ԱՄՆ պետդեպարտամենտը հավանություն է տվել Կանադային 5․23 մլրդ դոլարի կործանիչների ու զենքի հնարավոր վաճառքին
ԱՄՆ պետդեպարտամենտը հավանություն է տվել Կանադային 5․23 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ 18 կործանիչների ու զենքի այլ տեսակների վաճառքին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Պենտագոնի հայտարարությունը։
Պաշտպանական անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով գործակալությունը հայտնել է, որ Կոնգրեսին տեղեկացրել է Կանադային Super Hornet 18 կործանիչների ու այլ սպառազինությունների՝ այդ թվում հրթիռակիրների հնարավոր վաճառքի մասին։