Այսօր՝ 26 հունիսի 2022թ., 00:00
Հայաստանում հավի մսի արտադրության ծավալները նվազել են․ Ռուսաստանը եգիպտացորեն չի վաճառում Համերգի ժամանակ երկրպագուն հարձակվել է երգչուհի ՄաքՍիմի վրա (տեսանյութ) Ի՞նչ ունեցվածք ունի Գագիկ Ջհանգիրյանը Դուխով ապարանցիներին կրակած Հայկն է` Ապարանի Գռզոյի հետ, բայց նա ազատության մեջ է Վերջում նրան մերժեցին բոլոր արժանապատիվ լրատվամիջոցները․ Արսեն Բաբայան Այ անամոթ, հերիք չեղա՞վ դու խմես, էս աշխարհում մեր պատիվը դու գցես. ում է երգ ձոնել նախկին պատգամավորը Առաջին անգամ, հակառակ քաղաքական և անձնական համակրանքներին, երկրի փաստացի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողին արհամարհում են պաշտոնապես Մոսկվայում հարյուրավոր մարդիկ վերջին հրաժեշտն են տալիս Յուրի Շատունովին ՆԱՏՕ-ի մի քանի երկրների հատուկջոկատայիններ գաղտնի աշխատում են Ուկրաինայում Չեմ վախենում ո՛չ ձեզանից, ո՛չ մեռնելուց. Ամերիկայի Միացյալ Նահանգներում ծեծի են ենթարկել դերասան Սոս Կարապետյանին G7-ի երկրները կարգելեն ռուսական ոսկու գնումները Ամբոխավարություն, որ հակապետությունն է, պետականության թշնամին Տեսնես Ջհանգիրյանը ինչի՞ դատախազին չասեց, որ ախր այ դատախազ ջան, ախր այդ ձայնագրությունն ապօրինի է ԱՄՆ-ն դժգոհ է Փաշինյանից. Ընդդիմությունը կարող է կիրառել «Պլան Բ-»-ն (տեսանյութ) Ուզում եք ազատվել նախկինների արատավոր երեւույթերից, ուրեմն պետք է հեռացնել Փաշինյանին. էդգար Ղազարյան (տեսանյութ) Էս մարդը մինչև Նիկոլը վարձով էր ապրում, ո՞նց հարստացավ․․․ Զինվորական ծառայություն չանցած անձը շտապեց ԶՈՒ-ն տանել այնտեղ, որտեղ հայտնվել է այսօր Ռուսական բանակը ռմբակոծել է Կիեւը Փոխմարզպետը Ապարանի սպանությունների հետ կապված հարցերի կեսից հեռախոսը անջատեց Որքա՞ն գումար են ստացել մեկ տարվա ընթացքում «ժողովրդի ծառաները» պետբյուջեից․ ինֆոգրաֆիկա Գրիչի գողը Փաշինյանը դավադրաբար վաճառելու է հնարավոր ամեն ինչ, ցինիկաբար ասելու է՝ Զանգեզուրը մեր ինչի՞ն է պետք, դա էլ տանք․ Մանվել Եղիազարյան Նիկոլը գողացել է 4.000-ից ավել ջահելի կյանք Ի՞նչ են հյուրասիրել Լավրովին Հայաստանում «Իրենց տգիտության ձեռքը և՛ իրենք են կրակն ընկել, և՛ մեզ են կրակը գցել». Արեգ Բարսեղյանը՝ իշխանությունների մասին Ո՞ւմ է փորձում մոլորեցնել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 3.5 միլիոն եվրո՝ մեկ անձից գնումների համար. Կառավարությունը պատրաստվում է «Մանկական եվրատեսելին» 90-ականների քրեաքաղաքական ենթամշակույթը և «նոր» Հայաստանը Խմբագիրները հրապարակավ հրաժարվում են Փաշինյանին ձևական հարց ուղարկելուց Ի՞նչ «Վահագի գործի» մասին է խոսում Գագիկ Ջհանգիրյանը և ինչպե՞ս է ստացվել, որ նախապես է իմացել դրա մասին Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ՃՈ ավտոմեքենայի վարորդը ազատության մեջ է Կոչ եմ անում Civic.am-ին և նման կայքերին մարդ եղե՛ք․ փողով անհիմն ու սուտ բաներ մի՛ գրեք․ Ապարանի բնակիչը՝ Նիգավանի սպանության դեպքի մասին Հավաքեք ձեր վեշերն ու գնացեք, եթե չէ` հետագայում կերևա` ինչ կլինի. Ապարանում սպանվածի հարազատ. (տեսանյութ) Լավրովը հայտարարեց ԵԱՀԿ ՄԽ հոգեհանգստի մասին․ տեսնենք՝ Նիկոլն ու Արարատը ինչ ծաղկեպսակ կուղարկեն «Փարվանյան Էդգարի հորեղբոր տղան է կազմակերպել. իհարկե Փարվանյան Էդգարը կհերքի». Ապարանում սպանվածի հարազատ Գոռգոռում էին միմյանց վրա. նրանց մեջ էր նաև պարեկային ծառայության պետը. Ապարանում արյունալի միջադեպի ականատես Սյունիքում բախվել են Mercedes-ն ու ՊՆ КамАЗ-ը. մեկ պայմանագրային զինծառայող տեղում մահացել է, 4-ը տեղափոխվել են հոսպիտալ Մանրամասներ ԱՄՆ նոր դեսպանի կենսագրությունից Նոր մանրամասներ Ապարանի դեպքերից․ «Էս մարդիկ Ապարանում պիտի չապրեն» «Գռզոն անձամբ ներկա է եղել Ապարանի դեպքերին» Փարվանյանները Ապարանից պիտի դուրս գան, որ վիրուսը մաքրվի․ երեխեքը գնացին պատերազմ չզոհվեցին, եկան ստեղ՝ սպանեցին Պատերազմից խուսափելու միայն մեկ եղանակ կա Գերմանիաներում Փարվանյանները մարդու օրգան էին ուտում․ ողջ Ապարանը գիտի դրա մասին Հանգստացեք, բայց հիշեք, որ դուք ընդամենը գործիք եք և ոչ ավելին. Ասլանյան Հայաստանի նկատմամբ անում են այն, ինչը ժամանակին արել են Գերմանիայի հետ Ավտովթարից մահացել է Մխիթար Զաքարյանի 18-ամյա եղբորորդին. Hraparak.am Զենքի մատակարարման տենդերը կրկին շահել է Դավիթ Գալստյանի ընկերությունը Բնակիչներն ահազանգում են. ի՞նչ է կատարվում խմելու ջրի հետ, ու ի՞նչ է պարզաբանում «Վեոլիա Ջուր»-ը Ինչու Տիգրան Ուլիխանյանը հայտնվեց ՔՊ «սեւ ցուցակում» եւ մնաց անգործ Նոր «տասովչիկներով» ու «տեղական» ֆեյքերով Ուլիխանյանն աշխատավայրում մշտապես խնջույքներ է արել, ով է փորել նրա տակը ՔՊ-ն ներքին հարցումներ է արել Պետական պարտքը կրկին աճել է. ինչ է սպասվում դոլարի տատանման հետևանքով «ԿԲ-Կառավարություն Հակասություններից տուժում են տնտեսությունը, քաղաքացին» Քաղաքական գործեր «կարողներին»՝ հավելավճար Նախկին ընդդիմադիրները թիրախավորում են այլախոհներին Հայաստանը ներսից չի կառավարվում, և բռնել է ինքնաոչնչացման ճանապարհը․ Արտակ Զաքարյան Ավետիք Չալաբյանը կշարունակի մնալ կալանավորված Ավտոտեխսպասարկման կետում պայթյուն է եղել․ տուժած 5 քաղաքացիների վիճակը ծայրահեղ ծանր է Ես շատ հուզված եմ Հայաստանում գտնվելու համար, քանի որ սա Շառլ Ազնավուրի հայրենիքն է. ZAZ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ. Լավրով Եթե դա ասեր Դռիկ Խչոն կամ տրամվի պարկի Վարդուշը կարող ա հասկանայինք, բայց ասում ա ԲԴԽ նախագահը․ Պետրոսյան Հերթական փաստերը․ կառավարման ձախողում, իրականության խեղաթուրում, անսահման պոպուլիզմ. Թադևոս Ավետիսյան Աշխարհի երկու երկրներ դարձել են նոր լրտեսական ծրագրի զոհ «Ինքնորոշման իրավունքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար իրականում ապրելու իրավունք է»․ Հայկ Մամիջանյանի ելույթը՝ ԵԽԽՎ լիագումար նիստում Ջհանգիրյանը բացահայտեց՝ Փաշինյանի կողմից ուղարկվել էր ԲԴԽ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, որ բռնագրավեր դատական իշխանությունը Նա արդեն 4 կիլոգրամ է. Սիրուշո Անբարոյականության և ստի բոլոր հնարավոր սահմանները ոչնչացված են․ Լիլիթ Գալստյան «Լաչինի միջանցք» հասկացությունը դուրս է գալու. դա քաղաքականապես ձեռնտու է Ադրբեջանին. Էդգար Ղազարյան Ջհանգիրյանը կասկածի տակ է դնում Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման օրինականությունը Ու չնեղանաք, եթե հանկարծ Աբգարս 2022-ի հուլիսի 24 ին տուն չգա, լավ լսեցիք չէ՞. Գեղամ Նազարյան Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ընդգրկվել «Հայաստան» հիմնադրամի խորհրդի կազմում Դրամի արժևորումով Փաշինյանի իշխանությունն ոչնչացնում է երկրի տնտեսությունն էժան դոլար հավաքելով իր թիմի համար Կրեմլը անդրադարձել է Մոլդովային եւ Ուկրաինային ԵՄ-ի թեկնածուների կարգավիճակ տրամադրելուն Այսօր ժամը 19:30-ին կրկին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում․ Իշխան Սաղաթելյան Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, այդ հարցի վերաբերյալ Արցախում կա հստակ կոնսենսուս. Արամ Վարդևանյան «Դատեք ինքներդ. պատերազմը հեշտացրե՞ց Ուկրաինայի եվրոպական երազանքի իրագործումը, թե՞ բարդացրեց»․ Արմեն Աշոտյան ՔԿ-ում որևէ անձ իրավասու չէ քրգործ հարուցել ԲԴԽ անդամի նկատմամբ․ Արամ Օրբելյան Ավստրալիայի վարչապետը կայցելի Ֆրանսիա՝ խաթարված հարաբերությունները շտկելու համար Քամու հետևանքով Երևանում վնասվել են շինությունների տանիքներ, պոկվել ծառեր
Հարցում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել: Այս մասին նա հայտարարություն է տարածել :

«1990-ականների սկզբին աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների հետևանքով մեր ժողովրդին մեծագույն հնարավորություն ընձեռվեց ստեղծել իր անկախ պետությունը: Մեր առաքելությունը ոչ թե մի դրոշը մեկ ուրիշով փոխարինելն էր, այլ՝ կառուցել երկիր, որը դարեր անց վերստին կապահովի հայերի անվտանգությունը, առաջընթացը և բարգավաճումը:

Ընդգծում եմ՝ անկախ պետության գոյության հիմնական իմաստը պատասխանատվություն ստանձնելու ու կրելու կարողությունն է, երբ ինքներս ենք գիտակցում, որ միայն մենք ենք, որպես մեկ միասնական մարմին, սեփական հաղթանակներ կերտողը և սեփական պարտությունների մեղավորը:

Նման պատմական հնարավորությամբ ոգևորված՝ ես, ինչպես և իմ շատ հայրենակիցներ, նվիրվեցի այդ առաքելությանը: Տարբեր պատճառներով այս կամ այն փուլերում իմ մասնակցության ակտիվությունը փոխվում էր, բայց ես չէի դադարում հավատալ մեր վերջնական համազգային հաջողությանը: Եվ հենց դա էր Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկությանը համաձայնելու իմ գլխավոր շարժառիթը:

Ընդունելով այդ կարևոր որոշումը՝ ես ելնում էի ինձ արված առաջարկությունից, ըստ որի՝ նախագահական նոր ինստիտուտը ունենալու է գործիքներ և հնարավորություններ՝ ազդելու արտաքին քաղաքական և տնտեսական, ներդրումային քաղաքականության վրա, Սփյուռքի հետ հարաբերությունների վրա, ինչպես նաև միջազգային ասպարեզում համազգային շահերն առաջ մղելու և նոր գիտակրթական ու բարձր տեխնոլոգիական միջավայր ձևավորելու համար:
Որոշ ժամանակ անց տեղի ունեցան 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունները...

Կարող է հարց ծագել՝ ինչու՞ ես հրաժարական չտվեցի այդ պահին: Պատասխանն ակնհայտ է՝ այն պատասխանատվության պատճառով, որը ես վերցրել էի ինձ վրա՝ ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը: Ես պարտավոր էի անել ինձնից կախված ամեն ինչ՝ բացառելու ներքին պառակտման հետագա խորացումը, հնարավոր բախումները, որոնք կարող էին հանգեցնել չափազանց բացասական հետևանքների: Ես նաև ձգտում էի իմ երկարամյա աշխատանքի շնորհիվ ձեռք բերած հեղինակությունը, կապերը և իմ միջազգային քաղաքական ու տնտեսական ներուժը ծառայեցնել ուժեղ և կայուն պետականության կառուցմանը

Կրկին կարող է հարց առաջանալ, թե ինչու՞ Նախագահը չկարողացավ ազդել այն քաղաքական իրադարձությունների վրա, որոնք մեզ հասցրել են ներկայիս համազգային ճգնաժամի: Պատճառը կրկին ակնհայտ է՝ համապատասխան գործիքների պակասը, գործիքներ, որոնցով ցանկացած պետական պաշտոնյայի օժտում է բացառապես մեկ փաստաթուղթ՝ Սահմանադրությունը: Հենց գործող Հիմնական օրենքի մեջ են թաքնված մեր որոշ կարևոր խնդիրների արմատները:

Մենք ունենք պարադոքսալ իրավիճակ, երբ Նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք: Սահմանադրությունը նաև ենթադրում է մեկ ինստիտուտի գերակայություն մյուսի նկատմամբ, Սփյուռքի հայտնի մասնագետների համար ստեղծում է խոչընդոտներ՝ պատմական Հայրենիքի պետական ինստիտուտների կառավարմանը մասնակցելու համար, և այլն։

Մենք խորհրդարանական հանրապետություն ենք ձևով, բայց ոչ բովանդակությամբ: Իմ առաջարկության իմաստը և նպատակը եղել է ոչ թե կառավարման մի ձևից մյուսին (խորհրդարանականից կիսանախագահականի կամ նախագահականի) անցնելը, այլ՝ զսպումների և հակակշիռների վրա հիմնված պետական համակարգ ստեղծելը: Առանց դրա դժվար է խոսել նշանակալից ձեռքբերումների մասին, քանի որ առաջընթացի և հաջողության հնարավոր է հասնել միայն կանխատեսելի և ներդաշնակ համակարգի պայմաններում:

Ուրախ եմ, որ ստեղծվել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում կառավարությանը: Ես հույս ունեմ, որ, ի վերջո, սահմանադրական փոփոխությունները տեղի կունենան, և հաջորդ նախագահն ու նախագահական ինստիտուտը կկարողանան աշխատել ավելի հավասարակշռված և համակարգված միջավայրում:

Մենք ապրում ենք յուրատեսակ իրականության մեջ, իրականություն, որտեղ Նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա:
Իրականություն, երբ նա չի կարող վետո կիրառել այն օրենքների վրա, որոնք համարում է պետության և ժողովրդի համար ոչ նպատակահարմար:

Իրականություն, երբ Նախագահի հնարավորություններն ընկալվում են ոչ թե որպես առավելություն պետության համար, այլ՝ տարբեր քաղաքական խմբերի կողմից դիտարկվում են որպես իրենց սպառնացող վտանգ:

Իրականություն, որտեղ Նախագահն իր ներուժի գերակշիռ մասը չի կարողանում օգտագործել ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:

Իրականություն, որտեղ աշխարհը գտնվում է մշտական տուրբուլենտության գոտում, սակայն Նախագահը սահմանադրական գործիք չունի՝ օգնելու իր երկրին:

Իրականություն, որտեղ պետության գլուխը և երբեմն նաև նրա ընտանիքը թիրախավորվում են տարբեր քաղաքական խմբավորումների կողմից: Վերջիններս այնքան էլ հետաքրքրված չեն նախագահական ինստիտուտի կողմից ի շահ երկրի իրականացված ձեռքբերումներով, որքան իմ անցյալով, դավադրության զանազան տեսություններով ու միֆերով: Իմ անձի հանդեպ այդ «մտահոգվածությունը» դուրս է գալիս նաև բարոյականության սահմաններից՝ վերջնական արդյունքում ուղղակիորեն բացասաբար ազդելով առողջության վրա:

Ես շատ երկար եմ մտածել և որոշել եմ մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից:
Այդ որոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ և բխում է որոշակի տրամաբանությունից:

Նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա:

Մեր պետության համար այս բարդ փուլում, երբ անհրաժեշտ է համազգային միասնություն, նախագահական ինստիտուտը չպետք է դառնա բամբասանքների ու դավադրության տեսությունների թիրախ՝ դրանով իսկ շեղելով հասարակության ուշադրությունը կարևորագույն խնդիրներից:

Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ են իմաստալից, խորը մտածված,կշռադատված և բովանդակալից գործողություններ: Այլապես մենք՝ ողջ աշխարհի հայությունը, չենք հասնի մեր առաքելության նպատակին և կհայտնվենք պատմության լուսանցքում:

Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք:

Վերջում ցանկանում եմ առանձնակի երախտագիտություն հայտնել մեր քաղաքացիներին և Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ երկրի համար այս բարդ ժամանակներում հաստատակամություն, տոկունություն, համբերատարություն և արիություն ցուցաբերելու համար:

Առանձնահատուկ շնորհակալություն մեր քաջարի բանակի զինվորներին և սպաներին, խոնարհումս մեր Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների ընտանիքներին:

Շնորհակալ եմ նաև Հանրապետության նախագահի աշխատակազմի բոլոր աշխատակիցներին և պետական կառույցների իմ գործընկերներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար»,- ասվում է հայտարարությունում:

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan