Այսօր՝ 14 օգոստոսի 2022թ., 00:00
Փլատակների տակ առնվազն 25 մարդ է մնացել. հայտնի է նրանց անունները Համացանցը քննարկում է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի հրավառությունների պարագաների պահեստն է պայթել «Սուրմալու» առևտրի կենտրոնի հրդեհվող շենքի տեսանյութեր սոցցանցերում Պայթյուն «Սուրմալու» առևտրի կենտրոնում. դեպքի վայր է ժամանել 8 մարտական հաշվարկ. կան տուժածներ ԱՄՆ-ը կրկին ՌԴ-ին եւ Իրանին սպառնացել է պատժամիջոցներով՝ ՌԴ-ին իրանական դրոնների վաճառքի հետ կապված Ռահիմ Ստերլինգ․ Ես այլեւս չէի կարող ժամանակ կորցնել Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին հանդիպել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի հետ Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունները տեղափոխել Երեւան եւ Անկարա ՀՖՖ-ի եւ «Փյունիկի» հայտարարությունը Disney-ն առաջ է անցել Netflix-ից՝ սթրիմինգային նոր բաժանորդների քանակով Հարավային Կորեայի նախագահը ներում է շնորհել Samsung Electronics-ի փոխնախագահին 2019-2022 թվականներին Հայաստանում մահացել է 68 դատապարտյալ եւ բանտարկյալ. Լիկա Թումանյան Լատվիան եւ Էստոնիան դուրս են եկել Չինաստանի հետ համագործակցության ձեւաչափից «Լասկովիյ մայ» խումբը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում Ղազախստանը կսկսի նավթ վաճառել ադրբեջանական խողովակաշարով՝ շրջանցելով Ռուսաստանը. Reuters Մեկնարկում է Իսպանիայի առաջնությունը Սկզբից էլ մենք շեշտել ենք, որ Ադրբեջանի հետ ենք քայլերը համաձայնեցնում. Չավուշօղլուն՝ հայ–թուրքական գործընթացի մասին Սա հերթական քաղաքական շոուն է. ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանը կասկածանքը համարում է շինծու․ Հակամարտության սրացման հետևանքով 303 անձ Հայաստանից դեռ անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ Իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, եղել է հարաբերականորեն կայուն․ ՊԲ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան հաղթել է կորոնավիրուսին Աղվան Հովսեփյանի գործով այսօր հրատապ դատական նիստ է նշանակվել. պաշտպան Ռեփեր A$AP Rocky-ին դատի է տվել Հայաստանի Մ-17 թիմը մարզական հավաք կանցկացնի եւ կմեկնի Մոլդովա Բաքվի եւ ԵՄ-ի գազի համաձայնագիրը չի հակասում Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցությանը. ՌԴ ԱԳՆ Էրդողանն օգտագործում է Պուտինի հետ հանդիպումը եւ Ուկրաինայից ցորենի դուրսբերումն ընտրություններից առաջ. Euractiv Կիմ Չեն Ընի քույրը հայտնել է, որ ԿԺԴՀ առաջնորդը հիվանդացել է COVID-19-ով Տիբո Կուրտուայի տպավորիչ արդյունքը եզրափակիչներում Մոսկվան արդարացված չի համարում Ղարաբաղում խաղաղապահ զորակազմի հասցեին հնչող որոշ քննադատությունը. ՌԴ ԱԳՆ Մոլդովան երկու ընկերության հետ «Գազպրոմին» ունեցած պարտքի աուդիտի համաձայնագիր է կնքել ՀՀ-ն ու Արցախը 9 ամիս ունեն,հետո ով էլ գա իշխանության, անհնար կլինի կորցրածը վերականգնել․Գ․ Նազարյան ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացրել է մինչեւ օգոստոսի վերջ Մոսկվա-Երեւան-Բաքու բարձր մակարդակով շփումների մասին Ադրբեջանի ԶԼՄ-ները տեղեկացնում են Բերձորի միջանցքի այլընտրանքային ճանապարհի կառուցումն ավարտելու մասին A Haber-ը տեղեկացրել է Երեւանի եւ Անկարայի երկխոսության շրջանակում հերթական հանդիպման մասին Լաչինի միջանցքի հարցը պետք է որոշվի եռակողմ հայտարարության հիման վրա․ ՌԴ ԱԳՆ Իրանը կանի ամեն ինչ կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման համար. Ռայիսի Թրամփը մեկնաբանել է իր տանը ՀԴԲ-ի խուզարկությունները «Ռեալի» նախագահ․ Արդեն ոչ ոք չի վիճարկում, որ Բենզեման արժանի է «Ոսկե գնդակի» Ինչպե՞ս է այսուհետ ստուգվելու վարորդների սթափությունը. Կառավարության նոր որոշումը Պղինձը թանկանում է Օգոստոսի 14-ին կնշվի Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, այդ օրը կկատարվի Խաղողօրհնեքի արարողություն նիկոլի համար Կապան-Գորիս ճանապարհի հանձնումը թշնամուն մի փոքր ֆորս-մաժորային վիճակ է Բայդենն անակնկալ է մատուցել. նա մեկնել է արձակուրդ Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցով պաշտպանները միջնորդել են արտահերթ դատական նիստ հրավիրել «Ժողովուրդ». Հակասական հայտարարություններ կրթական ծրագրի մասին. Փաշինյանը խաբել է. մաս 66 Մխիթարյանն Ինտերի կազմում գոլ է խփել Նավթն էժանանում է Մոզամբիկն առաջ անցավ Հայաստանից «Ռեալը»՝ Եվրոպայի սուպերգավաթակիր Իրանի նախագահը նիկոլին շատ խիստ զգուշացրել է. Իրանը թույլ չի Սյունիքում սահմանային որեւէ փոփոխություն Այսօր Նավասարդ է. սկսվում է 4515 թվականը «Չնայած այս աղետին, մենք շտկելու ենք այս վիճակը եւ գնալու ենք առաջ». Գեղամ Նազարյան Բայդենը բանը կհասցնի՞ արդյոք նոր համաշխարհային պատերազմի Հունաստանը դուրս կգա Եվրամիության այսպես կոչված ուժեղացված հսկողության համակարգից ԵՄ-ում քննարկման է ներկայացվել ռուսաստանցիներին շենգենյան վիզաների տրամադրումն արգելելու առաջարկը Փիթեր Ջեքսոնը ցանկացել է դիմել հիպնոսի, որպեսզի մոռանա «Մատանիների տիրակալը» ֆիլմի աշխատանքների մասին Պենտագոնը խոստանում է ռազմական պատրաստություն եւ աջակցություն Բալթյան երկրներին Դոլարի եւ ռուբլու փոխարժեքները կրկին նվազել են Լեհաստանի վարչապետը մեղադրել է Եվրամիությանը իմպերիալիստական վարքագծի մեջ Ամանդա Սեյֆրիդը պատմել է իր կարիերայի սկզբում ինտիմ տեսարաններում նկարահանելու փորձի մասին Համաշխարհային շուկան միլիոն բարել նավթ կստանա, եթե ԱՄՆ-ը եւ Իրանը վերակենդանացնեն միջուկային գործարքը Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում Արման Փաշիկյան․ Թիմը շատ լավ է մասնակցել, այս տարի մրցակցությունը շատ մեծ էր Շրի Լանկայի փախուստի դիմած նախագահը ապաստան է փնտրում Թաիլանդում Էմիլի Ռատակովսկու ամուսնուն աշխատանքից ազատել են նրա սեփական ընկերությունից Սեպտեմբերի 21–ին Նիկոլ Փաշինյանը այլեւս չպետք է լինի ՀՀ վարչապետ. Էդգար Ղազարյան Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը պրիմիտիվ հայտարարություններով փորձում է ճնշում գործադրել Երեւանի վրա․ Վարդան Ոսկանյան Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորմամբ․ ՊՆ Հայաստանի թիմը 4 մեդալ է նվաճել Համաշխարհային կադետական խաղերում Ուկրաինան եւ ՌԴ-ն համաձայնել են MOL-ի եւ Slovnaft-ի՝ «Դրուժբա»-ով տարանցման համար վճարելու առաջարկին Ռուսաստանը մտադիր է հրաժարվել Եվրասիական զարգացման բանկի վերահսկիչ փաթեթից․ Bloomberg Թայվանը Չինաստանին զսպելու համար օգտագործելը դատապարտված է ձախողման ՊՆ–ի դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ. ծնողները 5 րոպե ժամանակ տվեցին Դիեգո Սիմեոնեի որդին կտեղափոխվի «Նապոլի» Հունիսի 3–ի գործով կալանավորված Գրիգոր Կարապետյանն ազատ է արձակվել «Բեւերլի Հիլզ 90210» սերիալի աստղը կոմայի մեջ է Ըստ վերլուծության՝ հայաստանցի կանայք տղամարդկանցից ավելի պահանջատեր են հողերի հարցում. Էլբակյան Ղրիմում՝ Նովոֆյոդորովկայում, պայթյունների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Սեւանի ափին Արցախի նախագահի համար շքեղ առանձնատուն է կառուցվում. Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի
Հարցում

«Մենք որևէ կարգավիճակով չենք լինելու Ադրբեջանի կազմում, նաև չենք հրաժարվելու մեր օկուպացված տարածքներից». Դավիթ Բաբայան (տեսանյութ)

168.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ:

– Պարոն Բաբայան, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն օրերս անդրադառնալով Մինսկի խմբի գործունեությանը՝ նշել էր, որ «ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները չեն ցանկանում ՌԴ իրենց գործընկերոջ հետ շփվել այդ ձևաչափում, իրենք իրենց դուրս են դրել այդ ձևաչափից»: Այս համատեքստում Մինսկի խմբի հետագա ճակատագիրը Դուք ինչպե՞ս եք պատկերացնում:

– Երբ մենք խոսում ենք Մինսկի խմբի մասին, պետք է հաշվի առնենք, որ կա Մինսկի խումբ և Մինսկի խմբի եռանախագահություն: Մինսկի խումբը բավականին ծավալուն կառույց է, որտեղ անդամ է նույն Թուրքիան: Մինսկի խմբի եռանախագահությունը մի նոր ձևաչափ է և ստեղծվել է ԵԱՀԿ 1994 Բուդապեշտի գագաթնաժողովի ժամանակ: 1994-1997 թվականներին տարբեր մեխանիզմներ են կիրառվել, իսկ 1997 թվականից առ այսօր աշխատում է այս ձևաչափով, այսինքն՝ Ռուսաստան-ԱՄՆ-Ֆրանսիա, որպես համանախագահներ:

2020 թվականի պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի եռանախագահությունը կարծես թե սառեցված ռեժիմում է գործում: Առհասարակ նրանք վերջին անգամ տարածաշրջան են այցելել 2019 թվականի վերջին: Դրանից հետո մենք ականատես եղանք թագավարակին, նրանք դրա համար մի քիչ ուշացան, հետո պատերազմ սկսվեց:

Պատերազմից հետո նրանք տարածաշրջան, կոնկրետ Ստեփանակերտ չեն այցելել և, կարելի է ասել, սառեցված ձևաչափով են գործել: Ընդ որում՝ նույն Ադրբեջանն է խոչընդոտում, ըստ ամենայնի քննադատում, քարկոծում այդ ձևաչափը: Իսկ հիմա դրան գումարվել է այդ գերլարված, բավականին թեժ մրցակցությունն ու հարաբերություններն Արևմուտքի և Ռուսաստանի միջև:

Պարզ է, որ այս իրավիճակում ինչ-որ առումով ակնկալելի էր, որ պետք է ազդեցություն գործի համանախագահության աշխատանքի վրա: Սա միակ հարթակն է, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը, այնուամենայնիվ, համագործակցում էին, մինչև վերջերս, գոնե ինչ-որ հանդիպումներ, քննարկումներ ունենում էին:

Հիմա պետք է սպասենք՝ տեսնենք․ սա չի նշանակում, որ Մինսկի եռանանախագահությունը չեղարկվում է, որովհետև դրա համար պետք է Մինսկի խմբի մասին համապատասխան գագաթնաժողով, և այնտեղ որոշումներն ընդունվում են կոնսենսուսի միջոցով: Այսինքն՝ եթե գոնե մեկ պետություն դեմ է՝ որոշումը չեն ընդունում: Հասկանալի է, որ իրավական կառուցակարգային տեսանկյունից դժվար է, եթե ոչ՝ անհնարին, ինչպես Մինսկի խումբը, այնպես էլ՝ եռանախագահությունը չեղարկել: Բայց հաշվի առնելով օբյեկտիվ իրականությունը՝ գուցե սառեցվի, ինչքա՞ն ժամանակ է դա տևելու՝ կախված է Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններից:

– Եթե Մինսկի խմբի ձևաչափը սառեցվի, դա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Արցախի վրա:

– Հետևանքները հետևյալն են՝ մենք քաղաքական, իրավական հարթություններն այստեղ պետք է տարանջատենք իրական և աշխարհաքաղաքական հարթություններից: Քաղաքական, իրավական տեսակետից, իհարկե, բանակցային գործընթացն ինչ-որ մի նոր ձևավորում է ստանում կամ նույնիսկ կարող է սառեցվել, այսինքն՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները մեկ հարթություն են տեղափոխվել, ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը կարծես թե նորից սառեցման գործընթացում է: Բայց զուտ աշխարհաքաղաքական-իրական կյանքի տեսակետից, իհարկե, դրա խորաթափանց ազդեցությունն այս պահին չենք զգա: Գուցե հետագայում կտեսնենք, ամեն ինչ ցույց կտա ժամանակը, ամենակարևորն այստեղ ո՞րն է, որպեսզի պահպանվի խաղաղությունն ու կայունությունը, իսկ դա այս պահին իրականացվում է մի քիչ այլ ձևաչափով:

– Թուրքիան մշտապես ջանքեր է գործադրել Մինսկի խմբի համանախագահությունում տեղ զբաղեցնելու համար, հիմա, երբ նման իրավիճակ է ստեղծվել, մտավախություններ չունե՞ք, որ Թուրքիան իսկապես կարող է հասնել իր նպատակին:

– Գիտեք, դժվար է, և դա մեզ համար անընդունելի է, քանի որ Թուրքիան անկողմնակալ երկիր չէ, այն բացեիբաց սատարում է Ադրբեջանին: Թուրքիան մասնակցել է Արցախի գրեթե երեք պատերազմներին, ճիշտ է, ոչ այն ծավալով, որով մասնակցել է երրորդ պատերազմին, բայց մասնակցություն ունեցել է: Ահաբեկիչների է բերել, «գորշ գայլեր», փաստորեն Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավարությունն է ստեղծել ադրբեջանական բանակը:

2016 թվականի ապրիլյան պատերազմին Թուրքիան կրկին մասնակցություն ունեցավ: Հետևաբար՝ մենք պետք է հաշվի առնենք, որ Թուրքիան չի կարող լինել որպես համանախագահող երկիր, սա մեր պատկերացումն է: Գուցե երկխոսությունը այլ ձևաչափերով լինի տարածաշրջանում, քանի որ այս կամ այն կերպ Թուրքիան տարածաշրջանում գոյություն ունի, ավելին՝ ամրապնդել է իր դիրքերը: Տիգրանակերտում կանգնած են թուրք զինվորները, երբ մտնում ես Շուշի՝ տեսնում ես, որ թուրքական դրոշն է ծածանվում: Սակայն այդ երկխոսությունը լինելու է աշխարհաքաղաքական, այլ ոչ թե Արցախի հակամարտության կարգավորման շուրջ, դրա համար հարթակներ կան՝ ռուս-թուրքական, ռուս-պարսկական-թուրքական, տարածաշրջանային: Պետք է այս ձևով Թուրքիայի ամբիցիաները զսպվեն: Մենք նման ձևաչափերը չպետք է ընկալենք, որ նրանք լինելու են միշտ հակահայկական, նույն ռուս-թուրքական ձևաչափում ընդգրկվելը նշանակում է ավելի քաղաքակիրթ ձևով զսպել Թուրքիայի ամբիցիաները: Սա էլ պետք է մենք հասկանանք:

– Արցախի խնդրի հետ կապված՝ տարբեր քաղաքական ուժեր տարբեր լուծումներ են առաջարկում։ Օրինակ, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի կարծիքով՝ Արցախի հարցը պետք է լուծվի Կոսովոյի տարբերակով, ինչպե՞ս կմեկնաբանեք սա, արդյո՞ք Արցախի հարցը պետք է Կոսովոյի տարբերակով լուծվի:

– Բոլոր այդ հակամարտությունները, հատկապես նոր պետությունների ձևավորումը և նրանց ճանաչման գործընթացն ունի՝ ինչպես նմանություններ, այնպես էլ՝ տարբերություններ: Հիմա Կոսովոյի տարբերակն այն է, որ նրանք, ի վերջո, հասան անկախության: Ճիշտ է, այն չճանաչվեց բոլոր երկրների կողմից, բայց այնտեղ մենք տեսանք աշխարհաքաղաքական գործոնների գերակշիռ լինելը: Սա բնական է, որովհետև ճանաչման գործընթացում կա պատմական, բարոյական, իրավական հիմքեր, բայց գերակշռողը միշտ էլ եղել է աշխարհաքաղաքական:

Ես չեմ ուզում թերագնահատել կամ գերագնահատաել Կոսովոն, բայց առնվազն կասեմ, որ Արցախն իր զարգացման մեջ չէր զիջում Կոսովոյին և շատ ու շատ երկրներից էլ ավելի է, իր պետականաշինության գործում ավելի կայուն ձեռքբերումներն է արձանագրել: Սակայն աշխարահաքաղաքականությունը մեկ բան է, իսկ ցանկությունները՝ մեկ այլ բան: Այս պահին Արցախը և Արցախի անկախության ճանաչումն է մեր օրակարգում: Եթե Կոսովոյի տարբերակն ընդունվի, և մենք ճանաչվենք՝ որպես անկախ երկիր, լավ տարբերակ է, բայց պետք է հասկանանք, թե ինչ գնով պետք է այդ ամենին հասնենք: Եթե միջազգային հանրության կողմից ճանաչվում է, սա մեր նպատակներից է, մնացած հարցերում կան նմանություններ, տարբերություններ, ինչը բնական է:

– Պաշտոնական Ստեփանակերտի համար Արցախի հարցի լուծման վերաբերյալ կոնկրետ «կարմիր գծերը» որո՞նք են:

– Հիմա մնացել են միայն «կարմիր գծերը», մենք նոր ժամանակահատված ենք ապրում, հատկապես 2020 թվականի երրորդ պատերազմից հետո: Մանևրելու տեղեր գրեթե չկան, կան միայն «կարմիր գծեր», այդպես նաև աշխարհով մեկ է:

Մենք տեսնում ենք՝ ինչ է կատարվում, նույն Ուկրաինայի դեպքերն այն է, որ այլևս աշխարհաքաղաքական վակուում չկա ոչ մի տեղ, այս ամբողջ երկրագնդում չկա աշխարհաքաղաքական մի ազատ տարածք, որտեղ այս կամ այն երկիրը, այս կամ այն ուժը կարող է այդ վակուումը լցնել: Մեզ մոտ էլ է արդեն ամենը «կարմիր գիծ», այսինքն՝ հիմա Արցախի գոյությունը, ապագան է որոշվում: Ամենամեծ «կարմիր գիծը», որը, դժբախտաբար, ներկված է նաև մեր երեխաների, հերոսների արյամբ, այն է, որ մենք չենք լինելու Ադրբեջանի կազմում, որևէ կարգավիճակով չենք կարող լինել, սա անընդունելի է ժողովրդի ու բոլորի համար, որովհետև դա կբերի Արցախի հայաթափմանը, ցեղասպանության ու նոր պատերազմի: Մենք նաև չենք հրաժարվելու մեր օկուպացված տարածքներից:

– Հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ նույնիսկ ՌԴ նախագահն է ասել, որ Արցախն Ադրբեջանի մաս է կազմել: Դուք նման հայտարարություն Պուտինից լսե՞լ եք:

– Նախքան կոնկրետ դրվագների անդրադառնալը, ուզում եմ մեկ բան հստակ պատկերացնենք: Մեր տարածաշրջանը և ընդհանրապես մենք գտնվում ենք շատ յուրահատուկ իրավիճակում՝ բարդ: Մենք պետք է հասկանանք նաև մեկ բան, որ մեր ժողովրդի մոտ բնավորության այսպիսի գիծ կա՝ մեր դժվարությունների, խնդիրների և հատկապես ոբերգությունների մեջ ինչ-որ մեկին մեղադրելը:

Եթե չենք հասկանում բուն պատճառները, ապա շատ ավելի բարդ իրավիճակում ենք հայտնվելու: Մեզ համար ամենաբարդ մարտահրավերն անկախ պետականությունն է, հետաքրքիր բան եմ ասում, բայց դա այդպես է, որովհետև մենք պետք է պատրաստ լինենք անկախ և կայացած պետականություն ունենալուն: Պետք է լինենք հայրենասեր, պրոֆեսիոնալ, պետք է տեղ տանք այդ գաղափարներին և չպետք է ունենանք բնավորության այդ գիծը և անընդհատ ինչ-որ մեկին մեղադրենք:

Այս պահի դրությամբ ո՞ր պետությունն է մեզ համար (անվտանգության ապահովման առումով եմ ասում) ավելի մեծ երաշխավոր, քան Ռուսաստանը: Ես խոսում եմ շատ պարզ լեզվով: Այսինքն՝ Ռուսաստանը մեզ համար եղբայրական երկիր է, ռուս ժողովուրդը եղբայրական ժողովուրդ է: Ամեն պետություն ունի իր յուրահատկությունը, մեր պատկերացմամբ թերություններն ու առավելությունները, բայց մենք էլ այնքան թերություններ ունենք:

Ինչ վերաբերում է Պուտինի հայտարարությանը, նախևառաջ համացանցում շատ են տարածում մի փոքր դրվագ, թե նա ասել է, որ Արցախն Ադրբեջանի մաս է: Բայց կոնտեքստից պոկված է, իրականության մեջ այդպես չի ասել, իրականության մեջ բացատրել է, որ միջազգային հանրությունը չի ճանաչել, որ՝ այսպես-այսպես, բայց սա չի փաստում, որ նման բան է ասել:

– Այսինքն՝ հատուկ դեսպանը չգիտի՞, որ դա կոնտեքստից կտրված է:

– Ես չգիտեմ, դա իրենից հարցրեք, բայց այդ հարցազրույցն ամբողջությամբ կա: Եթե չեմ սխալվում, այդ հարցազրույցը տվել է երկու տարի առաջ: Գուցե Մարուքյանին ծանոթ է մեկ ա՞յլ հայտարարություն, որը մենք չենք տեսել, սա այլ խնդիր է, բայց Պուտինը պաշտոնապես Արցախը երբեք չի ճանաչել անկախ, սակայն միշտ ֆիքսել է, որ հակամարտությունը կարգավորված չէ: Իսկ ի՞նչ պետք է ասի այլ երկրի նախագահը, որը նաև միջնորդ է, հայտարարի, որ Արցախն անկա՞խ է:

– Պարոն Բաբայան, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում խոսելով Արցախի կարգավիճակի մասին, փաստացի իր հայտարարությամբ ընդգծեց, որ ինքնորոշման իրավունքը հանում է Արցախի հարցից: Բառացի մեջբերեմ նրա խոսքերը. «Եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ՝ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանից բխեցնելով կարգավիճակը: Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու ԼՂ հայության անվտանգությունն ու իրավունքները»: Դուք ինչպե՞ս կարձագանքեք այս հայտարարությանը:

– Կարգավիճակն ու իրավունքները փոխկապակցված երևույթներ են, այսինքն՝ երբ ծագեց ղարաբաղյան ազատագրական շարժումը, ի՞նչն էր պատճառը: Պատճառը գոյաբանական խնդիրն էր՝ Արցախը կա՛մ պետք է լիներ, կա՛մ չպետք է լիներ: Հետևաբար, կարգավիճակն ու իրավունքներն իրար հետ կապված են:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan