Փեսան ծեծել է աներոջն ու զոքանչին
Սեպտեմբերի 24-ին բժշկական կենտրոն են տեղափոխվել ծեծված ամուսիններ։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երկուսի մոտ էլ վնասվածքներ են հայտնաբերվել գլխի շրջանում։
Հաջողվել է պարզել, որ վնասվածքներն ստացել են տանը՝ փեսայի հարվածներից։ Ընտանեկան վիճաբանությունն այնքան է թեժացել, որ 40-ամյա փեսան ծեծել է 69-ամյա թոշակառու աներոջը, ապա հարվածներ հասցրել նաև 58-ամյա զոքանչին։
Ոստիկանությունում հետաքննություն է սկսվել, միջոցներ են ձեռնարկվում՝ փեսային գտնելու ուղղությամբ։