Այսօր՝ 28 մարտի 2024թ., 00:00
ԱՄՆ-ն 2024 թ. 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին պաշտպանության համար Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում. ՆԳՆ Զույգերը, որոնք միասին ալկոհոլ են խմում, ավելի երկար են ապրում միասին Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոնյաների տների մոտ Պեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Օրվա խորհուրդ Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ» Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարություններին «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին 153 մլն ռուբլի. ՌԴ-ում բանկի փոխնախագահին թալանել են սեփական բանկում Ոստիկանության պաշտոնատար անձ կաշառք է ստացել ապօրինի հատված փայտանյութի տեղափոխման դիմաց Crocus City Hall-ը գրավադրվել է Գազպրոմբանկում Ծեծկռտուք Արարատի մարզում՝ համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ Crocus City Hall-ը՝ ահաբեկչությունից հետո Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան մեր հավաքականը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 189 Ժխտողականներ Էրդողանն ու Նեթանյահուն ամոթաբար շահարկում են ցեղասպանություն եզրույթը՝ միմյանց մեղադրելու համար․ Սասունյան Ալիևը Փաշինյանին հանդիմանել է Վարդան Օսկանյանը արցախցիների հետվերադարձի վերաբերյալ բանակցություններ է վարում Եվրոպայում և ԱՄՆ-ում Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է Կարևորը արդյունքն է, իսկ այն բացասական է. Պետրակով 2 հարկի վերանորոգման համար ծախսվել է 55 մլն դրամ, իսկ ճանապարհների վրա՝ 0 Հնագետները պատմական բնահողի նմուշներում առաջին անգամ միկրոպլաստիկ են հայտնաբերել ԱԱԾ մեկուսարանը կփակվի, նոր ՔԿՀ է ստեղծվում Ավելի ու ավելի ենք մոտենում այն կետին, որտեղ կործանարար քաոսն անխուսափելի է․․․ Մհեր Մելքոնյան Մահացել է Արթուր Աբրահամի հայրը Ներքին խմբում գրված հայհոյանքները հավանելու դնելու համար դատավորը հեռացավ համակարգից Կտրականապես դեմ ենք Կոնսերվատորիան այլ ԲՈւՀ-ի հետ միավորելուն. ԿԳՄՍՆ-ին դիմում է փոխանցվել «Զանգեր»-ի մոտակայքում ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատարներ էին արգելափակվել, օգնության են հասել փրկարարները Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածների ցուցմունքները հաստատել են ուկրաինական հետքը Թուրքական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել «Crocus»-ի ահաբեկչության մեջ մեղադրվողների՝ Ստամբուլում գտնվելու մասին Արդյոք Գուրգեն Արսենյանը վայր կդնի մանդատը Լեմկինի ինստիտուտը հանրությանը կոչ է արել համոզել Ալիևի ռեժիմին ազատ արձակել հայ ռազմագերիներին «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ այս տարի. Ռուսաստանում Իրանի դեսպան ԱԳՆ-ն ցանկանում է փոփոխություններ անել «ՀՀ պետական դրոշի մասին» օրենքում Թող ԱԱԾ-ն մի հատ էլ բացատրի՝ ինչպես է վերականգնելու պետությանը հասցված 16 մլրդ դրամի վնասը. Նազարյան Պետդեպը՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ փոխգործակցության մասին Գլխավոր դատախազությունը որոշել է պետականացնել Գրողների միության շենքը Ինչո՞ւ է Բելառուսն արգելել «Այրում» նռան գինու ներմուծումը․ ՍԱՏՄ-ն դեռ պաշտոնական գրություն չի ստացել Օրվա խորհուրդ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է Արցախի հայերի վերադարձի իրավունքը, որը ճանաչվել է Միջազգային դատարանի կողմից, այսօր ոտնահարվում է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սիրելի Տոյվո Կլաար, Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի. Տիգրան Բալայան Պրիմատների ուղղահայաց քայլքը զարգացել է երեք փուլով. հետազոտություն Երկար մազերով կանայք ավելի հաճախ են սեքսով զբաղվում Մոսկվայում դատարանը կալանավորել է Crocus City Hall-ի գործով 8-րդ մեղադրյալին Բավականին բարդ շրջան ենք ապրում մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում. Պեսկով Բլոգերին 7 հոգով գցում են ասֆալտին․ Սամսոնյանի, Սաղաթելյանի ձերբակալությունը ձեր արածը ջուրը գցեց Վիճաբանությունն ավարտվել է երկու անձի դանակահարությամբ, 29-ամյա երիտասարդը ձերբակալվել է Բոլորը լուռ հետևում են Փաշինյանի ձեռքին ՀՀ նախագահի պաշտոնական էջից հեռացվել է «Արցախի Հանրապետություն» բաժինը. ԱԺ պատգամավոր Արծվաշենցիներից ստորագրություններ և փաստաթղթեր են հավաքում Դատարանն անվավեր է ճանաչել Բրսյուսովի համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին աշխատանքից ազատելու հրամանը Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել Միայն Թումանյան փողոցում հատվելու է շուրջ 160 ծառ «Հելե՛ք ոտքի. ինչ արել եմ, Ձեզ համար եմ արել». ինչ է ասել հիվանդանոցում նռնակի պայթյունից վիրավորում ստացած Արթուր Մովսիսյանը Փաշինյանի խոստացված մեկշաբաթյա ժամկետը երեկ լրացավ
Հարցում

Գյումրեցի տարեցները հետաքրքիր բառապաշարով ցուցմունքներ են տվել․ նրանք լրիվ այլ մանրամասներ են ներկայացնում, բայց ընդունում են, որ ձվերով խփել են մեքենաներին

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մոտ տասն օր առաջ Գյումրի երթով հասած դիմադրության շարժման մի խումբ երիտասարդների եւ Գյումրու Երեւանյան խճուղում տարեցների միջեւ վեճ ու ծեծկռտուք տեղի ունեցավ, երիտասարդները ծեծել էին նրանց, սակայն ոչ մի տվյալ այն մասին, թե ինչպես է վեճը ծագել։

Քննչական կոմիտեն ասում է․ «Մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են Գյումրու Երեւանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց եւ սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին»։ Հարուցվել է քրեական գործ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` խուլիգանություն։ Ընդդիմադիրները միջադեպը ներկայացնելիս պատմում են, որ սադրանք է տեղի ունեցել, տարեցները սեռական բնույթի հայհոյանքներ են տվել, հավկիթներով հարվածել։ 7 մեղադրյալ կա, որոնցից 5-ը կալանավորված է, մեկը, որն ազատության մեջ է, անչափահաս է՝ Հոլանդիայի քաղաքացի։ Մեղադրյալներից երեքի՝ Արսեն Մարտոյանի, Գոռ Սարգսյանի եւ Տարոն Մանուկյանի պաշտպանությամբ զբաղվում է փաստաբան Աբգար Պողոսյանը։ Նա «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ կալանավորման որոշումը բողոքարկել է վերաքննիչ դատարանում, բայց դեռեւս հայտնի չէ՝ ում է այն մակագրվել։ Փաստաբանը նշեց, որ տարեցների եւ երիտասարդների միջեւ առերեսում դեռեւս չի եղել, սակայն իրենք նախաձեռնելու են, որ այն տեղի ունենա։

Տարեցները տուժողի կարգավիճակ ունեն, հարցաքննվել են․ «Իրենք հայտնել են, որ իրենց անդորրը խաթարվել է, հետաքրքիր բառապաշարով ցուցմունքներ են տվել։ Նրանք լրիվ այլ մանրամասներ են ներկայացնում, իրենց միջադեպն այլ է, բայց ընդունում են, որ ձվերով խփել են մեքենաներին։ Այս մասով վարույթն իրականացնող մարմնից ընդհանրապես անդրադարձ չկա։ Ըստ իրենց՝ առաջինը մեքենաներից են եղել ինչ-որ արտահայտություններ, նոր սկսել են ձվերով խփել»։

- Իսկ ձվերն իրենց մոտ որտեղի՞ց էին։

- Ասել են, որ խանութից տուն էին գնում։ Իրականում, արդեն իսկ անհերքելի է, որ հավկիթները շատ են եղել։ Մեքենան էլ են ներկայացրել, որ ձվի շատ հետքեր են եղել, բայց ընդհանրապես անդրադարձ չկա, ուշադրություն չեն դարձնում ցուցմունքներին։

- Քննիչի գործողությունների վերաբերյալ առարկություններ ներկայացրե՞լ եք։

- Մի քանի միջնորդություն նախատեսում ենք, բայց տակտիկական առումով չեմ ուզում հիմա հայտնել։

- Վարույթն իրականացնող մարմինը խտրականությո՞ւն է դնում կողմերի միջեւ։

- Ուրեմն, այստեղ խտրական վերաբերմունքն ակնհայտ է․ որ փուլում էլ նախաքննական գաղտնիքը վերանա, անգամ ոչ իրավաբան մարդու համար դա հասկանալի կլինի։ Բազմաթիվ ցուցմունքներով նշվում է տարեցների կողմից հայհոյանքների մասին, դրան չի անդրադառնում վարույթ իրականացնող մարմինը, էլ չեմ ասում՝ քրեական հետախուզության աշխատակիցների ցուցմունքները լցրել են գործի մեջ։ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության բաժանմունքներից մեկի պետը ցուցմունք է տվել, որ քանի որ ինքը շատ է նայում հարցազրույցներ, իսկ հարցազրույցների ժամանակ գրվում է անուն-ազգանունը, հետեւաբար, այդ տեսանյութից ճանաչեց եւ նույնականացվող տվյալները գրեց։ Հիմա տպավորություն է, որ Տարոն Մանուկյանը երբ հարցազրույց է տվել, տակը գրանցման հասցեն էլ են գրել։ Այդ տեսքստում գրում է, բայց քննիչը հարցեր էլ չի տալիս։ Ու սենց ամբողջը խախտումներով արել են։ Այսինքն՝ այնքան այսպիսի շատ բաներ կան, որ երբ ասում ենք՝ խտրական վերաբերմունք, ձեւական չենք ասում։ Նախ սկսենք նրանից, որ այս հոդվածով շատ հազվադեպ են ձերբակալում, հետո դիմում կալանավորման։

- Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները կա՞ն։

- Այս պահին փորձաքննության պատասխաններ չկան, անգամ երբ հայտարարություններ են տարածում՝ վնասվածքներ եւ այլն, անգամ դրա հիմքն էլ չկա։

- Պարոն Պողոսյան, իսկ Դուք չե՞ք կարող հաղորդում ներկայացնել, որ տուժողները վիրավորել են ցուցարարներին, առաջինն իրենք են սկսել։

- Նախ ասեմ, որ մենք կասկածի տակ ենք դնում տուժողի կարգավիճակը։ Այդպիսի միջնորդություն ենք տանելու։ Իսկ Ձեր ասածը… արդեն ցուցմունքներով կա այդ հաղորդումը, վարույթն իրականացնող մարմինը պետք է դրան անդրադարձ անի, բայց չի անում, այսինքն՝ այս ցուցմունքներից հետո պետք է լրացուցիչ հարցաքններ տուժողներին, հարցեր տար, փորձեր այդ առումով հանցագործությունը բացահայտել։ Այդ առումով անդրադարձ չկա, եթե անգամ լինի էլ, ես վստահ եմ, որ լինելու է ձեւական, բայց դա էլ չկա։ Բավականին շատ են ցուցմունքները, որ հասարակական կարգը խախտել են տարեց անձինք։

- Այս բոլոր տարեցները Գյումրիի՞ց են։

- Այո, Երեւանյան խճուղուց։ Նշում են, որ խանութից տուն էին գնում։ Ինձ թվում է՝ պետք է մի ամբողջ գյուղի Զատիկի պատրաստվեին, որ այդքան ձու խանութից գնեին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan