Վահե Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ Անդրանիկ Քոչարյանի
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ Անդրանիկ
Քոչարյանի: Այս մասին հայտնում են «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից:
Ներկայացված հայցով պահանջվում է պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել
Հակոբյանի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցված զրպարտական արտահայտությունները, ներողություն խնդրել վիրավորանքի համար և
հատուցել զրպարտությամբ և վիրավորանքով պատճառված ոչ նյութական վնասը։
Դատավարության հետագա ընթացքի վերաբերյալ հանրությանը պարբերաբար կտրվի տեղեկատվություն: