Այսօր՝ 25 հունիսի 2022թ., 00:00
Կոչ եմ անում Civic.am-ին և նման կայքերին մարդ եղե՛ք․ փողով անհիմն ու սուտ բաներ մի՛ գրեք․ Ապարանի բնակիչը՝ Նիգավանի սպանության դեպքի մասին Հավաքեք ձեր վեշերն ու գնացեք, եթե չէ` հետագայում կերևա` ինչ կլինի. Ապարանում սպանվածի հարազատ. (տեսանյութ) Լավրովը հայտարարեց ԵԱՀԿ ՄԽ հոգեհանգստի մասին․ տեսնենք՝ Նիկոլն ու Արարատը ինչ ծաղկեպսակ կուղարկեն «Փարվանյան Էդգարի հորեղբոր տղան է կազմակերպել. իհարկե Փարվանյան Էդգարը կհերքի». Ապարանում սպանվածի հարազատ Գոռգոռում էին միմյանց վրա. նրանց մեջ էր նաև պարեկային ծառայության պետը. Ապարանում արյունալի միջադեպի ականատես Սյունիքում բախվել են Mercedes-ն ու ՊՆ КамАЗ-ը. մեկ պայմանագրային զինծառայող տեղում մահացել է, 4-ը տեղափոխվել են հոսպիտալ Մանրամասներ ԱՄՆ նոր դեսպանի կենսագրությունից Նոր մանրամասներ Ապարանի դեպքերից․ «Էս մարդիկ Ապարանում պիտի չապրեն» «Գռզոն անձամբ ներկա է եղել Ապարանի դեպքերին» Փարվանյանները Ապարանից պիտի դուրս գան, որ վիրուսը մաքրվի․ երեխեքը գնացին պատերազմ չզոհվեցին, եկան ստեղ՝ սպանեցին Պատերազմից խուսափելու միայն մեկ եղանակ կա Գերմանիաներում Փարվանյանները մարդու օրգան էին ուտում․ ողջ Ապարանը գիտի դրա մասին Հանգստացեք, բայց հիշեք, որ դուք ընդամենը գործիք եք և ոչ ավելին. Ասլանյան Հայաստանի նկատմամբ անում են այն, ինչը ժամանակին արել են Գերմանիայի հետ Ավտովթարից մահացել է Մխիթար Զաքարյանի 18-ամյա եղբորորդին. Hraparak.am Զենքի մատակարարման տենդերը կրկին շահել է Դավիթ Գալստյանի ընկերությունը Բնակիչներն ահազանգում են. ի՞նչ է կատարվում խմելու ջրի հետ, ու ի՞նչ է պարզաբանում «Վեոլիա Ջուր»-ը Ինչու Տիգրան Ուլիխանյանը հայտնվեց ՔՊ «սեւ ցուցակում» եւ մնաց անգործ Նոր «տասովչիկներով» ու «տեղական» ֆեյքերով Ուլիխանյանն աշխատավայրում մշտապես խնջույքներ է արել, ով է փորել նրա տակը ՔՊ-ն ներքին հարցումներ է արել Պետական պարտքը կրկին աճել է. ինչ է սպասվում դոլարի տատանման հետևանքով «ԿԲ-Կառավարություն Հակասություններից տուժում են տնտեսությունը, քաղաքացին» Քաղաքական գործեր «կարողներին»՝ հավելավճար Նախկին ընդդիմադիրները թիրախավորում են այլախոհներին Հայաստանը ներսից չի կառավարվում, և բռնել է ինքնաոչնչացման ճանապարհը․ Արտակ Զաքարյան Ավետիք Չալաբյանը կշարունակի մնալ կալանավորված Ավտոտեխսպասարկման կետում պայթյուն է եղել․ տուժած 5 քաղաքացիների վիճակը ծայրահեղ ծանր է Ես շատ հուզված եմ Հայաստանում գտնվելու համար, քանի որ սա Շառլ Ազնավուրի հայրենիքն է. ZAZ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ. Լավրով Եթե դա ասեր Դռիկ Խչոն կամ տրամվի պարկի Վարդուշը կարող ա հասկանայինք, բայց ասում ա ԲԴԽ նախագահը․ Պետրոսյան Հերթական փաստերը․ կառավարման ձախողում, իրականության խեղաթուրում, անսահման պոպուլիզմ. Թադևոս Ավետիսյան Աշխարհի երկու երկրներ դարձել են նոր լրտեսական ծրագրի զոհ «Ինքնորոշման իրավունքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար իրականում ապրելու իրավունք է»․ Հայկ Մամիջանյանի ելույթը՝ ԵԽԽՎ լիագումար նիստում Ջհանգիրյանը բացահայտեց՝ Փաշինյանի կողմից ուղարկվել էր ԲԴԽ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, որ բռնագրավեր դատական իշխանությունը Նա արդեն 4 կիլոգրամ է. Սիրուշո Անբարոյականության և ստի բոլոր հնարավոր սահմանները ոչնչացված են․ Լիլիթ Գալստյան «Լաչինի միջանցք» հասկացությունը դուրս է գալու. դա քաղաքականապես ձեռնտու է Ադրբեջանին. Էդգար Ղազարյան Ջհանգիրյանը կասկածի տակ է դնում Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման օրինականությունը Ու չնեղանաք, եթե հանկարծ Աբգարս 2022-ի հուլիսի 24 ին տուն չգա, լավ լսեցիք չէ՞. Գեղամ Նազարյան Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ընդգրկվել «Հայաստան» հիմնադրամի խորհրդի կազմում Դրամի արժևորումով Փաշինյանի իշխանությունն ոչնչացնում է երկրի տնտեսությունն էժան դոլար հավաքելով իր թիմի համար Կրեմլը անդրադարձել է Մոլդովային եւ Ուկրաինային ԵՄ-ի թեկնածուների կարգավիճակ տրամադրելուն Այսօր ժամը 19:30-ին կրկին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում․ Իշխան Սաղաթելյան Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, այդ հարցի վերաբերյալ Արցախում կա հստակ կոնսենսուս. Արամ Վարդևանյան «Դատեք ինքներդ. պատերազմը հեշտացրե՞ց Ուկրաինայի եվրոպական երազանքի իրագործումը, թե՞ բարդացրեց»․ Արմեն Աշոտյան ՔԿ-ում որևէ անձ իրավասու չէ քրգործ հարուցել ԲԴԽ անդամի նկատմամբ․ Արամ Օրբելյան Ավստրալիայի վարչապետը կայցելի Ֆրանսիա՝ խաթարված հարաբերությունները շտկելու համար Քամու հետևանքով Երևանում վնասվել են շինությունների տանիքներ, պոկվել ծառեր Վահագն Խաչատուրյանը հանձնում է Երևանը Ադրբեջանին (հանուն մանևրի)․ 7or.am ՀՀ Նախկին նախագահ Արմեն Սարգսյանի որդին եղել է ռուսական McDonald’s ռեստորանային ցանցը գնելու հավակնորդների թվում «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչներն Արցախում արժանացել են ջերմ ընդունելության Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1000-ի Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը ձգձգվում է, նա կներկայացվի գալիք շաբաթ Երանի մեր վարչապետը դու լինեիր․ արցախցի կինը՝ Իշխան Սաղաթելյանին Ինչո՞ւ է Արևմուտքը բացում ԵԱՀԿ Մինսկի խմբի վերականգնման թեման․ Մոսկվան տրամադրված է գործել առանձին Պեսկովը մեկնաբանել է Չավուշօղլուի հայտարարությունը. Ռուսաստանը ոչ մի հացահատիկ չի գողացել Բերձոր հանձնողը՝ Արցախն է հանձնում. հայտարարություն Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին Մանկատների շրջանավարտներին բնակարանների նվիրելու պետական ծրագրում ընդգրկվել են դրա իրավունքը չունեցող անձինք ԱՄՆ-ն 120 մլն դոլար կտա Հայաստանին՝ ժողովրդավար դառնալու համար Մեղավորները կկրեն իրենց պատիժը. Քերոբյանը՝ 26 միլիարդ դրամի չարաշահման մասին Ցավալի է, բայց մենք եռագույն դրոշը փոխարինել ենք սպիտակ դրոշով․ Վահե Հովհաննիսյան Ալբանիայի վարչապետը Ուկրաինային խորհուրդ է տվել պատրանքներ չունենալ թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ Իշխան Սաղաթելյանն արժանացել է «Տարվա քաղաքական գործիչ» կոչման Կրեմլը նշել է Ուկրաինայի համար խաղաղության պլանի կնքման պայմանները «5-րդ ալիք»-ի «Բառերէն»-ը՝ մշակութային լավագույն հաղորդում «Դիմադրություն» շաժման ներկայացուցիչները եռօրյա այցով գտնվել են Արցախի Հանրապետությունում Փաստորեն, մարտից գնանկում է սկսվել, որը, չգիտես ինչու, ՀՀ քաղաքացին չի նկատում Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվեցին՝ թե՛ որպես դատավոր, թե՛ որպես ԲԴԽ նախագահ Փաշինյանը խաբել է. մաս 35. «Ժողովուրդ» Տխուր իրավիճակ Լարսում. լրացուցիչ անցակետը չի գործում. Armlur.am Նարեկ Մանթաշյանին 74 միավոր ինսուլին է պետք, այն անհամատեղելի է կալանքի հետ. փաստաբան Հայտնի է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի անունը Սթոլթենբերգը չի կարողացել երաշխավորել Շվեդիայի և Ֆինլանդիայի արագ անդամակցությունը ՆԱՏՕ-ին Ռուբեն Վարդազարյանին այսօր կանչել են Քննչական կոմիտե. «Ժողովուրդ» Ի՞նչպես կարող են վնասել ատամներին առանց շաքարի ըմպելիքները 13 խաղացող հեռացել է «Ալաշկերտից» Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը Խաշոգջիի սպանության աղմուկից հետո առաջին անգամ այցելել է Թուրքիա Էմբեր Հերդը որոշել է գիրք գրել Ջոնի Դեփի հետ սկանդալային ամուսնության մասին
Հարցում

Գերությունից հայրենադարձված ենթասպա Արեն Արամյանը կմնա կալանավորված

Նոյեմբերի 26-ին ադրբեջանական գերությունից հայրենադարձված ենթասպա Արեն Արամյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, մերժել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը՝ չնայած նրա առողջական վիճակին։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց փաստաբան Արա Կարապետյանը։

Հիշեցնենք, որ գերեվարվելուց հետո Արամյանին Գանձակից Բաքվի հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռով՝ վիրահատության, քանի որ վիճակը ծանր է եղել, իսկ նոյեմբերի 26-ին հայրենադարձվելուց հետո Արամյանը տեղափոխվել է Մուրացանի հիվանդանոց, որտեղ 10 օր բուժօգնություն է ստացել, ապա՝ կալանավորվել ՀՀ իրավապահների կողմից։ Հիվանդանոցում գտնվելու ընթացքում Արամյանը հարցաքննվել է՝ որպես տուժող։ Դեկտեմբերի 6-ին ձերբակալվել է ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, ապա՝ վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել և կալանավորման միջնորդություն ներկայացրել, ինչը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարել է։ Արեն Արամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշումը կայացվել է դեկտեմբերի 30-ին։ Պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Արամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին և, նկատի ունենալով Արամյանի ընտանիքի սոցիալական պայմանները, որպես գրավի չափ է առաջարկվել 500.000 ՀՀ դրամը։ Պաշտպանության կողմը միջնորդության հիմքում դրել է նախաքննության ավարտի և Արամյանի՝ վատթարացած առողջական վիճակի հանգամանքը։

Մասնավորապես, նախաքննության ավարտով պայմանավորված էականորեն նվազել է գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը, իսկ ինչ վերաբերում է Արամյանի առողջական վիճակին, ապա պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու դեպքում Արամյանի ոտքը կարող են ամպուտացնել։

Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, քննել է գրավի միջնորդությունը և մերժել այն. Հայրենադարձված ռազմագերու առողջական վիճակի վատթարացումը դատարանը նոր հանգամանք չի գնահատել։

Բացի այդ, ըստ քննչական խմբի ղեկավարի՝ դատախազությունը չի հաստատել մեղադրական եզրակացությունը և գործը ցուցումով հետ է ուղարկել՝ լրացուցիչ քննության։ Նշենք, որ վարույթն իրականացնող մարմինը մայր գործից անջատել էր արդեն հայրենադարձված և մեղադրյալի կարգավիճակ ունեցող գերիների դրվագով մասը և նախաքննության ավարտ հայտարարել, ինչը նույնպես պաշտպանը որպես նոր ի հայտ եկած հանգամանք էր դիտարկել՝ ներկայացնելով գրավի միջնորդության մեջ, իսկ թե ինչ ցուցումներ են տրվել դատախազի կողմից՝ պաշտպանության կողմին դեռևս հայտնի չէ։ Լրացուցիչ քննություն կատարելու հանագամանքը դատարանում բարձրացվել է վարույթն իրականացնող մարմնի կողմից, դատարանը դրան ևս անդրադարձել է։

«Դատարանը դիտարկել է, որ նախորդ նիստի ընթացքում, այսպես, թե այնպես, հայտնել էին, որ պետք է նախաքննության ավարտ հայտարարվի։ Ուղղակի պատճառ է պետք, որովհետև, ըստ էության, եթե նախաքննությունն ավարտվել է, խոչընդոտման ռիսկը, եթե չի չեզոքացել, ապա լրիվ նվազել է, քանի որ բոլոր գործողությունները կատարվել են, դա ուղղակի գրվում է՝ գրելու համար »,- նշեց փաստաբանը։

Փաստաբան Արա Կարապետյանը հայտնեց, որ պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել, թեև առանձնապես ակնկալիքներ չունի։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan