2017-ին «Զվարթնոց» օդանավակայանը ակնկալում է ընդունել մինչեւ 2․5 մլն ուղեւոր
2017-ին «Զվարթնոց» օդանավակայանը ակնկալում է ընդունել մինչեւ 2․5 մլն ուղեւոր։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Հայաստանի միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի տնօրեն, «Հայփոստ» ազգային փոստային օպերատորի գործադիր տնօրեն Խուան- Պաբլո Գեչիջյանը։ Համեմատության համար ասենք, որ 2002-ին ուղեւորների թիվն ընդամենը 730 հազար էր, հավելել է նա։
Այնպես որ աճն ակնհայտ է։ Այն կշարունակվի նաեւ 2017-ին ու պետք է կազմի մոտ 20 տոկոս, հավելել է Գեչիջյանը։
Ինչ վերաբերում է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանին, ապա այստեղ ուղեւորների թիվը նույնպես պետք է աճի մինչեւ 80 հազար, ինչը մի քանի անգամ շատ է, քան 2016-ին էր։
Օդանավակայանում արդեն աշխատում է ռուսական «Պոբեդա» լոոքոսթերը։ «Մենք մշտապես բանակցում ենք նաեւ այլ բյուջետային ավիաուղիների հետ, եվրոպական ու այլ ուղղություններով։ Բայց իհարկե, այստեղ պետք է, որ աճի հետաքրքրությունը հենց Գյումրիի հանդեպ, որպեսզի զարգանա քաղաքի ենթակառուցվածքը»,- հավելել է Գեչիջյանը։