Այսօր՝ 09 օգոստոսի 2022թ., 00:00
Առաջին դասարանցիների ընդունելության համար բժշկական տեղեկանք չի պահանջվում Արցախում վիրավորում ստացած ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում դրական շարժ կա Թուրքիայի պաշտպանական եւ աեորոտիեզեկան արտադրանքի վաճառքը վերջին 20 տարում ավելացել է 10 անգամ Մեգան Մարքլը մտավախություն ունի, որ արքայազն Հարին կցանկանա տեղափոխվել Մեծ Բրիտանիա Հայաստանի Մ-17 եւ Մ-19 հավաքականները մարզումային հավաք կանցկացնեն․ թիմերի կազմը Ադրբեջանին փոխանցված քարտեզները զգալիորեն կրճատել են ականների հետ կապված մահացությունների թիվը․ Վլադիմիր Կարապետյան Ֆրանսիան պատրաստվում է շոգի չորրորդ ալիքին Դոլարի եւ ռուբլու փոխարժեքներն աճել են Չինաստանի հետ առեւտրային պատերազմը թանկ կնստի Գերմանիայի վրա ԱԱ-2024․ Ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը Օլիմպիադա․ Հայաստանի թիմը մեծ առավելությամբ հաղթեց ադրբեջանցիներին Քանյե Ուեսթը մահախոսական է նվիրել Քիմ Քարդաշյանի եւ Փիթ Դեւիդսոնի բաժանմանը Շատ ամերիկացիներ չեն ցանկանում Բայդենին կամ Թրամփին տեսնել ԱՄՆ հաջորդ նախագահի պաշտոնին Պեկինը հույս ունի, որ Երեւանն ու Բաքուն կվերացնեն տարաձայնությունները քաղաքական երկխոսության միջոցով Շիրակցի գերիների հարազատները Կառավարության շենքի դիմաց են. նրանք հանդիպում են պահանջում վարչապետի հետ «Bayraktar»-ը Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կկառուցի. դեսպան Համաշխարհային հանրությունն աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների շեմին է. Չավուշօղլու Պուտինի եւ Զելենսկու հանդիպման համար նախադրյալներ չկան․ Կրեմլ Թուրքիան չպետք է հայտնվի պատժամիջոցների ներքո՝ էներգետիկայի ոլորտում ՌԴ-ի հետ համագործակցության պատճառով․ Կրեմլ Շախմատային Օլիմպիադան 2026-ին կընդունի Ուզբեկստանը Հայաստանի կառավարությունը թաքցնում է, որ համաձայնած է եղել ժամկետից շուտ հանձնել Լաչինը. Միջուկային պատերազմը կոչնչացնի մոլորակը. ՄԱԿ գլխավոր քարտուղար «Գողացել են իմ կյանքը»․ Մայք Թայսոնը քննադատել է իր կյանքի մասին պատմող կենսագրական սերիալը Oդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով. եղանակը Հայաստանում Դատավարություն երգերի իրավունքների համար․ «Ֆակտոր-2» խմբի անդամը պարտվել է Սերգեյ Ժուկովին Թուրքական հինգ բանկեր սկսել են օգտագործել ռուսական «Միր» վճարային համակարգը Պեդրի․ Լեւանդովսկու հետ խաղալն իսկական հաճույք է Այս տարի դոլարի թանկացումը վատ նորություն է աշխարհի գրեթե բոլոր երկրների համար Հոլիվուդյան աստղ Ջեսիկա Չեսթեյնն այցելել է Կիեւ եւ հանդիպել Զելենսկու հետ Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ՊԲ Չավուշօղլուն որոշել է Հայաստանին «զգուշացնել» «հետագա սադրանքների անթույլատրելիության» մասին Առողջական վիճակի սրացումից շուրջ մեկ ամիս անց Վահագն Վերմիշյանը բերվել է Էրեբունի ԲԿ. պաշտպան ՀՅԴ ԳՄ անդամներն ու «Հայաստան» դաշինքի պատգամավորները Սյունիք, Վայոց ձոր, Գեղարքունիք են այցելել Հանկարծամահ եղած պայմանագրային զինծառայող Արշալույս Հովհաննիսյանը Վարդենիսից էր, 44–օրյա պատերազմի մասնակից «Արդար չէ, երբ ծովափից են հարց տալիս. լավ կլիներ՝ հասնեին Երևան, նոր սոցմեդիայում նման հարցադրումներ անեին». Գեղամ Մանուկյան «Սրանք հայերեն խոսող թուրքեր են. դավաճանի դեմն առնել է պետք համապատասխան պատժով». Հովհաննես Իշխանյան Դիրքերից վերև միայն արծիվներն են ճախրում. ովքեր են պաշտպանում մեր սահմանը Աղավնոյի բնակիչները չեն ցանկանում լքել գյուղը, տներն արգելել են այրել. գյուղապետ 20 միլիոն 107.000 դրամ՝ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի անցկացումն ապահովելու համար. հերթական դրամաշնորհը «Եթե Լաչինի միջանցքը հանձնեն՝ մենք կմնանք շրջափակման մեջ․ մեր ժողովուրդը մեղք է, արդեն թափառական ենք դարձել բոլորս»․ արցախցի կին Օրվա հանդիպումների անոնս Պարիս Հերունու աստղադիտակի տարածքում կայանալու է էլեկտրոնային երաժշտության փառատոն և քեմփինք Անօրինական սեփականաշնորհումների մասով Գռզոն ու իր փաստաբանները առարկություններ չունեն․ Վազգեն Սաղաթելյան Երեկվանից շատերի մոտ նկատում եմ հուսահատություն. դա այն է, ինչի վրա հույս են դրել մեր թշնամիները. Գեղամյան Հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում զինծառայող է վիրավորվել Բերձորի բնակիչները ցանկանում են այրել իրենց տները Փաշինյանը ձեռքերը լվանում է Արցախից՝ պատասխանատվությունը թողնելով ռուս խաղաղապահների վրա Հայաստանը թույլ օղակն է, որի հաշվին մյուսները լուծում են իրենց խնդիրները. Ստեփան Դանիելյան Թուրքերը մտածում են՝ լավա, որ Նիկոլն ու Էդմոնը իշխանութուն են, կարող ենք Հայաստանը գրավել «Փախի, այ...». «Ես ու՞ր փախնեմ, չգիտե՞ք, որ Արցախ եք հանձնել». միջադեպ Անդրանիկ Քոչարյանի ու քաղաքացիների միջև Գիշերը շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական ԶՈւ-ն խախտել է հրադադարի ռեժիմը «Ճիպիզնյակները»․ Ավետիք Իշխանյան Սա ամենամարգարեական նկարը դուրս եկավ Նիկոլը Աղավնոյի բնակիչների վրա փող է աշխատո՞ւմ. Էդուարդ Սարիբեկյան Մենք չեղած գործով երկու կալանավորված ունենք՝ Տարոն Մանուկյան և Գոռ Սարգսյան․ պաշտպան Նոյեմբերի 9-ի փաստաթղթում ոչ թե Բերձորը դուրս թողնելու, բերձորցիներին հանելու, այլ Շուշիի մոտով չանցնելու մասին է Ի՞նչ է տեղի ունեցել․ հրեշավոր իրականությունը․ Քրիստինե Վարդանյան Կառավարությունից գաղտնի հանձնարարական է իջել. Կրիչներով նամակի պարունակությունը խորհրդավոր ու մտահոգիչ է Կրակոցներ Երևանում. Առինջի կամարի մոտ Toyota Land Cruiser-ից կրակոցներ են արձակել պարեկների ուղղությամբ Մանվել Փարամազյանը ՏԻՄ ընտրություններին կմասնակցի «Դեպի միասնություն» դաշինքով Մահացել է Ապարանում կրակոցներից վիրավորում ստացած 27-ամյա երիտասարդը Պետդեպարտամենտը Փաշինյանի եւ Ալիեւի հետ զրույցների մանրամասներն է ներկայացրել Արցախի վրա հարձակումների համար պետք է պատասխանատվության ենթարկել Ալիեւի ռեժիմին․ կոնգրեսական Եվրոպական խորհրդի ղեկավարը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ «Իրանի առաջնորդը նախազգուշացրեց ՀՀ իշխանություններին. պատրաստ են զենքով պահել հայ-իրանական սահմանը» Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Ջոնի Դեփին մեղադրում են բանտարկյալի բանաստեղծությունները գողանալու մեջ Հերիք ա արա կապիկություններ անես Նիկոլը պատրաստվում է Մարուքյանի և 4 ուժերի հետ «համաձայնության» կառավարություն կազմել` կիսելով անկլավների ու միջանցքի հանձնման մեղքը Իսկ վարդենիսցիները չգիտեն Նիկոլն ո՞վ է Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է Հանրապետության հրապարակ (տեսանյութ) Ես Նիկոլի ու իր վարչախմբի պատանդն եմ․ Ավետիք Չալաբյան (տեսանյութ) Նիկոլի հերթական դավաճանությունը քողարկելու փոխարեն՝ գործովդ զբաղվիր. Գեղամ Մանուկյանը՝ Մարուքյանին ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում դադարեցնել Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության տրամադրումը Թշնամի դավաճաններ․ Էդգար Ղազարյանը փաստերով ներկայացնում է Նիկոլի՝ իշխանություն զավթելը (տեսանյութ) Րաֆֆի Հովհաննիսյանը ցուցակ հրապարակեց (տեսանյութ) Սա այս իշխանության հերթական «դավաճան կասեին» բեմադրությունն էր, որի հետևանքով ցավոք երկու զոհ ունեցանք. Տիգրան Քոչարյան (տեսանյութ) Իշխանության համար ավելի կարևոր են ցուցարարներին ծեծող ոստիկանները, քան զինվորները․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Վե՛րջ, Հայաստանն այլևս չունի գերագույն գլխավոր հրամանատար․ Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ) Թաիլանդում հրդեհի հետեւանքով գիշերային ակումբում մահացել է 13 մարդ
Հարցում

Ասում են՝ 5 կետով ականջներդ քաշելու ենք, ասում եք՝ հա, բայց դեմիքս թքել չկա՞

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ իշխանությունն Էդմոն Մարուքյանի շուրթերով հրապարակեց 6 կետանոց պատասխանը, որ հղել են` ի պատասխան Ադրբեջանի 5 կետերի: Մենք այդ կետերի վերաբերյալ մեկնաբանություն ենք խնդրել «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանից:

Մայիսի 13-ին հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի միջոցով հանրայնացվեցին Բաքվի կողմից ավելի վաղ ներկայացված հինգ սկզբունքներին ի պատասխան Հայաստանի առաջարկները: Ի՞նչ կասեք այդ փաստաթղթի մասին, բավարարո՞ւմ է այն Ձեր ակնկալիքները:

Նախ, դժվար է ներկայացված կետերը փաստաթուղթ անվանել: Պարզապես զավեշտալի է, երբ պետության անունից նման մակարդակի արձագանք է լինում՝ սկսած կառուցվածքից մինչեւ բովանդակություն: Սա պարզապես խայտառակություն է: Ինչ վերաբերում է հարցին՝ բավարարո՞ւմ է արդյոք այն մեր ակնկալիքները, ապա վստահաբար կարող եմ ասել՝ ո՛չ: Բաքվի կողմից ներկայացված այդ հինգ սկզբունքներին, որոնց, ի դեպ, իրենց համաձայնությունը Հայաստանի իշխանություններն արդեն ամենաբարձր մակարդակով տվել էին, չեղավ հստակ արձագանք, ավելին՝ նման արձագանքի արդյունքում վերահաստատվեց այն պնդումը, որ այս իշխանությունները լիովին համաձայն են եւ գնում են ադրբեջանական օրակարգով հարաբերությունների կարգավորման:

Այդ վեց կետերով, փաստացիորեն, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ընդունում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որեւէ կերպ չեն անդրադառնում Արցախի ինքնորոշման իրավունքին, նորից ամրագրում են Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու փաստը: Ուրեմն Ադրբեջանի ներկայացրած հինգ սկզբունքներին, որոնցից առաջին երեքը, ուղղակի կամ անուղղակի կերպով, բացառապես ուղղված էին Արցախից մեկընդմիշտ հրաժարվելուն, այս իշխանությունները պատասխանում են ձեւակերպմամբ, որ «հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների եւ ազատությունների հարգման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը»:

Ուշադրություն՝ ոչ մի խոսք արցախահայության ինքնորոշման իրավունքի, այդ իրավունքի՝ առանց սահմանափակումների իրացման մասին, ոչ մի խոսք այն մասին, որ Արցախի վերջնական կարգավիճակը պիտի հստակեցվի՝ որպես արցախահայության իրավունքների եւ անվտանգության երաշխիք, ճիշտ հակառակը:

Ակնհայտ է, որ Բաքվի առաջարկներին նման արձագանքը եւ այդ արձագանքի՝ այս ձեւով հանրայնացումն ինչ-ինչ խնդիրներ են լուծում իշխանությունների համար: Այն ծառայում է, այդ թվում, Ադրբեջանի շահերին՝ լեգիտիմացնելով ադրբեջանական ագրեսիան: Այս ամենին զուգահեռ ակնհայտ է նաեւ, որ Հայաստանի ու Արցախի ազգային, պետական շահերի հետ դա որեւէ աղերս չունի: Հերթական պարտվողական ժեստն է պարտության խորհրդանիշ դարձած այս իշխանությունների կողմից:

Ընդհանրապես, մեր երկրի դե ֆակտո իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ պետություն է ներկայացնում, եւ ինչպիսին որ իրականում կա, այդպես էլ ներկայանում է աշխարհին ու այդպես էլ պաշտպանում է մեր շահերը՝ ծեծ կերած փնթիի պես: Դա ի՞նչ պատասխան է, որ դուք եք տալիս. ձեզ ասում են՝ եկել ենք 5 կետով ականջներդ քաշենք, դուք ասում եք՝ հա, բայց դեմքիս թքել չկա՞։ Դուք հասկանո՞ւմ եք՝ որտեղ եք հայտնվել, հասկանո՞ւմ եք՝ ինչի հետ եք խաղում. ձեր տներում պատմության դասագիրք չկա՞, թերթեք՝ գուցե հասկանաք պատահմամբ՝ ինչ ազգի ճակատագրի տնօրինողներն եք: Պատահմամբ, սխալմամբ, խիստ ժամանակավոր: Հեռացե՛ք, տղերք, դա ձեր խելքի բանը չէ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan