Լեհական Decapitated խմբի երաժիշտները մեղադրվում են երկրպագուհուն բռնաբարելու մեջ
Լեհական Decapitated խմբի չորս երաժիշտներին խմբակային բռնաբարության մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հաղորդում է Pitchfork-ը։
Լոս Անջելեսի ոստիկանությունը սեպտեմբերի 9-ին կնոջ առեւանգման կասկածանքով ձերբակալել է երաժիշտներին։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տուժածը ոստիկանություն է դիմել՝ ասելով, որ իրեն պահել են Decapitated-ի՝ շրջագայությունների համար նախատեսված ավտոբուսում։
Դատական հայցում կինը պնդում է, որ խմբի անդամներն իրեն եւ ընկերուհուն Սփոքանում համերգից հետո իրենց ավտոբուս են հրավիրել՝ խմելու։ Ավտոբուսում խմբի անդամներից Ռաֆալ Պիոտրովսկին նրա հետ զուգարան է մտել եւ սկսել հանվել։ Երբ նա փորձել է դուրս պրծնել, երգիչը թույլ չի տվել, իսկ հետո խմբի բոլոր անդամները հերթով բռնաբարել են կնոջը։
Նշվում է, որ տուժածի ընկերուհին ավտոբուսը լքել է, երբ Պիոտրովսկին նրան օրալ սեքս է առաջարկել եւ մերժում լսելով՝ նրան գցել է հատակին։
Decapitated խումբը ձեւավորվել է 1996-ին։ Խումբը 7 ալբոմ է թողարկել։
Լուրեր Հայաստանից - NEWS.am