Էլեկտրական ավտոբուսը գրեթե 1800 կմ է անցել առանց վերալիցքավորվելու
Proterra ամերիկյան ընկերությունը, որը Քալիֆորնիայում է տեղակայված, համաշխարհային ռեկորդ է սահմանել էլեկտրական փոխադրամիջոցի վազքի ցուցանիշով։ Catalyst E2 Max ավտոբուսը կարողացել է առանց լիցքավորման անցնել 1772 կմ։
Ավտոբուսն ունի 660 կՎՏ-ժ տարողությամբ մարտկոց։ Ռեկորդը սահմանվել է Նյու Քարլայլ քաղաքում փորձարկման ժամանակ։
Ավտոբուսը նախատեսված է 40 ուղեւորների համար։ Մարտկոցների ամբողջական լիցքավորման ժամանակը մոտ 40 ժամ է, իսկ ավտոբուսի առավելագույն արագությունը 100 կմ/ժ։ Ընկերությունն արդեն ավելի քան 400 էլեկտրական ավտոբուս է վաճառել քաղաքապետարանների, համալսարանական ու մասնավոր 42 տրանսպորտային գործակալությունների։