Նիկո՛լ, գիտեմ՝ ինձ լսում ես, 44-օրյա պատերազմի ժամանակ դու փուռը տվեցիր 5000-6000 մատղաշ երեխա, նրանց արյունը քո վրա է. Լևոն Շարաֆյան
ԱՄՆ-ից տեսաուղերձով Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիներին ու հայ ժողովրդին դիմել է ՀՀ վաստակավոր արտիստ դերասան Լևոն Շարաֆյանը։ Նրա տեսաուղերձը ցուցադրվել է Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ։
Շարաֆյանը նշել է՝ դժբախտաբար, չի կարող ֆիզիկապես ներկա լինել այստեղ, բայց հավատացնում է՝ հոգով, սրտով, և ամբողջ էությամբ նա այստեղ է, և ցուղարարների հետ միասին քայլում է Երևանի փողոցներով, եթե պետք է, փակում է այդ փողոցները, նա ամենուր ընդդիության հետ է և՛ Արցախում, և՛ Գյումրիում, և՛ Վանաձորում, և՛ Սյունիքում:
«Ես հհայ ժողովորդի հետ կլինեմ այնքան ժամանակ, մինչև որ վարչապետի աթոռին նստածը հրաժարական տա։ Նիկո՛լ, գիտեմ ինձ լսում ես, հիմա տես ինչ եմ ասում քեզ՝ 4 տարի խաբել ես այս ժողովրդին, 4 տարի դու հպարտ քաղաքացուն, որի առաջ ծնկի էիր գալիս, խաբել ես։ 44-օրյա պատերազմի ժամանակ դու փուռը տվեցիր 5000-6000 մատղաշ երեխա, նրանց արյունը քո վրա է։
14 հազար երիտասարդ դարձավ հաշմանդավ, նրանց արյունն էլ քո վրա է։ Դու կամերայի առաջ առանց ամաչելու գնում ես Եռաբլուր և, պղծելով այդ մատղաշ երեխաների գերեզմանները, ծնկի ես գալիս կարծես թե ներողություն ես խնդրում, բայց էլի խաբում ես այդ երեխաներին, որոնց դու փուռը տվեցիր առանց խղճմտանքի։
Նիկոլ, լսիր տես ինչ եմ ասում՝ դու սիրում ես կապիտուլյացիա ստորագրես։ Նոյեմբերի 9-ին դու ստորագրեցիր այդ խայտառակ կապիտուլյացիան, հիմա այսօր՝ մայիսի 9-ն է, Շուշիի ազատագրման օրը և այս օրը լավ կլինի, որ դու ստորագրես քո կապիտուլյացիան ու հեռանաս ոչ թե Հայաստանից, դու չես կարող Հայաստանից հեռանալ, չես կարող գիշերը ծպտված թռչել, գնալ եվրոպական երկիր, առավել ևս գալ ԱՄՆ, դու այստեղ էլ տեղ չունես»,- ասել է վաստակավոր արտիստը։
Լևոն Շարաֆյանը խոսք է հղել նաև երիտասարդներին.
«Ես հպարտ եմ մեր երիտասարդներով։ Ես ձեր ցավը տանեմ։ Հպարտ եմ ձեր բռունցքներով, հպարտանում եմ ձեր վառվռուն աչքերով, հպարտանում եմ, երբ լսում եմ ձեր խզված ձայները։ Ապագան ձերն է, սիրելիսներս, դուք պետք է կերտեք Հայաստանի ապագան, շենացնեք Հայաստանը, ստեղծեք ամուր բանակ և Երևանը դարձնեք դրախտավայր։ Գուցե ես չտեսնեմ դա, բայց ես համոզված կլինեմ, որ Երևանը գտնվում է մաքուր»։