Այսօր՝ 29 հունիսի 2022թ., 00:00
Բացի ժողովրդից՝ որևէ մեկը մեզ չի կարող մանդատից զրկել. Գեղամ Նազարյանը՝ Ալեն Սիմոնյանին Շարունակվում է պահպանվել զինված ուժերի ղեկավարման անհստակությունը. Դավիթ Տոնոյան ՌԴ-ի նկատմամբ ճնշումները շատանում են եւ նա փորձում է անընդհատ մեր հաշվին զիջումների գնալով պահել իր դիրքերը. քաղաքագետ Մանդատներն իրենք չեն տվել, որ զրկեն, մանդատները մեզ ժողովուրդն է տվել. Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չի հարուցվի․ Վերաքննիչ դատարանը մերժեց Մինասյանի եւ Մարտիրոսյանի բողոքը Նիկոլ Փաշինյանն ու բարձրաստիճան պաշտոնյաները պետք է կանչվեին հարցաքննության. Արծվիկ Մինասյան «Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց․ հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 19-ին ՔՊ-ն Իշխան Սաղաթելյանին եւ Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու գործընթաց է սկսում Դատավոր Դանիբեկյանը թույլատրեց Արմեն Գեւորգյանին՝ մեկնել Մոսկվա. պաշտպանի միջնորդությունը բավարարվեց Սա է այսօրվա իշխանության դեմքը. Րաֆֆի Ասլանյան Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի պրոքսի գործակալն է. Գագիկ Մինասյան Փաշինյանը կրկնում է նույն սցենարը, որը կար 44-օրյա պատերազմից առաջ. Շարմազանով Ադրբեջանի ԱԳՆ-ն Երեւանին կոչ է արել «ժամանակ չծախսել ԵԱՀԿ ՄԽ-ի վերակենդանացման վրա» Փաշինյանի ասուլիսը կազմակերպելու նպատակը Ռուսաստանի վրա կրկին «ցեխ շպրտելն էր»․ Գեղամ Նազարյան Բժիշկ չեմ, որ կարծիք հայտնեմ, նրանք ստույգ ախտորոշումը կտան․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի ասուլիսի մասին Տպավորություն էր, որ դատախազները եկել էին դատավորին պաշտպանելու համար․ Կարին Տոնոյան Արա փոշին էլ ես դու, թուրքն էլ. դատախազը՝ զոհվածի հարազատին Փաշինյանի դեմ բողոքի քննությունից հետո դատարանի բակում իրավիճակը լարվեց․ կարգադրիչը եւ զոհվածի հարազատը քաշքշեցին իրար Եթե վրաերթի ենթարկվածի անունը լիներ Մարիամ Փաշինյան, արդյոք վարորդը կլինե՞ր ազատության մեջ․ մահացածի հայր Ո՞վ եւ ինչպես է ուղղորդում գերիների ծնողներին Հուլիսի 1-ին նախատեսվում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպումը Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար. Քերոբյանը ստել էր Վաղարշակ Հարությունյանը մինչ օրս ՌԴ Նախագահին չի հանձնել իր հավատարմագրերը. Էդգար Ղազարյան Ջհանգիրյանը գունեղ արտահայտություններ է օգտագործել Նիկոլ Փաշինյանի հասցեին «Օրենսգրքի փոփոխություններն Ավետիք Չալաբյանին կալանքի տակ ավելի երկար պահելու նպատակ ունեն» Ազգային ժողովում անվտանգության նոր «միջոց» են կիրառել Ի վերջո, մանդատից կհրաժարվի՞ քպական պատգամավորը Ինչու են իշխանություններն շտապում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում Ջհանգիրյանը նաև «ապագայի» գործերի՞ց էր տեղյակ. ո՞վ է «առեղծվածային» Վահագնը ՔՊ-ի թեկնածությունը կանգնել է Տիգրան Հակոբյանի վրա Շեֆն ամեն շաբաթ «դակլադ» է պահանջում Ներկուսակցական կոռուպցիա. ՔՊ-ականները պայքարում են վարչության անդամ դառնալու համար Սյունյաց ընտրություն՝ վտանգի ժամին Մոսկվայում գործող 161 դեսպաններից միայն Վաղոն է թիկնապահներով շրջում. Լավրովը նկատել է Իշխանությունները շնորհակալություն կհայտնեն ԲԴԽ անդամին` նրան ընտրելով պալատի նախագահ Տղերքն ասացին՝ 7 ժամ է տեւել Ջհանգիրյանի օպերացիան «Արաքս թռչնաֆաբրիկա»-ն տուգանվել է 4 մլն դրամի չափով ՔՊ-ն պատրաստվում է ընտրությունների. ակտիվ բանակցում են նախկին «տասովշչիկների» հետ Մենք չենք պատրաստվում մեր տները թողնել, ինչ է՝ Նիկոլ Փաշինյանը սխալ բանակցություններ է վարում․ Աղավնոյի համայնքապետ Լարսը բաց է․ երթեւեկությունը վերականգնվել է Երբ կբացվի Ռուսաստանի հետ Վրաստանի սահման տանող ճանապարհը «Պետությո՛ւն, ո՞ւր ես. Լարսում 48 ժամ է՝ 4 կմ երկարությամբ մեքենաների խցանում է». Աբրահամ Գասպարյան Իսկ այս սրբապղծության և կռապաշտության քարոզի համար ո՞վ է պատասխան տալու Նորից մեղադրանքներ ու հայհոյանքներ են թափելու Տիգրան Մեծի գլխին 130 տարի անց, դարձ ի շրջանս ւյուր Մոտեցել են Հայաստանի գոյությունը հարցականի տակ դնելու սահմանին Եթե իմ երկրի ղեկավարը դավաճանություն է արել, դա պետք է պարզվի. սա պարզ գրպանահատման դեպք չէ´. (տեսանյութ) ՀՀ իշխանությունները կաշա են սարքել, ու իրենց գլուխներն ազատել. Տիգրան Աբրահամյանը՝ Բերձորը հանձնելու մասին Այո իմ եղբայրը սպանության օրը եղել է ծեծի միջադեպի վայրում, բայց չի հարցաքննվել. ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյան 30 տոննա ծիրանով բեռնատարները կանգնել են Լարսի ճանապարհին, բերքահավաքն էլ դադարացրել ենք. արտահանող ընկերության տնօրեն Վճռաբեկի դատավորի թեկնածուն հրաժարվեց մեկնաբանել Ջհանգիրյանի սկանդալային ձայնագրությունը Եթե զոհվեր իմ տղան կամ ձեր տղան, այսպես կվարվեի՞ք. փաստաբան Մարտիրոսյանը՝ դատախազին եւ դատավորին «Ոնց ասեմ, այնպես էլ կքվեարկեն». Վլադիմիր Վարդանյանն ասել է՝ ինքն է որոշելու, թե ՔՊ-ն ոնց քվեարկի. կլինե՞ն անակնկալներ Միկա Բադալյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի Հրապարակավ հրաժարվում ենք ձեւական հարց ուղարկելուց. Հայտարարությունը ստորագրած խմբագիրների թիվն անցել է 50-ից Հայաստանի նոր Ազգային պակտը. Ավետիք Չալաբյան «Ես ինձ թույլ չեմ տվել լսել այդ ձայնագրությունը». Զեյնալյանը՝ Վարդազարյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրության մասին ԼՂ հակամարտությունը լուծված չէ. Վահրամ Բալայան Հրատապ այլընտրանքային ճանապարհ բանակցել-բացել դեպի Ռուսաստան. Սուրեն Պարսյան Լարսի ճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար. գետը դուրս է եկել ափերից ու վնասել ճանապարհը Թուրքիան եթե ՌԴ–ի դեմ պատժամիջոց սկսի, դա կվնասի հենց Թուրքիային. Էրդողանի խոսնակ Սրան ի՞նչ հարց տաս, ի՞նչ պատասխան ակնկալես, նոր սու՞տ, նոր կեղծի՞ք, նոր դավաճանությու՞ն․ Արթուր Ղազինյան Արտակ Զեյնալյանը՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Հայաստան համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նիստը շրջանցել է երկու կարևոր թեմա. Զաքարյան Դատարանը քնում է Փաշինյանի դեմ Արծվիկ Մինասյանի եւ Հակոբ Մարտիրոսյանի բողոքը (տեսանյութ) Զաքիր Հասանովը հայտարարել է ադրբեջանական բանակի թվակազմի ավելացման մասին Օրենքի կարգավորումներն ավելի շատ խնդիրներ ստեղծող են, քան խնդիրներ լուծող. Թադևոս Ավետիսյան Դատավորներն առաջադրվել են այն նույն պետական կառույցի կողմից, որի հեղինակությունը ոչնչացրած անդամը դեռևս հանդես է գալիս դրա ղեկավար դիրքերից Փաշինյանի ասուլիսը բոյկոտող լրատվամիջոցների թիվը հասավ 30-ի Ղարաբաղի հարցը լուծվել է թուրք-ադրբեջանական միության կողմից. Էրդողանի խորհրդական Ասֆալտապատման հողատու ավազակների ավերը... Դադարել ձևացնել և դուրս գալ թաքստոցներից. Վահե Հովհաննիսյան Գագիկ Ջհանգիրյանին վիրահատում են Ինչպես են անվանակոչել Լևոնն ու Սիրուշոն իրենց դստերը Մեկ դոլարանոց գրիչ գողանալով`100 միլիոն դոլարի գողությունը քողարկելու վարպետությունը Ո՞վ կհարգի այն իշխանությանը, որը մի մահճակալից մյուսն է վազում. Զաքարյան Հայաստանում հավի մսի արտադրության ծավալները նվազել են․ Ռուսաստանը եգիպտացորեն չի վաճառում Համերգի ժամանակ երկրպագուն հարձակվել է երգչուհի ՄաքՍիմի վրա (տեսանյութ) Ի՞նչ ունեցվածք ունի Գագիկ Ջհանգիրյանը Դուխով ապարանցիներին կրակած Հայկն է` Ապարանի Գռզոյի հետ, բայց նա ազատության մեջ է
Հարցում

Եւ, այնուամենայնիվ, նա չի կարող վարչապետ լինել. Գեղամ Նազարյան

Ազգային ժոողովում հերթական հարց ու պատասխանը, որից հետո էլ ավելի ես համոզվում, որ նա, ով այսօր զբաղեցնում է պետության թիվ մեկ պաշտոնը՝ վարչապետի պաշտոնը, ոչ միայն չպետք է այնտեղ հայտնվեր, այլ ոչ մի տարբերակ չունի մնալ այդ պաշտոնում:

Տիեզերական, քաղաքագիտական բոլոր օրենքներին դեմ էր, որ 44-օրյա արյունալի պատերազմից հետո նա շարունակեր պաշտոնավարել: Բոլոր օրենքներին դեմ էր, որ նա եւ իր գլխավորած թիմը մասնակցեին, եւ առավել եւս առաջին տեղում հայտնվեին 2021-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Ավելին, տիեզերական, քաղաքագիտական, աստվածային բոլոր օրենքներին դեմ է, որ նա շարունակի պաշտոնավարել: Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, չպետք է լիներ: Չպետք է լիներ, բայց լինում է: Չպետք է լիներ եւ պատերազմը, բայց եղավ՝ ամենածանր եւ ողբերգական հետեւանքներով: Չպետք է լիներ եւ լինի այն ամենը, ինչ լինում է 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, բայց լինում է՝ կրկին մարդկանց եւ երկրի համար ամենածանր հետեւանքներով:

Վերադառնանք 2022 թվականի փետրվարի 9-ին Ազգային ժողովում տեղի ունեցած հարց ու պատասխանին: Հարց ու պատասխան, որը գալիս է մեկ անգամ եւս ապացուցելու այն, ինչի մասին արդեն նշեցի վերեւում:

Եւ այսպես. առաջին հարցը հնչում է կառավարող ուժը ներկայացնող խմբակցության կողմից եւ վերաբերում է Ալեքսանդր Լուկաշենկոյի Հայաստանի հասցեին հնչած վիրավորական արտահայտություններին: Հարցին պատասխանում է ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը, բայց տալիս այնպիսի պատասխան, որից Բելառուսում, եւ ոչ միայն Բելառուսում կարող են եզրահանգել, որ Հայաստանը պատրաստ է կուլ տալ հերթական վիրավորանքները:

Բայց այստեղ ոչ այնքան պատասխանն է կարեւոր, այլ այն, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի ցնորամիտ նախագահը բազմաթիվ անգամ ծաղրել է Հայաստանի վարչապետին, վիրավորել հայ ժողովրդին, բայց այդ ամենը որեւէ արձագանք ՔՊ խմբակցությունում եւ կառավարությունում չի գտել: Ալիեւին պատասխանել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, բայց ոչ ՔՊ-ն եւ նրա առաջնորդը: 

Միայն այս փաստը բավական է հայտարարելու համար, որ նա, ով զբաղեցնում է վարչապետի աթոռը, պետք է հեռանա: Նա, ում վիրավորել են, ծաղրել են, ու որը որեւէ կերպ չի պատասխանել, չի կարող երկիր ղեկավարել, առավել եւս իրեն վիրավորողի եւ ծաղրողի հետ բանակցություններ վարել:

Մի՞թե այս պարզ ճշմարտությունը դեռ հասու չէ բոլորին:

Մի՞թե կարող է վարչապետ աշխատել մի մարդ, որը այդպես էլ չի տարբերում, թե ինչ է միմյանց անկախությունը ճանաչելը սահմանների ճանաչումից: Իսկ եթե տարբերում է, բայց հանրությանը դիտավորյալ թյուրիմացության մեջ է գցում, սա արդեն բոլորովին այլ թեմա եւ հարց է:

Այնպիսի տպավորություն է, որ նա ցանկացած առիթ օգտագործում է ադրբեջանական կողմի տեսակետներն ու դիրքորոշումը Հայաստանում եւ աշխարհում բարձրաձայնելու համար: Եւ կրկին հարց. մի՞թե կարող է թիվ մեկ պաշտոնը զբաղեցնել մի մարդ, որի կառավարման օրոք Հայաստանի A բնակավայրը B ին կապող ճանապարհին հայտնվում է ադրբեջանական մաքսակետ եւ բենզալցակայան, այն դեպքում, երբ նույն այդ ճանապարհով ադրբեջանական ոչ նախկին, ոչ ներկա երկու բնակավայր, անգամ յայլա, միմյանց չեն կապվում:

Նա, ով հիմա զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, չի թաքցնում, որ ուղիղ կապի մեջ է Ադրբեջանի առաջնորդի հետ, այն առաջնորդի, որը Բաքվում ռազմական հանցագործության վերաբերյալ թանգարան է բացել եւ հպարտանում է դրանում, այն մարդու հետ, որն անդադար ծաղրում է իրեն եւ սպառնում հայ ժողովրդին, ընդ որում քննարկում հումանիտար բնույթի հարցեր, այնպես, կարծես Բաքվում դեռ հայ գերիներ չկան:

Հիմա հարց. մի՞թե նա իրավունք ունի զբաղեցնել պետության թիվ մեկ աթոռը: Եւ այսքանից հետո, երբ լսում ես, որ նրանք միմյանց հետ ուղիղ շփման մեջ են, չես կարող չմտածել, որ մեր բանակի 30-ամյակի կազմավորմանը նվիրված միջոցառումը հետաձգվեց եւ այդպես էլ տեղի չունեցավ ոչ թե կորոնավիրուսի, այլ նույն այդ կապի ընթացքում տեղի ունեցած մտքերի փոխանակումից հետո: Եթե ես սխալ եմ, ապա արեք այդ միջոցառումը:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ պայքարին: Նույն այդ հարց ու պատասխանի ժամանակ մենք համոզվեցինք, որ իրականում ոչ թե պայքար է մղվում կորոնավիրուսի դեմ, այլ ամեն ինչի, բայց ոչ այդ վիրուսի: Անհասկանալի տրամաբանությամբ մարդաշատ առեւտրի կենտրոններ, խանութներ, տրանսպորտ կարող են մուտք գործել առանց այդ տխրահռչակ QR կոդերի, իսկ թանգարան, թատրոն, սրճարան եւ ռեստորան՝ դրանցով: Ի դեպ, ըստ նույն պաշտոնական վիճակագրության, փոքրիկ Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 9 հազարից ավելի մարդ:

Ողբերգություն է, որ 44-օրյա արյունալի պատերազմից, Ադրբեջանի կողմից իրականացված հակամարդկային հանցագործություններից հետո Հայաստանի ԱԺ-ում թիվ մեկ պաշտոնը զբաղեցնողի կողմից լսում ես հետեւյալ արտահայտությունը. «Ադրբեջանի կողմից դրական արձագանք ստանալուն պես պատրաստ ենք իրագործել ավտոտրանսպորտային երթուղիների վերականգնման ու կառուցման գործընթացը»: Հասկանո՞ւմ եք. ստացվում է, որ դրական արձագանքը ուշանում է Բաքվի կողմից: 

Ինչ վերաբերում է «ժողովրդավարությունը Հայաստանի բրենդն է» թիվ մեկ պաշտոնը զբաղեցնողի հայտարարությանը, ապա միայն կարող եմ ասել՝ լավ էլի, իրո՞ք, հերիք է, իրոք ամոթ է: Միայն այդ հայտարարությունից ժամեր առաջ եւ րոպեներ հետո Հայաստանում տեղի են ունեցել եւ տեղի ունեցան այնպիսի իրադարձություններ, որոնք միայն ապացուցում են, որ Հայաստանը ժողովրդավարության հետ որեւէ կապ եւ առնչություն չունի:

Առուշ Առուշանյանն ապօրինաբար կալանավորված է, նույնը կարելի է ասել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի մասին, նույնը՝ դատավոր Բորիս Բախշիյանի մասին: ԱԺ երեք պատգամավորներ «ժողովրդավար» Հայաստանում ապօրինաբար կալանավորված են:

Թվարկումը, հարուցված քրեական գործերի շարանն անվերջ կարող ենք թվարկել ու թվարկել: Ոչ, Հայաստանի բրենդը ժողովրդավարությունը չէ, այլ սուտը եւ կեղծիքը, նվաստացումն ու ստորացումը:

Եւ մեկ անգամ եւս ասում եմ ու պնդում՝ 44-օրյա պատերազմից հետո նա, ով այսօր դեռ վարչապետ է աշխատում, այդ շենք մտնելու որեւէ իրավունք չուներ: 

Հայաստանը որեւէ հաջողության, առաջընթացի չի կարող հասնել, քանի դեռ մենք կռիվ ենք տալիս համատիեզերական եւ համամարդկային ու նաեւ քաղաքագիտական պարզ օրենքների դեմ: Հայաստանում պարտության դեմքը պետք է փոխվի Հայաստանի բրենդը այսօր պարտությունն ու նվաստացումն է, որից մենք պետք է ազատվենք: Ընդ որում, այս փաստը առաջինը պետք է հասկանան, գիտակցեն եւ իրենց առաջնորդին փոխանցեն հենց ՔՊ-ականները: Այդպես ավելի ճիշտ կլինի:

Վերջում մի հորդոր եւ խորհուրդ, երբ գիտելիքների պակասի պատճառով պնդումներ են անում, իսկ հետո համոզվում, որ սխալ են եղել, գոնե ներողություն են խնդրում, իսկ ներողություն խնդրելուց հետո անում այն, ինչ անում են ժողովրդավարական երկրներում նախագահները, վարչապետները կամ նախարարներն ու պատգամավորները:

Իսկ գիտելիքների պակասի պատճառով ձեր սխալներից մեկի հետեւանքը դարձավ չորս հազար զոհը, կործանված Շուշին ու Հադրութը: 

Գեղամ Նազարյան

 ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցություն

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan