Պայթյուն վրաց-ռուսական սահմանին. կա զոհ
Ռուսաստանի հետ Վրաստանի սահմանին պայթյուն է տեղի ունեցել, զոհվել է մեկ մարդ, երկու հոգի՝ վիրավորվել: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ-ին:
Գերատեսչությունը քրեական գործ է հարուցել «Անզգուշությամբ առողջությանը ծանր կամ պակաս ծանր վնաս հասցնելու» մասին հոդվածով:
Ինչպես հայտնել են վրացական ԶԼՄ-ները, պայթյունի պատճառը, նախնական տվյալներով, եղել է գազի բալոնի բռնկումը: