Բրազիլիայի ոստիկանությունը գործող նախագահին կոռուպցիայի մեջ է կասկածում
Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը կասկածում է, որ երկրի նախագահ Միշել Տեմերը իր կուսակիցներից հետ մասնակցել է ապօրինի գործողությունների, որոնց շնորհիվ 10 մլն դոլարի չափով արտոնություններ է ստացել, հայտնում է Reuters–ը։
Ոստիկանության զեկույցում ասվում է, որ նշաններ կան, որ 77-ամյա Տեմերն ու այսպես կոչված «Ստորին պալատի հանցախումբը» կարող էին մասնակցել ակտիվ եւ պասիվ կոռուպցիոն գործողությունների, խարդախությունների եւ այլ հանցագործությունների։ Զեկույցն ուղարկվել է Դաշնային գերագույն դատարան, որը նախագահի գործողությունները քննելու իրավասությամբ միակ դատարանն է։