«Իգլայի» գործով վկան պնդել է, որ քննիչն է իրեն համոզել ցուցմունքում նշել «հրթիռ» բառը (Տեսանյութ)
Այս թեմայով
- Սամվել Բաբայանի թեման «փակված» է. Արցախում լուրջ պայքար կընթանա 2 թեկնածուների միջեւ
- Ես վստահ եմ՝ Ռոբերտ Քոչարյանը կրակելու հրահանգ չի տվել․ Սամվել Բաբայան
- Առանց Վազգեն Սարգսյանի հետ համաձայնեցնելու Ռ. Քոչարյանը Մեղրիի հարցով բանակցությունների չէր կարող գնալ. Սամվել Բաբայան
- Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գնում են ճշտումներ. Սամվել Բաբայան
«Իգլայի գործով» դատական նիստին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, գործով վկա Աշոտ Շուշանյանը ուշագրավ հայտարարություն է արել։ Վերջինս դատարանում պնդել է, որ քննիչը ուղղորդել է իրեն քննության ժամանակ։ Նա պնդել է, որ չի ցանկացել «հրթիռ» բառը նշել իր տված ցուցմունքում, սակայն քննիչը համոզել է, որ դա գրական բառ է եւ որեւէ նշանակություն չունի, ինչից հետո դա նշվել է ցուցմունքում։ Նշենք, որ Շուշանյանը եղել է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի Էջմիածինի տարածքային կառույցի ղեկավարը։ Վերջինս հարցաքննության ժամանակ պնդել է, որ ճանաչել է միայն ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանին, իսկ Սամվել Բաբայանի հետ հանդիպել է ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Սուսաննայի միջոցով։
Սանասար Գաբրիելյանը եւ Աշոտ Շուշանյանը ընկերներ են եւ Սեւանի ճանապարհին էլ միասին են եղել, որ ոստիկանները բերման են ենթարկել Սանասար Գաբրիելյանին։ Վկան պնդել է, որ քննիչը իրեն չի տեղեկացրել պաշտպան ունենալու մասին եւ բացի այդ՝ քննությունը տեղի է ունեցել գրեթե ողջ օրը, մինչդեռ քննիչը կարճ ժամանակահատված է նշել արձանագրության մեջ։
Երբ դատավորը ցուցմունքը ցույց է տվել, վկան պնդել է, որ որոշ էջերում արձանագրվածը իր ձեռագրով չէ, թեեւ դրանց ներքո իր ստորագրությունն է։ Վկան պնդել է՝ ոչնչից տեղյակ չի եղել, մեկ անգամ հանդիպել է Սամվել Բաբայանին, որը պահանջել է «պլանշետից ջնջել ինչ-որ բան», ինքն էլ, քանի որ չի իմացել՝ ինչի մասին է խոսքը, հեռացել է եւ ոչինչ չի արել։ Ինչ վերաբերում է նախաքննական ցուցմունքին, նա քանիցս պնդել է, որ սուր գլխացավեր ուներ, քաղցած էր եւ որպեսզի ամեն ինչ արագ ընթանար քննիչի թելադրանքով է գրել մի մասը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am