Ուզբեկստանում շրջանի ղեկավարը ծեծել է տնօրեններին կամ առաջ դեպի Ուզբեկստան (Տեսանյութ)
Ուզբեկստանում լայն տարածում է գտել մի տեսանյութ, որտեղ հստակ երեւում է, թե ինչպես է Սայխունաբադի շրջանի ղեկավար Նասիրժան Էգամբերդիեւը շարք կանգնացրել շրջանի դպրոցի տնօրեններին եւ բղավելով նրանց վրա ծեծի ենթարկում:
Շրջանի ղեկավարին զայրացրել է այն, որ շրջանի ոչ բոլոր ուսուցիչներն են մասնակցել անկախության տոնին նվիրված միջոցառումներին:
Իհարկե, տեսարանը զզվանք է առաջացնում, բայց լինենք մինչեւ վերջ անկեղծ, մի՞թե այս երեւույթը խորթ է մեզ համար: Ցավոք՝ ոչ:
Հիշեք ՍԱՍ-ի հայտնի ժողովը, հիշեք, թե ինչպես էին խոսում աշխատակիցների հետ, ինչպես էին նրանց ծաղր ու ծանակի ենթարկում: Իսկ մոռացե՞լ եք, թե ինչպես են տնօրեններին եւ ուսուցիչներին տանում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպումներին: Մի՞թե չգիտեք, որ ուսուցիչները վախում են չգնալ նման հավաքներին:
Մոռացե՞լ եք, որ ընտրությունների օրը շատ հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ իրենց աշխատակից, աշխատակցուհիներից շատերին կամ ոմանց ստիպեցին քվեարկել այլ շրջանում, նրանց ավտոբուսներով տեղափոխեցին քվեարկության վայրը, գիշերը պահեցին, կերակրեցին, փաղաքշեցին եւ քվեարկելուց հետո ետ ուղարկեցին:
Մոռացե՞լ եք, որ այդ աշխատակցուհիների ամուսիները անգամ չառարկեցին, որ մի պարոն իրենց կանանց երբ ուզի, եւ որտեղ ուզի տանի եւ պահի: Այնպես որ, մի զարմացեք ուզբեկական բարքերի վրա: Հիմա մենք գրեթե ոչնչով չենք տարբերվում Ուզբեկստանից:
Top-News.am