Տաջիկստանի հակակոռուպցիոն մարմնի 6 աշխատակցի դատում են կոռուպցիայի համար
Տաջիկստանի ֆինանսական վերահսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի պետական գործակալության վեց աշխատակիցները, ովքեր մեղադրվում են կոռուպցիայի և կաշառք վերցնելու մեջ, այսօր դատարանում հանդես են եկել վերջին խոսքով՝ հույս հայտնելով, որ դատարանը արդար որոշում կկայացնի:
Մեղադրող կողմը բարձրաստիճան նախկին պաշտոնյաների համար պահանջել է 15-17 տարվա ազատազրկում:
Բացի հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցներից, ամբաստանյալի աթոռին են հայտնվել նաև մաքսային ծառայության և գլխավոր դատախազության երեք աշխատակիցներ, ովքեր նույնպես մեղադրվում են կաշառակերության մեջ: