էրեբունու բաժանմունք բերման ենթարկված գրեթե բոլոր քաղաքացիները ունեն մարմնական վնասվածքներ․ իրավաբան
Ոստիկանության էրեբունու բաժանմունք բերման ենթարկված գրեթե բոլոր քաղաքացիները ունեն մարմնական վնասվածքներ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապատեյանը, նշելով, որ պատգամավոր Էլինար վարդանյանի հետ գտնվում են բաժանմունքում:
Նա հայտնեց, որ բռնի կերպով բերման ենթարկված կանանցից մեկին այս պահին բուժօգնություն է տրամադրվում, ինչից հետո պատրաստվում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։