1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 17 հուլիսի 2018թ., 00:00
Ուկրաինական հեռուստաալիքըՊուտինին Ուկրաինայի նախագահ է անվանել Կոտրված մատներ ու վնասված աչք․ «Դոմ 2»-ի աստղերի միջեւ արյունոտ վիճաբանություն է տեղի ունեցել «Օրենսդրական այլընտրանք» ծրագրի դասընթացը Գյումրիում Թուրքիայի հետ եվրաինտեգրման շուրջ բանակցություններն անհապաղ պիտի դադարեցնել Ձերբակալություններ Թուրքիայի զինված ուժերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով Կոռուպցիոն բացահայտում՝ Վարդենիսի ԲՈւՀ-ում. պետությանը պատճառվել է շուրջ 6.230.000 դրամի վնաս (տեսանյութ) «Սա անվճար ջրի երկիրն է». հայտնի բլոգեր Nas Daily-ի տեսանյութը հայաստանյան «պուլպուլակների» մասին «Դոմ 2» հեռուստանախագծի աստղ Իոսիֆ Օգանեսյանը ծեծել է իր հարսնացուին Սպասվում են անձրեւներ. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել են Դեպի լավը փոփոխությունների մեծ սպասումներ կան. Արմեն Սարգսյան Ալիևի՝ Ռուսաստան այցի ամսաթիվը փոփոխվել է Պեկինի օդանավակայանում չեղարկվել ու հետաձգվել են հարյուրավոր չվերթներ ՀՀ-ում տարեցտարի վարկառուների թիվն ավելանում է «Շատ բան փոխվեց դեպի լավը»․ Պուտինը՝ Թրամփի հետ հանդիպման մասին Բրազիլիայում առևանգել են Դոնեցկի «Շախտյոր»-ի խաղացող Թայսոնի մայրիկին Երևանի քաղաքապետարանի պահանջով դատարանը սնանկ է ճանաչել Հայկ Արագածի Ախո­յանին «Մենք Պուտինի հետ շատ կարևոր եզրահանգումների ենք եկել». Թրամփ ԽՍՀՄ-ում ծնված հայերի համար կհեշտացվի Ռուսաստանում կացության իրավունք ստանալը Ուսեյն Բոլթը փորձաշրջան կանցնի ավստրալական ֆուտբոլային թիմում Պուտինի եւ Թրամփի հանդիպման արդյունքները. Նախագահները ոչ մի բան չեն պայմանավորվել, սակայն միմյանց չեն էլ վիրավորել Ռոնալդուն՝ վագրաձի-կենտավր (ծաղրանկար) Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ Արտասահմանցիները ՀՀ մարզերում փող են հափշտակել «Մահաբեր զենքեր». Սլովակիայի մամուլը՝ այդ երկրից Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումների մասին (Լուսանկարներ) Հիսունամյա Նունեն Վրացյան փողոցում բենզին է լցրել Վալերիկի վրա եւ այրել Կոտրվել է Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան էջը ԱՄՆ-ում Ռուսաստանի գաղտնի գործակալ լինելու մեղադրանքով ռուս կին է ձերբակալվել Երկրաշարժ Իրանում Դատախազությունն արձագանքել է «Աշտարակ կաթ»-ի նախկին սեփականատիրոջ հայտարարությանը Իրանի հետ գործարքի պահպանումը Ռուսաստանին ձեռնտու է, սակայն ձեռնտու չէ ԱՄՆ-ին. Թրամփ Նոր խայտառակ նշանակում ՊԵԿ-ում. Ով է Բագրատաշենի մաքսակետի նորանշանակ պետը Նորանշանակ ՔՊ–ական տեղակալը չորս անշարժ գույք ունի «Էս ի՞նչ պատմության մեջ ես ինձ գցել». Նարեկ Սարգսյանը վիճել է թիկնապահի հետ. մանրամասներ Սեյրան Սարոյանն իր ոճի մեջ պատասխանել է իրեն դիմած գյուղապետին Ովքե՞ր են քաղաքապետի թեկնածուները «Ում մասին ինչ գիտեք՝ գրեք». Փաշինյանի «կոմիսարները» «տրոյկաների» ֆունկցիա են ստանձնել մարզերում Ջեֆ Բեզոսը ժամանակակից պատմության ամենահարուստ մարդն է դարձել Երեւանի ընտրություններն, ամենայն հավանականությամբ, կկայանան սեպտեմբերի 9–ին Բժիշկն ու ընտանիքի անդամներն այցելել են գեներալ Մանվելին «Օրենքով գողը» թաքնվել է մերձմոսկովյան ամառանոցի տիրոջ «դիմակի» տակ ԱՄՆ-ն իրանական նավթի ներմուծման հետ կապված որոշակի մեղմացումներ է խոստանում Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Ես ցնցված եմ»․ CNN-ի լրագրողը քննադատել է Պուտինին՝ Թրամփի հետ հանդիպմանն ուշանալու համար Ռուսաստանում երեխան ընկել է ութերորդ հարկից եւ ողջ է մնացել Ինչպես է Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել Ֆրանսիայի հավաքականին (Լուսանկար) ՊԵԿ-ը փոշմանել է Պուտինի եւ Թրամփի դեմ առ դեմ հանդիպումը նախատեսվածից ավելի երկար է տեւել «Դատապարտում ենք այդ գործողությունները». Իրանն արձագանքել է Ադրբեջանում տեղի ունեցող դեպքերին Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանն ազատության մեջ է Մոգերինին ԱՄՆ-ին կոչ է արել հիշել, թե ովքեր են իրենց բարեկամները Թուրքիայում ֆաշիզմի առաջխաղացումը պետք է կանգնեցնել միասին․ Կարո Փայլան Երևանի քաղաքապետի ընտրություն տեղի չունեցավ՝ ավագանու նիստը չկայացավ Մեզ Լեռնային Ղարաբաղում նոր լարվածություն պետք չէ. Սվիտալսկի Զանգվածային ձերբակալություններ Սումգայիթ քաղաքում Էրդողանը հայտարարել է, որ «հպարտ է թուրք ժողովրդի ներկայացուցիչը լինելու համար» Ֆրանսիան ցնծում է, Խորվաթիան տխրում Ռուբեն Մելիքյանն ու Արման Թաթոյանը հանդիպել են Գարեգին Բ Վեհափառին Արգենտինայի հավաքականը խզեց պայմանագիրը Խորխե Սամպաոլիի հետ Արցախի առաջնագծում լարվածությունը բավական նվազել է Եվրոպացի պաշտոնյան հակադարձում է Թրամփի հայտարարությանը, թե ԵՄ-ը հակառակորդ է Տուսկը ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Չինաստանին կոչ է անում խուսափել առևտրային պատերազմներից Աշխարհի առաջնության եզրափակիչն այսօր՝ Թրամփ-Պուտին Այսօրվա անձրեւին չխաբնվեք. առաջիկա երեք օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Դեշանը՝ չեմպիոն-խաղացող և չեմպիոն-մարզիչ Աշխարհի առաջնության եզրափակիչը լուսանկարներով Ֆրանսիան դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն Վրաստանի խորհրդարանը վստահության քվե տվեց փոփոխված կառավարությանը Թրամփը Մեյին խորհուրդ է տվել դատի տալ Եվրամիությանը «Ես կապ չունեմ եկեղեցաքանդ եւ մոլեռանդ շարժման հետ» ՀՀԿ-ն եւս Երեւանում ցանկանում է արտահերթ ընտրություններ անցկացնել Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են ոչ թե Արցախի, այլ Սիրիայի հարցը Ֆրանսիա-Խորվաթիա՝ ժամը 19-ին (հավաքականների կազմերը) Երևանում սեռական բնույթի բռնի գործողությունների զոհ է դարձել 8-ամյա երեխա. կասկածյալը ձերբակալվել է Մի՞թե միայն Մալիշկայի գյուղապետն է ընտրակաշառք բաժանել Իլհամ Ալիևը մեծ հույսեր է կապում Ֆրանսիայի հետ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում «Ելքը» որոշել է Երեւանում արտահերթ ընտրությունների գնալ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհը փակ է․ ԱԻՆ Արթուր Աղաբեկյան. «Պարոնա՛յք, մի խայտառակեք ռեսպուբլիկան»
Հարցում

Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները հնարավոր է կենդանացնել Ադրբեջանի վրա ճնշում գործադրելով. Ալեքսանդր Սկակով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար գլխավոր հարցը ոչ թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է, այլ անվտանգության ապահովումը: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Ալեքսանդր Սկակովը: Ըստ նրա՝ ՄԽ եռանախագահ պետությունների համար առաջնային է վստահության մեխանիզմների ամրապնդումը՝ հետաքննական մեխանիզմների, տեսանկարահանող սարքերի տեղադրման միջոցով:

Դրանք, Ալեքսանդր Սկակովի խոսքով, կստեղծեն լուրջ երաշխիքներ, որոնք կբացառեն նախորդ տարվա ապրիլյան գործողությունների կրկնությունը: Իսկ մնացածը, Ալ. Սկակովի կարծիքով, ապագայի քայլեր են, որոնց իրականացման համար հարկավոր է խաղաղություն հաստատել տարածաշրջանում:

- Սեպտեմբերի 23-ին հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, ինչից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ հանդիպման հիմնական նպատակն այն էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերն ուսումնասիրեն բանակցային գործընթացի ակտիվացման ճանապարհները: Բանակցային գործընթացն ակտիվացնելու համար, Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է անել:

- Բանակցային գործընթացի ակտիվացման համար հարկավոր է Մինսկի խմբի եռանախագահների ճնշումը հակամարտության կողմերի, մասնավորապես՝ Ադրբեջանի վրա: Կարծում եմ` բանակցություններին տեմպ հաղորդելու համար նախարարների հանդիպումը բավարար չէ, պետք է հանդիպեն երկու երկրների նախագահները, այսինքն՝ բանակցությունների վերսկսման քննարկումները պետք է տեղի ունենան բարձր մակարդակով: Ոչ պակաս կարևոր է, որ բանակցային գործընթացին մասնակցի Լեռնային Ղարաբաղը:

- Բայց կա՞ արդյոք հնարավորություն, որ ԼՂ-ն դառնա բանակցային կողմ, երբ Ադրբեջանը դրան դեմ է:

- Դա հնարավոր է այն պարագայում, երբ հակամարտության կողմերի, մասնավորապես՝ Ադրբեջանի վրա, լինի շատ մեծ ճնշում Մինսկի խմբի եռանախագահների կողմից: Խոսքը Ռուսաստանի, ԱՄՆ, Եվրամիության մասին է, որոնք պետք է ճնշեն, մոտիվացիա ունենան՝ ճնշում գործադրելու համար:

- Իսկ ի՞նչն է խանգարել ու խանգարում ՄԽ եռանախագահներին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա:

- Կարծում եմ`Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը առաջնային չէ ԱՄՆ, ՌԴ ու ԵՄ համար: Նրանց համար կան ավելի կարևոր խնդիրներ, ինչպես, օրինակ, Սիրիան. եռանախագահների ողջ ուշադրությունը սևեռված է նման հարցերի լուծման վրա: Իսկ ղարաբաղյան հակամարտությունը այս երկրների համար երկրորդական տեղում է:

- Պարո՛ն Սկակով, բանակցություններ են վարվում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման ուղղությամբ: Ձեր կարծիքով՝ նման հանդիպման պահը հասունացե՞լ է, ի՞նչ է այն տալու:

- Կարծում եմ, որ թե՛ այդ հանդիպումը կունենա, թե՛ նախորդ հանդիպումներն ունեցել են զրոյական արդյունք, դրանք չեն նպաստել հրադադարի ռեժիմի պահպանմանը, չեն արագացրել բանակցությունները սկսելու գործընթացը: Այնպես որ, չեմ կարծում, թե այդ հանդիպման հետ մեծ, լուրջ սպասելիքներ պետք է ունենալ: Նորից եմ կրկնում՝ հարկավոր է Մինսկի խմբի ավելի համառ, ավելի ուժեղ ճնշումը:

- Բուն բանակցություններ սկսելու համար և՞ս պետք է ՄԽ համանախագահների ճնշումը: ԱԳ նախարարների հանդիպումից հետո ՄԽ-ն հայտարարեց, որ նախագահների հանդիպումը հնարավորություն կտա գտնել փոխզիջումային լուծումներ՝ հակամարտության առանցքային խնդիրների կարգավորման համար:

- Կարծում եմ`Մինսկի խմբի համար գլխավոր հարցը ոչ թե հակամարտության կարգավորումն է, այլ անվտանգության ապահովումը: Նրանց համար առաջնային է վստահության մեխանիզմների ամրապնդումը՝ հետաքննական մեխանիզմների, տեսանկարահանող սարքերի տեղադրման միջոցով: Նրանք ուզում են ստեղծել լուրջ երաշխիքներ, որոնք կբացառեն նախորդ տարվա ապրիլյան գործողությունների կրկնությունը: Իսկ մնացածը ապագայի քայլեր են, որոնց իրականացման համար հարկավոր է խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Քանի դեռ կողմերը չունեն խաղաղություն հաստատելու ցանկություն, քանի դեռ տարածաշրջանում անվտանգությունը չի ապահովվել, հակամարտության լուծումն անհնար է:

- Բայց Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածությունները, որոնք միտված էին, ըստ էության, վստահության ամրապնդմանը, այդպես էլ չիրագործվեցին, թեև առաջարկներն արվել էին ու Ադրբեջանը դրանց բանավոր համաձայնություն էր տվել: 1 տարի է` ՄԽ-ն ճնշման գործիքներ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ, որ դրանք իրականացվեն:

- Այո, այդ պայմանավորվածությունները մնացին օդում, չնայած կար շանս, որ կողմերը կհասնեն արդյունքի, որևէ հաջողության, բայց գործընթացը դանդաղեցվեց: Իսկ հնարավորություն կար, բայց գործընթացն արգելակվեց:

- Կողմերի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո տարածած հայտարարության մեջ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման մասին որևէ բան ասված չէ: Ինչո՞ւ, մոռացությա՞ն է մատնվել:

- Առաջին հերթին Բաքուն անում է ամեն ինչ, որ դրանք մոռացության մատնվեն, որովհետև այդ պայմանավորվածությունները չեն բխում Ադրբեջանի հետաքրքրություններից: Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները, այո, ըստ էության թաղված են, բայց դրանք կարելի է վերակենդանացնել լուրջ ճնշման արդյունքում: Կարծում եմ`Հայաստանը պետք է շարունակի պնդել Վիեննայի պայմանավորվածությունները իրականացնելու հարցը: Չեմ կարծում, թե նոր առաջարկներ, նոր տարբերակներ ներկայացնելու հնարավորություն կա: Ամեն դեպքում, Հայաստանը չպետք է լինի Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործընթացի խափանման նախաձեռնողը:

tert.am

website by Sargssyan