2017 թ․ սկզբից Հայաստանը 40 տոկոսով ավելի շատ գինի եւ կոնյակ է արտահանել
Հայաստանը շարունակում է ավելի շատ գինի եւ կոնյակ արտահանել՝ գրավելով նոր շուկաներ և ամրապնդելով ի դիրքերը ռուսական հատվածում: Այս մասին NEWS.am- ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանը:
2016 թվականին Ռուսաստանը սկսեց վերականգնել իր գնողունակությունը եւ դրա հետ մեկտեղ պահանջարկն առաջին անհրաժեշտության ապրանքների նկատմամբ: Կոնյակի արտահանումը վերականգնվում էր 2016 թվականին եւ շարունակում է աճել 2017 թվականին: Առաջին կիսամյակում արտահանումը աճել էր գրեթե 35տոկոսով՝ կազմելով 95,8 մլն դոլար:
Ինչպես նախկինում, Ռուսաստանը շարունակում է մնալ արտահանման հիմնական շուկան (գրեթե 90 տոկոս):
Իսկ գինու արտահանումը գրեթե կրկնապատկվել է: Սակայն թվերով դեռեւս շատ չէ (մոտ 4,8 մլն դոլար), սակայն դրա միջին արժեքը մեկ լիտրի համար աճել է 3.3 դոլարից մինչև 3.7 դոլար: Դա պայմանավորված է միջին եւ միջինից բարձր հատվածում արտահանման աճով:
2017 թվականի նոր գնորդների շարքում Ֆրանսիան է։ Ճիշտ է, գնումների ծավալը փոքր է (88 հազար լիտր), բայց դա ցույց է տալիս, որ հանրապետությունում ավելի որակյալ գինի կա: Ինչպես եւ անցյալ տարի մոտ 90 հազար լիտր վաճառվել է մեկ այլ հեղինակավոր շուկայում` Իտալիայում: Մեծ Բրիտանիայում վաճառքն աճել է 7.7-ից մինչև 32.5 հազար լիտր եւ ԱՄՆ-ում՝ 184-ից մինչեւ 382 հազար լիտր:
Սակայն հիմնական գնորդը շարունակում է մնալ Ռուսաստանը (3 727 լիտր կամ գրեթե 80 տոկոս)։
Իսկ 7 ամսվա ընթացքում կոնյակի եւ այլ գունավոր ալկոհոլի արտահանումը Հայաստանից կազմել է 113,2 մլն դոլար։ Սա 32,2 մլն դոլարով կամ 39,8 տոկոսով ավելի բարձր է 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ: