«Կողս ջարդիք, թողեք, գալիս եմ». Լարված իրավիճակ` «Փակ շուկայի. դիմաց. ոստիկաններին միացան կարմիրբերետավորները
Անհնազանդության ակցիայի մասնակիցները վաղ առավոտյան աղբամաններով փակել են Մաշտոցի պողոտան՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին սկսեցին քաշքշելով եւ ուժ կիրառելով բերման ենթարկե ցուցարարներին:
«Ինչի՞ ես խփում»,- ոստիկանին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։ Մի կին էլ նշեց, որ մոռացե՞լ են, թե քանի երեխա է սպանվել սահմանում։ «Գնացեք Նիկոլին բանտարկեք»,- գոռաց կինը։
«Արա, ջարդիք ձեռքս, կողս ջարդիք, թողեք, գալիս եմ, արա»,-բղավում էր ցուցարարներից մեկը:
Ցուցարարները սկսեցին վանկարկել՝ «առանց թուրքի Հայաստան»:
Ոստիկանները փողոցից դուրս բերեցին աղբամանները: Քիչ անց ժամանեցին նաեւ կարմիրբերետավորները եւ միացան մյուս ոստիկաններին եւ մաիսնական ուժերով բացեցին երթեւեկությունը: