Իրանն անօդաչու սարքերով հարվածել է ԻՊ-ի դիրքերին (տեսանյութ)
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կիրակի անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Սիրիայի արևելքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հայտնում է Press TV-ն՝ վկայակոչելով Իրանի պետական հեռուստատեսությանը:
Սիրիայի արևելյան Դեր Զոր շրջանում իրականացված գործողությունների հետևանքով սպանվել են բազմաթիվ ահաբեկիչներ: Հարվածներն իրականացվել են Սիրիա-Իրաք սահմանի հատվածն ԻՊ խմբավորումից մաքրելուն ուղղված գործողությունների շրջանակում:
Հաղորդվում է, որ Սիրիայի և Իրաքի սահմանի մոտակայքում իրականացված հարվածների հետևանքով ոչնչացվել են տրանսպորտային միջոցներ, ռազմական տեխնիկա և զինամթերք:
Իրանական ԶԼՄ-ները հայտնել են, որ հարձակման հետևանքով ոչնչացվել է ահաբեկիչների մի քանի բազա: