Այսօր՝ 19 ապրիլի 2024թ., 00:00
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական 5 անձ է կալանավովել խոշոր չափի հափշտակության դեպքով Սանահինցիները «կանկախանան» Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո. Զեկույց Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Օսկանյանին սպասելիս Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով Հերթն Անահիտ Ավանեսյանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ Փաշինյանը 3 տասնյակից ավել մեքենայով է մեկնել Ոսկեպար և Կիրանց ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը «Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը դառնում են անպատժելի արտոնյալներ «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի մարզի բնակչի ոտքերին․ նրան մեղադրանք է ներկայացվել Դատական կախյալ համակարգ, ոստիկանության դաժանություններ․ «Freedom House»-ը՝ Հայաստանի մասին
Հարցում

5655 դոլար․ սեփականաշնորհում՝ «ջրի գնով» (տեսանյութ)

Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատուրյանի պաշտոնավարման ժամանակ քաղաքային իշխանությունը ցանկացել է Երևանի սրտում հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառատուն ունենալ։ Այդ նպատակով Արամի 3 հասցեի շենքը հատկացրել են «Սիլ կոնցեռնի» հիմնադիր Ալբերտ Սուքիասյանի կոոպերատիվին, այս մասին գրում է «Հետքը»:

Անշարժ գույքն ընդամենը 5655 ԱՄՆ դոլարով սեփականաշնորհելուց հետո այն չի ծառայել նպատակին։ Սուքիասյանները վերակառուցել են շենքը և օգտագործում են բիզնես նպատակներով։ Ալբերտ Սուքիասյանի որդին՝ Խաչատուր Սուքիասյանն այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է, իսկ Վահագն Խաչատուրյանը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը։

Դեռևս 1870-1880 թվականներին ներկայիս Արամի փողոց 3 հասցեում Սոֆի Մելիք-Օհանջանյանի կողմից կառուցվել է մեկհարկանի տուֆակերտ շինություն։ Երևանի պատմության թանգարանից ստացված տեղեկատվության համաձայն, Արամի 3 հասցեում գտնվում էին Սոֆի Մելիք-Օհանջանյանի տունը և խանութները։ Խորհրդային տարիներին այդտեղ գործել է գրախանութ։ 19-րդ դարում կառուցված շենքի լուսանկարներ մեզ չհաջողվեց գտնել, բացառությամբ այս մեկից։ Ստորև ներկայացված լուսանկարի կենտրոնում և աջ կողմում երևում է «Մանկական աշխարհ» հանրախանութի կառուցումը, իսկ ձախ կողմում Մելիք-Օհանջանյանի տունն է։

Ճարտարապետ Վահագն Ասատրյանը «Երևան» ամսագրում 2020 թ․ պատմելով Սոֆի Մելիք-Օհանջանյանի կառուցած շենքի մասին` նշել է, որ Արամի և Աբովյան փողոցների հատման մասում գտնված գրախանութը խորհրդային տարիներին արտաքինից աչքի չընկնող կառույց էր։

«Ինձ առաջարկեցին ներքին հարդարման և վերանորոգման նախագիծ։ Նախնական չափագրությունների ժամանակ պարզվեց, որ շենքը կառուցված է սև տուֆից և նախկինում ունեցել է առևտրական պասաժներին բնորոշ մեծ բացվածքներ։ Սովետական տարիներին բացվածքները փակել-փոքրացրել էին և քարե պատերը սվաղով ծածկել՝ ներսում գրադարակների պատ ստանալու համար։ Ես առաջարկեցի հիմնական վերանորոգումից բացի նաև հեռացնելով սվաղը՝ վերականգնել իր նախկին իրական տեսքը։ Բայց գրախանութի պետական ֆինանսավորումը կրճատվեց և նախագիծը չիրականացավ»,- նշել է ճարտարապետը:

Սեփականաշնորհումը՝ պայմանով

Երբ բարձր տեխնոլոգիաների ներկայիս նախարար Վահագն Խաչատուրյանը (նաև՝ Վահագն Խաչատրյան) Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահն էր (1992-1996 թթ.), սկսվեց Արամի 3 շենքի և Արամի 5 հասցեի տարածքի սեփականաշնորհման գործընթացը։ Նախ Երքաղխորհրդի գործկոմը 1993 թ-ին գրախանութի շենքը մշտական օգտագործման իրավունքով փոխանցեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին, որպեսզի շենքը վերակառուցի և «որպես հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառատուն օգտագործի»։

1994-ի մայիսի 25-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրինությունը դիմում է գործկոմին՝ խնդրելով գրախանութի շենքը ետ վերցնել, քանի որ ֆինանսական սուղ միջոցների պատճառով չեն կարողանում այն վերակառուցել։ Նույն ժամանակ Երևանի քաղաքային խորհրդի գործկոմը ստանում է դիմում «Աստղիկ-1» արտադրական կոոպերատիվից, որ իրենք ցանկանում են վերակառուցել շենքը։ 1994 թ.-ին ստեղծված կոոպերատիվի նախագահը Խաչատուր Սուքիասյանի հայրն էր՝ Ալբերտ Սուքիասյանը։ Իսկ Խաչատուր Սուքիասյանը 1992-1994 թթ. ՀՀ արդյունաբերության նախարարության տնտեսական կապերի գլխավոր վարչության պետն էր, ապա` նախարարի խորհրդականը։

1994 թ.-ի մայիսին ՀՀ ժողովրդական պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն չեղարկում է նախկին որոշումը և գրախանութի շենքը հատկացնում «Աստղիկ-1» կոոպերատիվին՝ վերակառուցելու և որպես ժամանակակից նկարիչների ստեղծագործությունների աճուրդի կենտրոն ու գրասենյակ օգտագործելու նպատակով։ Նույն որոշմամբ հաստատվում է գույքը մշտական օգտագործման իրավունքով տրամադրելու պայմանագիրը։ Պայմանագրի գինը կազմում է 5655 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

«Սույն պայմանագրով «Աստղիկ-1» կոոպերատիվը Երքաղխորհրդի գործկոմի վերոհիշյալ որոշմամբ իրեն մշատական օգտագործման իրավունքով հատկացված 0.0377հա հողամասի համար, որը օգտագործվելու է «հայ նկարիչների ստեղծագործությունների աճուրդի կենտրոն և գրասենյակներ» (կառույցի) շինարարության համար, պարտավորվում է 10-օրյա ժամկետում Երևանի քաղաքային բյուջե․․․․ փոխանցել /5655/ հինգ հազար վեց հարյուր հիսունհինգ ԱՄՆ դոլարին համաժեք դրամ՝ մուծման օրվա հաշվարկային կուրսով»,- արձանագրված է պայմանագրում։

Մեկ տարի անց՝ 1995 թ.-ին, Ալբերտ Սուքիասյանը դիմում է Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ խնդրելով ազատել «Աստղիկ-1» կոոպերատիվին գույքի վարձավճարից (խոսքն այստեղ ոչ թե 0.0377 հա հողամասի մշտական օգտագործման 5655 դոլար վճարի, այլ դրա վրա գտնվող շենքի վարձակալության վճարից ազատելու մասին է)։ «Այժմ ընթանում են վերականգնման աշխատանքները և մինչև շինարարության ավարտը շենքը շահագործման ենթակա չէ, ուստի խնդրում ենք Ձեր կարգադրությունը, հաշվի առնելով վերը նշվածը, մեր կազմակերպությանը վարձավճար մուծելուց ազատելու վերաբերյալ»,- իր դիմումում գրել է Ալբերտ Սուքիասյանը։

1995 թ.-ի դեկտեմբերի 15-ին Վահագն Խաչատուրյանը ևս մեկ որոշում է ստորագրել Արամի 3 հասցեի գույքի վերակառուցման մասին։ Որոշումից պարզ է դառնում, որ Արամի 3 հասցեում բնակվում է 4 ընտանիք, որոնց վերաբնակեցման համար անհրաժեշտ է եղել մեկ հատ 2-սենյականոց և 3 հատ 1-սենյականոց բնակարաններ ձեռքբերել (Արամի 5 հասցեում էլ բանալիների արհեստանոց էր գործում)։ Գործադիր կոմիտեն որոշել է Արամի 3 և 5 հասցեները վերակառուցելու պայմանագիր կնքել «Աստղիկ-1» կոոպերատիվի հետ։ Արդեն պայմանագրում ուրվագծվում է գույքի վերջնական սեփականաշնորհման հեռանկարը։

Հայաստանի ազգային արխիվից ձեռք բերված պայմանագրում (ստորագրված 1995թ.-ի դեկտեմբերին) նշված է, որ «պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող Արամի փողոց 3 և կիսաքանդ շենքերի առաջին հարկը նկուղային հարկի հետ միասին և Արամի 5 տարածքը հատկացվում են «Աստղիկ-1» կոոպերատիվին մշտական օգտագործման իրավունքով՝ իր միջոցներով վերակառուցման, աշխատանքային գրասենյակներ, արվեստի գործերի և այլ մշակութային արժեքների վաճառատուն կազմակերպելու, նկուղային հարկերում մշակույթի գործիչների ակումբ հիմնելու և այլ ծառայությունների համար»։ Վերակառուցումն ավարտելու ժամկետը սահմանվել է 2 տարի։ Նույն պայմանագրով՝ կոոպերատիվը շինարարության ավարտից հետո 3 տարի ժամկետով վարձակալության վճարից ազատվում է, քանի որ վերակառուցման տրվող Արամի 3 և 5 հասցեների շինություններն անպիտան են եղել։

Պայմանագրի «4-րդ» կետով էլ սահմանվել է․ «Շենքերի ըստ նախագծի վերակառուցումն ավարտելու պահից «Աստղիկ-1» կոոպերատիվը հանդիսանում է իր կողմից կատարված ներդրումների հետևանքով ստացված հիմնական և շրջանառու միջոցների սեփականատեր, վերջիններիս ֆիզիկական տեսքով առանձնացման հնարավորության դեպքում՝ ֆիզիկական տեսքով, իսկ այդ հնարավորության բացակայության դեպքում՝ արժեքային տեսքով»։ Իսկ պայմանագրի «5-րդ» կետով արձանագրվել է, որ կոոպերատիվը ձեռք է բերում վարձակալած շինությունների և տարածքների սեփականաշնորհման իրավունք և նախապատվություն։

Այսինքն, Ալբերտ Սուքիասյանի ստեղծած և ղեկավարած կոոպերատիվը նախ ստացել է Արամի 3 հասցեի գույքի մշտական օգտագործման իրավունք, ապա վերակառուցել և 1997 թ-ին դարձել է սեփականատեր։ Երևան համայնքին վճարել է ընդամենը 5655 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Շենքը, չնայած վերը նշված որոշումներին, այդպես էլ չի դարձել հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառքի կենտրոն, այլ վերածվել է արվեստի հետ կապ չունեցող խանութների և գրասենյակների։

«Աստղիկ-1» կոոպերատիվը համաձայնեցրած նախագծով և շինթույլտվությամբ 1997 թվականին վերակառուցել է Սոֆի Մելիք-Օհանջանյանի տունը՝ չպահպանելով նախկին շենքը։ Արամի 3 հասցեում կառուցվել է այլ լուծումներով տուն։ Վերակառուցված շենքի գլխավոր ճարտարապետը Արշակ Ղազարյանն է եղել։

«Աստղիկ-1» կոոպերատիվից՝ «Գռզո պլազա» ՍՊԸ-ին

Արամի 3 հասցեի շենքն այսօր պատկանում է «Գռզո պլազա» ՍՊԸ-ին։ Կադաստրի կոմիտեից ստացված տվյալների համաձայն, մինչ «Գռզո պլազա»-ի սեփականության իրավունքի գրանցումը շենքը պատկանել է «Աստղիկ-1» կոոպերատիվին։

Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ «Աստղիկ-1» կոոպերատիվը ստեղծվել է 1994 թ.-ին։ Կոոպերատիվը 2010 թ.-ին վերակազմակերպվել է նույնանուն ընկերության՝ «Աստղիկ-1» ՍՊԸ-ի։ Այս ընկերությունն էլ նույն տարում անվանափոխվել է և դարձել «Գռզո պլազա» ՍՊԸ։ «Գռզո պլազա»-ն ունի 4 փայատեր, որոնցից երկուսը ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրներն են՝ Էդուարդ Սուքիասյանը և Ռոբերտ Սուքիասյանը, մյուս սեփականատերը Խաչատուր Սուքիասյանի կինն է՝ Ռուզաննա Ասատրյանը, իսկ 4-րդ փայատերը մյուս եղբոր՝ Սարիբեկ Սուքիասյանի կինն է՝ Ասպրամ Տոնոյանը։ Բոլորն ունեն 25-ական տոկոս բաժնեմաս։

Վերաբնակեցվածների ճակատագիրն անհայտ է

Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի 1995 թ.-ի դեկտեմբերի 15-ի որոշման մեջ նշված վերաբնակեցվող ընտանիքների ճակատագրերն անհայտ են։ Որոշման մեջ նշված էր, որ գործկոմի բնակելի և ոչ բնակելի ֆոնդերի ձևավորման վարչությունը մեկամսյա ժամկետում Երքաղխորհրդի գործկոմ առաջարկություններ պետք է ներկայացներ՝ Արամի 3 շենքի բնակիչների վերաբնակեցման համար բնակարաններ գնելու կամ ազատված բնակարաններ հատկացնելու համար։ Բացի այդ, գործկոմի ֆինանսական վարչությանը հանձնարարվել է համապատասխան գումար տրամադրել վերաբնակեցման համար բնակարաններ գնելու նպատակով՝ օգտագործելով նաև հողի մշտական օգտագործման համար «Աստղիկ-1» կոոպերատիվի կողմից քաղաքային բյուջե փոխանցված 5655 դոլար գումարը։ Արամի 5 հասցեում գործող բանալիների վերանորոգման արհեստանոցին էլ տարածք պետք է հատկացվեր։

Հայաստանի ազգային արխիվից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի 1996 թ.-ի հունվար–փետրվար ամիսների և Սպանդարյանի շրջխորհրդի նույն ամիսների նիստերի արձանագրություններում վերաբնակեցման վերաբերյալ տվյալներ չեն հայտնաբերվել։ Իսկ Սպանդարյանի շրջխորհրդի 1996 թ.-ի մարտ-դեկտեմբեր ամիսների նիստերի արձանագրությունները Ազգային արխիվ չեն փոխանցվել։ Երևանի Կենտրոն վարչական շրջանի (ներառում է նախկին Սպանդարյանի շրջանը) ղեկավար Ավետ Պողոսյանն էլ մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ աշխատակազմում մեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ։

«Սիլ պլազայի» կադաստրային արժեքը 999 մլն դրամ է

Երևանի Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում գտնվող «Սիլ պլազա»-ի վերակառուցումն ավարտվել է 1997 թ.-ին։ Այդ մասին հուշատախտակ է փակցված շենքի՝ Աբովյան փողոցին հարող ճակատային մասում։ Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվության համաձայն, Արամի 3 հասցեի շենքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 999 մլն 192 հազար 711 դրամ։

Անշարժ գույքի որակական և քանակական բնութագրի համաձայն, 1 շենքից բաղկացած երկհարկանի շինության զբաղեցրած հողակատորը 794 քառակուսի մետր է։ Նպատակային նշանակությունը հասարակական է։ Շենքում «հանգրվանել են»՝ «Հայէկոնոմբանկ»-ը, «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերությունը, «Սպորտ թայմ» ՍՊԸ–ն՝ իր «Ադիդաս» ապրանքանիշի խանութ-սրահով, «Ինլոբի» ընկերությունը։

Մինչ վերակառուցումը Արամի 3 հասցեի շինությունը համարվել է պատմության և մշակույթի հուշարձան։ Այդ մասին նշում կա 1995 թվականի պայմանագրում, սակայն վերակառուցումից հետո անհայտ հանգամանքներում շենքը դուրս է մնացել հուշարձանների ցանկից։ Կառավարության 2004 թ.-ի որոշմամբ հաստատվել է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը։ Արամի 3 հասցեն ներառված չէ այդ ցանկում։

Խաչատուր Սուքիասյանն ասելիք չունի

Ազգային Ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ ցանկացանք այս թեմայի վերաբերյալ զրուցել։ Խոսնակի միջոցով ներկայացրեցինք մեզ հետաքրքրող հարցերի շրջանակը։ Խաչատուր Սուքիասյանը չցանկացավ խոսել շենքի սեփականաշնորհման գործընթացի մասին։ Միայն փոխանցեց, որ շենքը սեփականաշնորհվել է իր հոր՝ Ալբերտ Սուքիասյանի կողմից և որ ինքը մանրամասներին չի տիրապետում։ Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Երևանի նախկին քաղաքապետ, այժմ Բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանից, քանի որ իր որոշումներով է սեփականաշնորհվել շենքը՝ հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառատուն օգտագործելու նպատակով։ Ի դեպ, Վահագն Խաչատուրյանը, մինչ նախարար նշանակվելը, 2019-2021 թթ.-ին Սուքիասյաններին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի անդամ է եղել։

Բարձր տեխնոլոգիական արդոյունաբերության նախարարությունից փոխանցեցին Վահագն Խաչատուրյանի մեկնաբանությունը։ Այն է՝ «իր կողմից ընդունված որոշումները եղել են իր լիազորությունների շրջանակում, ավելացնելու այլ բան չունի»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan