Այսօր՝ 28 մարտի 2024թ., 00:00
Նյարդաբանները ուղեղում մի մեխանիզմ են հայտնաբերել, որը վերահսկում է երաժշտության տակ պարելու ցանկությունը ԱՄՆ առաջին տիկինը երեխաների համար գիրք է գրել իր կատվի մասին Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում ԱՄՆ-ն 2024 թ. 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին պաշտպանության համար Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր․ Շահրամանյան Մանիպուլյացիա․ Կառավարությունը հարկատուների գումարները տվեց «Վեոլիա Ջուր»-ին, որ հարկատուների համար ջուրը չթանկանա Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում. ՆԳՆ Զույգերը, որոնք միասին ալկոհոլ են խմում, ավելի երկար են ապրում միասին Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոնյաների տների մոտ Պեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Օրվա խորհուրդ Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ» Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարություններին «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին 153 մլն ռուբլի. ՌԴ-ում բանկի փոխնախագահին թալանել են սեփական բանկում Ոստիկանության պաշտոնատար անձ կաշառք է ստացել ապօրինի հատված փայտանյութի տեղափոխման դիմաց Crocus City Hall-ը գրավադրվել է Գազպրոմբանկում Ծեծկռտուք Արարատի մարզում՝ համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ Crocus City Hall-ը՝ ահաբեկչությունից հետո Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան մեր հավաքականը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 189 Ժխտողականներ Էրդողանն ու Նեթանյահուն ամոթաբար շահարկում են ցեղասպանություն եզրույթը՝ միմյանց մեղադրելու համար․ Սասունյան Ալիևը Փաշինյանին հանդիմանել է Վարդան Օսկանյանը արցախցիների հետվերադարձի վերաբերյալ բանակցություններ է վարում Եվրոպայում և ԱՄՆ-ում Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է Կարևորը արդյունքն է, իսկ այն բացասական է. Պետրակով 2 հարկի վերանորոգման համար ծախսվել է 55 մլն դրամ, իսկ ճանապարհների վրա՝ 0 Հնագետները պատմական բնահողի նմուշներում առաջին անգամ միկրոպլաստիկ են հայտնաբերել ԱԱԾ մեկուսարանը կփակվի, նոր ՔԿՀ է ստեղծվում Ավելի ու ավելի ենք մոտենում այն կետին, որտեղ կործանարար քաոսն անխուսափելի է․․․ Մհեր Մելքոնյան Մահացել է Արթուր Աբրահամի հայրը Ներքին խմբում գրված հայհոյանքները հավանելու դնելու համար դատավորը հեռացավ համակարգից Կտրականապես դեմ ենք Կոնսերվատորիան այլ ԲՈւՀ-ի հետ միավորելուն. ԿԳՄՍՆ-ին դիմում է փոխանցվել «Զանգեր»-ի մոտակայքում ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատարներ էին արգելափակվել, օգնության են հասել փրկարարները Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածների ցուցմունքները հաստատել են ուկրաինական հետքը Թուրքական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել «Crocus»-ի ահաբեկչության մեջ մեղադրվողների՝ Ստամբուլում գտնվելու մասին Արդյոք Գուրգեն Արսենյանը վայր կդնի մանդատը Լեմկինի ինստիտուտը հանրությանը կոչ է արել համոզել Ալիևի ռեժիմին ազատ արձակել հայ ռազմագերիներին
Հարցում

Փաշինյանը խեղաթյուրում է փաստերը և մանիպուլյացնում

Հայ-թուրքական վերջերս մեկնարկած երկխոսության ֆոնին Նիկոլ Փաշինյանը նորանոր աննախադեպ տարակուսելի հայտարարություններով է հանդես գալիս Հայաստանի արտաքին քաղաքական առանցքային դիրքորոշումների վերաբերյալ: Օրերս տված հերթական ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում՝ հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստանը հրաժարվի Հայ դատից և սառեցնի համահայկական օրակարգի թեմաները՝ ընդառաջելով թուրքական նախապայմաններին, և արդյոք Հայաստանը պատրա՞ստ է ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը և Կարսի պայմանագրով հաստատված սահմանները, Փաշինյանը պատասխանեց, թե հարցեր կան, որոնք իրեն տարօրինակ են թվում: Ըստ նրա՝

Հայաստանի Հանրապետությունը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել։ 2005 թվականին Ռոբերտ Քոչարյանը հրապարակային հայտարարել է, որ Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ չունի և տարածքային հավակնություններ չունի։ Այս հայտարարությանը հղում է արել նաև Սերժ Սարգսյանը: Այսինքն՝ Հայ դատը երբեք Հայաստանի քաղաքականություն չի եղել, և ՀՀ-ն երբեք Հայաստան-Թուրքիա սահմանը կասկածի տակ չի առել: Դուք չեք գտնի Հայաստանի որևէ ղեկավար կամ կառավարություն, որը կասկածի տակ է դրել հայ-թուրքական սահմանը: Այս քաղաքականությունից չեն հրաժարվելու:
Ցեղասպանության ճանաչման գործընթացի լոկոմոտիվը, շարժիչ ուժը միշտ էլ եղել են Սփյուռքն ու Սփյուռքի կազմակերպությունները։ Դրա վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնել են Կառավարության ծրագրում:

Ի դեպ, այդ ծրագրում ասվում է. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, և սա լինելու է Կառավարության առաջնահերթությունների շարքում: Ցեղասպանության միջազգային ճանաչումը Կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին»:

«168 Ժամ»-ն այս թեմայով մի քանի հարց ուղղեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանին:

– Պարոն Մելքոնյան, օրերս տված ասուլիսում Փաշինյանը կարճ, սակայն մի շարք խնդրահարույց ձևակերպումներով անդրադարձավ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում ՀՀ-ի, ըստ էության, 30-ամյա դիրքորոշումներին: Հայաստանը որևէ դիրքորոշում չի՞ ունեցել որևէ հարցում:

– Սա այն պարագան է, երբ հայտնի խոսքը՝ «սատանան մանրուքների մեջ է», ավելի քան տեղին է, որովհետև ասուլիսի այդ ամբողջ հատվածը լի էր մանիպուլյացիաներով և ակնհայտ փաստերի խեղաթյուրմամբ: Ցավոք սրտի, հասարակությանը ներկայացվեցին այնպիսի թեզեր, որոնք մի կողմից՝ չէին համապատասխանում իրականությանը, մյուս կողմից՝ հասարակության լայն շերտերի համար այդ մանրամասները գուցե հասանելի չլինեն:

Առաջինը՝ կապված սահմանների և այլ հողային պահանջների հետ: Այո՛, Հայաստանի Հանրապետությունը երբեք Թուրքիային տարածքային պահանջներ չի ներկայացրել՝ ո՛չ Առաջին, ո՛չ Երկրորդ, ո՛չ Երրորդ նախագահների օրոք, և, այո՛, հայտարարություններ, տարբեր հարցազրույցներ նաև թուրք լրագրողներին են տվել, ասել են, որ ՀՀ որևէ պաշտոնյա Թուրքիայից հողային պահանջ չունի: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը գնում է Թուրքիայի այն հայտնի նախապայմանին և ճանաչում է Կարսի պայմանագիրը:

Այստեղ մանրուքն ու մանրամասնը հետևյալն է՝ Հայաստանը Թուրքիայից հողային պահանջներ չունի, բայց Հայաստանը պաշտոնապես Կարսի պայմանագիրը՝ 1921թ., չի ճանաչել՝ այն համարելով անօրինական: Ինչո՞ւ, որովհետև Կարսի պայմանագիրը, որով գծվել են մեր սահմանները, լեգիտիմության պակաս ունի, քանի որ ստորագրող կողմերը՝ բոլշևիկյան Ռուսաստանն ու քեմալական Թուրքիան, միջազգայնորեն ճանաչված պետություններ չեն եղել, այսինքն՝ ստորագրող կողմերը լեգիտիմության խնդիր են ունեցել՝ առաջին: Երկրորդ՝ այդ պայմանագրով լիովին անհիմն որոշ տարածքներ ՀՀ-ից, այդ թվում՝ Անի քաղաքը, Սուրմալուն և այլն, հանձնվել են Թուրքիային: Անգամ Սովետական Հայաստանի ղեկավարները, մասնավորապես՝ Ալեքսանդր Մյասնիկյանը, պայքարել են դրա դեմ, ըստ էության, չընդունելով այդ պայմանագիրը: Եվ ձևակերպումը հետևյալն է՝ Հայաստանը Թուրքիայի տարածքային ամբողջականությունը ճանաչում է, Թուրքիայից այս պահին հողային պահանջներ չունի, բայց Կարսի պայմանագիրը չի համարում լեգիտիմ և Կարսի պայմանագիրը չի ճանաչում:

Նույնիսկ մենք ձևակերպում ունենք՝ բանակցություններից մեկի ժամանակ է եղել հայ-թուրքական, Թուրքիայի օրինական սահմանները ճանաչում ենք, կասկածի տակ դնելով, որ օրինակ՝ Սուրմալուն օրինական առումով Թուրքիային պատկանել չէր կարող: Այսինքն՝ Փաշինյանը մանիպուլյացնում է, խառնելով երկու տարբեր բաներ: Թուրքիայի նախապայմանը Կարսի պայմանագիրը ճանաչելն է, կոնկրետ տերմինով, այլ ոչ թե Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումը:

– Խոսենք նաև Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցից: ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում չի՞ եղել նման հարց, դրանով միայն Սփյո՞ւռքն է զբաղվել:

– Ցեղասպանության հետ կապված ևս խնդիր կա, երկու փաստ պետք է մեջբերեմ: Հայաստանի Անկախության հռչակագրում սևով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանը հետամուտ է լինելու Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, այսինքն՝ դա ոչ միայն Հայ դատի, Սփյուռքի կամ տարբեր կառույցների գործն է, այլ Հայաստանն իր պաշտոնական Անկախության հռչակագրում այդ մասին նշել է, չնայած Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դրան դեմ է եղել, բայց այնուամենայնիվ դա ամրագրված է մեր հռչակագրում, և Թուրքիան տարբեր տարիներին, այդ թվում՝ Ցյուրիխյան բանակցությունների ժամանակ, պահանջում էր, որպեսզի Անկախության հռչակագրից այդ կետը հանվի:

Երկրորդ՝ Ցեղասպանության 100-ամյակին 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիր տարածեց, որտեղ երկու նախագահները՝ Հայաստանի ու Արցախի, երկու կաթողիկոսները՝ Ամենայն Հայոց և Կիլիկիո, սփյուռքյան տարբեր կառույցների ղեկավարներ, կուսակցությունների ղեկավարներ, բոլորն իրար հետ միասնականության ուղերձ հղեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից, որ Հայաստանի Հանրապետությունն ընդհանրապես աշխարհում ցեղասպանությունների դատապարտման առաջամարտիկ պետությունն է, և դրան էր միտված նաև հարյուրամյակին նվիրված այդ ֆորումը, որով Հայաստանը ստանձնում էր մի պետության դեր, որը պայքարում է համաշխարհային չարիքի դեմ, ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև աշխարհում տարբեր ժամանակներում տարբեր տեղերում տեղի ունեցած ցեղասպանությունների դեմ: Այսինքն՝ սա նույնպես բացահայտ մանիպուլյացիա է, և Հայաստանի Անկախության հռչակագրում, Ցեղասպանության 100-ամյակի հռչակագրում հստակ ուղերձները եղել են աշխարհին:

– ՀՀ-ն չի՞ զբաղվել ճանաչման գործընթացով:

– ՀՀ-ն տարբեր տարիներին զբաղվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրով, և առնվազն տարօրինակ կլինի, որ տարբեր պետություններ, դիցուք՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, ճանաչում են Ցեղասպանությունը, բայց ՀՀ-ն՝ ի դեմս Փաշինյանի, հայտարարում է, որ դա մեր խնդիրը չէ, դա Սփյուռքի կառույցների, Հայ դատի խնդիրն է: Այստեղ այդ պետությունների մոտ է տարակուսանք առաջանալու: Այնպես որ՝ սա ամբողջովին մանիպուլյացիա է՝ հմտորեն արված մանիպուլյացիա, բայց միայն ոչ մասնագիտական շրջանակների համար:

– Ի՞նչ նպատակով են մեր կարմիր գծերը կեղծվում և այլ լույսի ներքո ներկայացվում:

– Սա հասարակության համար այն ուղերձն էր, որ պետք է ձերբազատվել այդ բեռից: Իրենց համար ինչպես Արցախն էր բեռ, այնպես էլ՝ բեռ է Ցեղասպանության հարցը, Թուրքիայի հետ կապված խնդիրները, համարում են, որ պետք է գնալ առաջ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման: Այ սրանում է թաքնված այն բանալին, թե ինչու հանկարծ Թուրքիան 30 տարի իր կոշտ քաղաքականությունից հետո հանկարծ սկսել է Հայաստանի հանդեպ դրական ուղերձներ, հրավիրում է Անթալիայի ֆորումին, Երևան-Ստամբուլ չվերթն է բացում և հայտարարում է, իբրև թե, առանց նախապայմանների, իհարկե, առանց նախապայմանների, որովհետև Հայաստանը Թուրքիայի հայտնի 3 նախապայմանները՝ գումարած Զանգեզուրի միջանցք կոչված նախապայմանը, ի կատար է ածել: Հայ հասարակությունը պետք է իմանա, որ ՀՀ իշխանությունները գնում են Հայաստանի համար կարևոր կարմիր գծերի հատմանը: Դա վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, Արցախին, հայկական պահանջատիրությանը, կամ գուցե պահանջատիրությունը այս պահին պրագմատիկ չի հնչում՝ մեր հավաքական հիշողությանը, այն հիշողությանը, որով մենք պատմական Հայաստանը համարել ենք մեր բնօրրան:

– Ջնջելով մեր բոլոր ժամանակների դիրքորոշումները՝ փաստորեն փորձ է արվում արդարացնել այն դիրքորոշումը, որն ունեն հենց ներկայիս իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում:

– Այո, դեմքի խրոխտ արտահայտությամբ փորձում է արդարացնել իրեն, այնպես է խոսում, ասես հաղթական իշխանության ղեկավար է, և ոչ՝ պարտված բոլոր ոլորտներում: Այս իշխանությունը միայն երկրի ներսում է հաղթել իր հասարակության մի հատվածին, իր հերոսներին, իր նախկին գեներալներին, այդ ոլորտում շատ մեծ հաղթանակներ տարած իշխանություն է, իսկ արտաքին բոլոր ոլորտներում ջախջախված, պարտություն կրած իշխանություն է: Ի դեպ, բացահայտ կեղծիք ու մանիպուլյացիա էր նաև պնդումը, թե Ադրբեջանն ասում է, որ Երևանն ադրբեջանական է, որովհետև մենք էլ ասում ենք, որ Բաքուն է հայկական քաղաք: Ի դեպ, շատ պրիմիտիվ մանիպուլյացիա է: Երբ նման բան ենք ասում, նկատի ունենք այն, որ Բաքվի մի հատված կառուցել են հայեր, որ հայ մեծահարուստները մեծ դեր են ունեցել Բաքվի նավթային բիզնեսում: Սա այլ բան է:

– ՀՀ որևէ ղեկավար երբեք չի ասել, թե Բաքուն հայկական է:

– Իհարկե, որևէ ղեկավար, նախագահ չի հայտարարել, թե Բաքուն հայկական քաղաք է, բայց եթե Փաշինյանն Ալիևին փորձում է պաշտպանել, իսկ մյուս հայտարարություններն ինչպե՞ս է փորձելու արդարացնել՝ Սևանն ադրբեջանական է, Սյունիքն ադրբեջանական է, և այլն: Ցավով եմ ասում՝Հայաստանը ներքին շրջափակման մեջ է, այս թշնամական, հակահայաստանյան դիսկուրսը ոչ միայն արտաքին աշխարհից է գալիս, այլև երկրի ներսից:

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan