Դանիբեկյանը շարունակում է քննել «Սիլվայի գործը»․(տեսանյութ)
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակում է քննել «Սիլվայի գործով» դատական նիստը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի պաշտպանների միջնորդությունները։
Արմեն Գևորգյանի նախկին պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել էր կասեցնել ԵԴ/0253/01/19 գործով վարույթը և ԱԺ պատգամավորի կարգավիճակից բխող հարցի վերաբերյալ դիմել ՍԴ։ Իր հերթին պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդել էր ճանաչել Արմեն Գևորգյանի՝ որպես ԵԽԽՎ պատգամավորի անձեռնմխելիությունը, որպեսզի պատգամավորը կարողանա մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին։
Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմանը։