Ես չէի կարող պատկերացնել, որ Պուտինին հանդգնությունը կբավականացնի. Քլինթոն
ԱՄՆ նախկին պետքարտուղար, ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը Վլադիմիր Պուտինին մեղադրել է «անձնական վենդետայի» համար:
USA Today-ի հետ հարցազրույցում նա հայտարարել է, որ ՌԴ առաջնորդն, իբր, իրենից վրեժխնդիր է եղել Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ամրապնդման պատճառով այն ժամանակ, երբ ամուսինը՝ Բիլը, ԱՄՆ նախագահն էր:
«Ես չէի կարող պատկերացնել, որ Պուտինը կհանդգնի մեր քթի տակ մեր ժողովրդավարության դեմ զանգվածային քողարկված հարձակում սկսել, եւ որ դա նրան կհաջողվի: Չեմ կասկածում, որ նա ցանկանում էր, որ ես պարտվեմ, իսկ Թրամփը հաղթի»,- հայտարարել է Քլինթոնը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am