոլն ո՞վ է Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է Հանրապետության հրապարակ (տեսանյութ) Ես Նիկոլի ու իր վարչախմբի պատանդն եմ․ Ավետիք Չալաբյան (տեսանյութ) Նիկոլի հերթական դավաճանությունը քողարկելու փոխարեն՝ գործովդ զբաղվիր. Գեղամ Մանուկյանը՝ Մարուքյանին ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում դադարեցնել Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության տրամադրումը Թշնամի դավաճաններ․ Էդգար Ղազարյանը փաստերով ներկայացնում է Նիկոլի՝ իշխանություն զավթելը (տեսանյութ) Րաֆֆի Հովհաննիսյանը ցուցակ հրապարակեց (տեսանյութ) Սա այս իշխանության հերթական «դավաճան կասեին» բեմադրությունն էր, որի հետևանքով ցավոք երկու զոհ ունեցանք. Տիգրան Քոչարյան (տեսանյութ) Իշխանության համար ավելի կարևոր են ցուցարարներին ծեծող ոստիկանները, քան զինվորները․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Վե՛րջ, Հայաստանն այլևս չունի գերագույն գլխավոր հրամանատար․ Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ) Թաիլանդում հրդեհի հետեւանքով գիշերային ակումբում մահացել է 13 մարդ Անսխալական մարդ չկա. ԱԺ-ում մի երկու սխալ բան էլ ես եմ արել, ուզում եմ «մեղքս խոստովանել». Արթուր Խաչատրյան
Հարցում

Փաշինյանը համարում է, որ գրեթե լուծել է Արցախի հարցը՝ ազատվելով այդ «բեռից», մնում է հանել ռուսական ռազմաբազան․ Շավարշ Քոչարյան

Ուշագրավ է Փաշինյանի՝ Արցախի մասին երբևէ արած իրարամերժ հայտարարությունների համադրումը։ Նախ ասում էր, թե ինքը չի կարող բանակցել Արցախի փոխարեն, քանի որ Արցախն ունի ընտրված, լեգիտիմ իշխանություն, իսկ դա ոչ այլ ինչ է, քան ինքնորոշման իրավունքով դե ֆակտո կայացած Արցախի Հանրապետությունը ճանաչելը։ Ապա հայտարարում էր, թե Արցախը Հայաստան է, և վերջ, ինչը նշանակում է՝ ընդունել, որ Արցախն ու Հայաստանը մեկ պետություն են, նրանք միավորված են։ Ի վերջո, Փաշինյանը պնդում էր, թե խնդրի կարգավորումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին, դա նշանակում է՝ ջնջել ինքնորոշումն ու միացումը։ Դա էլ բավական չէ, միջնորդներից պարզաբանումներ էր ակնկալում, թե ի՞նչ են հասկանում տարածքային ամբողջականության կամ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների ներքո։ Դրա համար ընդամենը պետք է կարդալ ՄԱԿ-ի կանոնադրությունը կամ այլ միջազգային փաստաթղթեր։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի նախկին տեղակալ Շավարշ Քոչարյանը։

«Դու ի՞նչ է, գնում ես սովորելո՞ւ, որ քեզ բացատրե՞ն՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության՝ տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ինքնորոշման իրավունքին։ Նման իրարամերժ հայտարարություններով Փաշինյանը տապալեց բանակցային գործընթացը։ Մենք պետք է խորքային կերպով ուսումնասիրենք արտաքին քաղաքականության վեկտորը։ Անկախացած Հայաստանի առջև կար երկու ուղղություն։ Առաջինը բացահայտ ռուսամետն էր, որի արտահայտությունը, օրինակ, Ռուսաստան-Բելառուս միութենական պայմանագրին միանալն էր։ Ժամանակին Հայաստանում կային դրա կողմնակիցներ, նույնիսկ ստորագրահավաք արեցին, բայց Հայաստանը չգնաց այդ ճանապարհով։ Մյուս ուղղությունն արևմտամետն էր, որի համար սկզբնական փուլում կար երկու նախադրյալ։ Առաջինն այն էր, որ Ռուսաստանն ինքը ձգտում էր դեպի Եվրոպա, անգամ չէր բացառում ՆԱՏՕ-ին անդամակցությունը, և ապա՝ Թուրքիան բացահայտ ձգտում էր դեպի եվրաինտեգրում, բարեփոխումներ էր անում, ուզում էր դառնալ ԵՄ անդամ։ Այն ժամանակ դա կարող էր հիմնավորված համարվել, բայց ոչ հիմա»,- ասաց քաղաքական գործիչը։

«Ի՞նչ է ենթադրում արևմտամետ ուղղությունը։ Արևմուտքից, ՆԱՏՕ-ից մշտապես հստակորեն ասել են, որ մեզ չեն կարող անվտանգության երաշխիքներ տրամադրել, և այդ տեսանկյունից ըմբռնումով էին մոտենում մեր և ՌԴ-ի միջև ռազմական համագործակցությանը։ Պատահական չէ, որ Թուրքիայի հետ մեր սահմանին կանգնած են ռուս սահմանապահները, այնտեղ ՌԴ դրոշն է, կա ռուսական ռազմաբազա։ Ակնհայտ էր, որ անվտանգության հարցում Հայաստանում Արևմուտքից որևէ սպասելիք չի կարող լինել։

Դա հիմա առավել ևս ակնհայտ է, երբ վերհիշում ենք Վրաստանի դեպքերը, դա այսօր երևում է նաև Ուկրաինայում։ Արևմտամետ ուղղությունն այդ տեսակետից լուրջ խնդիր է պարունակում, հատկապես որ, մեր տարածաշրջանում Արևմուտքը ներկայացված է դեռևս ՆԱՏՕ-ի անդամ մնացած Թուրքիայով, և միայն Թուրքիայով։ Վրաստանում, որն ակնհայտորեն ձգտում է դեպի ՆԱՏՕ և ԵՄ, որևէ լուրջ արևմտյան ընկերություն, կազմակերպություն, ձեռնարկություն չկա, բոլորը թուրքական են։ Նույնիսկ Վրաստանում Արևմուտքն իր ընկալմամբ Թուրքիան է։ Երբ ՌԴ-ԵՄ հարաբերությունները սառեցին, Պրիմակովը սկսեց բազմավեկտոր աշխարհի գիծը, որտեղ Մոսկվան ուներ իր դերակատարումը՝ Արևմուտքին հակադրվելը, և դեպի Արևմուտք գնալը դարձավ բեռից ազատում»,- նշեց Քոչարյանը։

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ նախկին խորհրդային հանրապետությունների համար այդ բեռը հակամարտություններն են, օրինակ՝ Վրաստանի համար դեպի Արևմուտք գնալու գինն Աբխազիայից և Օսիայից ազատվելն է․ «Ինչպե՞ս լուծել այդ խնդիրը՝ պատերազմ, պարտություն, որի արդյունքում ժողովուրդն այլևս չի պահանջում այն հետ բերել և դուրս գալ Ռուսաստանի դեմ, դրանով հարցը փակվում է։ Երբ Սահակաշվիլին նախաձեռնում էր Ցխինվալի ռմբակոծումը, գնում էր գիտակցված սադրանքի, նա միամիտ չէր, որ մտածեր՝ ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ը կռվելու են ՌԴ-ի դեմ, բայց ռազմական մարտահրավեր էր նետում հենց Ռուսաստանին, արդյունքը տեսանք՝ բեռից ազատվեց։ Նույն վիճակն էր 2014-ին Ուկրաինայում՝ ի դեմս Ղրիմի։ 2018-ին Հայաստանում ի հայտ եկած իշխանությունը ևս արևմտամետ կուրսի կողմնակից էր և որոշեց ազատվել հակամարտությունից»:

«Փաշինյանի իշխանությունը հրահրեց պատերազմ՝ նախապես իմանալով, որ պարտվելու է՝ ազատվելու Արցախի բեռից։ Մնում է երկրորդ հանգամանքը՝ ռուսական ռազմաբազան։ Վրաստանը նախ ազատվեց ռազմաբազայից, հետո գնաց պատերազմի։ Այս իշխանությունը համարում է, որ գրեթե լուծել է Արցախի խնդիրը, առջևում ռազմաբազայի հարցն է։ Միգուցե կան մարդիկ, որոնք համարում են, որ ռուսական ռազմաբազան պետք է հանվի, բայց Հայաստանի համար դա կործանարար է։ Աբխազիայում աբխազներ են բնակվում, Օսիայում՝ օսեր, իսկ Արցախը մեր պատմական հողն է, այնտեղ հայեր են ապրում, և մենք չենք կարող համեմատվել։ Ի վերջո՝ այս ամենի արդյունքը Հայաստանում Թուրքիայի հայտնվելն ու նրա գերիշխանությունն է»,- ամփոփեց Շավարշ Քոչարյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan