ՌԴ-ն պարզաբանել է՝ ընդդիմադիր պատգամավորների մուտքն Արցախ չի թույլատրվում սադրանքներից զերծ մնալու նկատառումներով. Միրզոյան
Արտաքին գործերի նախարարությունը Ազգային ժողովի պատգամավորների մուտքն Արցախ արգելելու դեպքից անմիջապես հետո կապի մեջ է եղել Արցախի Հանրապետության իշխանությունների և Ռուսաստանի Դաշնության իշխանությունների հետ, խորհրդարանում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Այն պահից սկսած, երբ հայտնի է դարձավ, որ Ազգային ժողովի պատգամավորները չեն կարողանում Լաչինի միջացնքով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, մենք ձեռնարկել ենք գործողություններ։
Կապի մեջ ենք եղել և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ, և Ռուսաստանի Դաշնության իշխանությունների հետ բարձր մակարդակով։
Մեզ հավաստիացրել են, որ Ազգային ժողովի պատգամավորների մուտքը Արցախ չի թույլատրվում սադրանքներից զերծ մնալու նկատառումներով»,- ասել է ԱԳ նախարարը:
Ինչ վերաբերվում է ՀՀ դիրքորոշմանը, ապա, Միրզոյանի խոսքով՝ այն հստակորեն արտացոլված է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, այն է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ՝ Լաչինի միջացքով շարժի որևէ սահմանափակում նախատեսված չէ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, առավել ևս, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները պետք է անարգել մուտք ունեան Լեռնային Ղարաբաղ: