Գիտնականները ստեղծել են ՄԻԱՎ–ի դեմ պայքարող հակամարմիններ
Ամերիկացի հետազոտողները ստեղծել են միացություն, որը հաջողությամբ պայքարում է ՄԻԱՎ վարակի երեք հիմնական բաղադրիչների դեմ:
Sanofi դեղագործական ընկերության եւ ԱՄՆ Ազգային ինստիտուտի մասնագետները օգտագործել են այսպես կոչված լայնորեն չեզոքացնող հակամարմիններ: Նրանք սպանում են վիրուսի մեծ մասին եւ կանխում են վարակումը: Նմանատիպ մի քանի տեսակի հակամարմիններից ստեղծել են մեկ միացություն, հաղորդում է BBC-ն:
«Նոր հակամարմինները ավելի հզոր են եւ ունեն ավելի լայն ազդեցություն, քան այսօր հայտնի ցանկացած բնական հակամարմին», - ասել է է հետազոտության հեղինակներից մեկը` Գերի Նեյբելը:
Փորձարկման է ենթարկվել 24 կապիկ: Փորձի ժամանակ նրանցից ոչ մեկը ՄԻԱՎ վիրուսի ներարկումից հետո չի վարակվել:
ԱՄՆ Ազգային ինստիտուտի ալերգիկ եւ ինֆեկցիոն հիվանդությկունների հարցերով տնօրեն Էնթոնի Ֆաուչը, մեկնաբանելով հետազոտության աիրդյուքները, նշել է, որ հակամարմինների միացությունն ունակ է հաղթահարել վիրուսի՝ մուտացիայի ենթարկվելու պաշտպանական ռեակցիան:
Մարդկանց վրա առաջին փորձարկումները կսկսվեն 2018 թվականին: