Էրդողան. Թուրքիան ու Ռուսաստանը Սիրիայի հարցում տարաձայնություն չունեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ու Ռուսաստանը սիրիական հիմնախնդրի հարցում տարաձայնություններ չունեն և գործում են ըստ նախնական պայմանավորվածությունների, այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Էրդողանը շեշտել է, որ Սիրիայի հյուսիսում խնդիրներ ու տարաձայնություններ չկան նաև Իրանի ուժերի հետ:
«Այժմ մենք միասին Իդլիբում իրականացնում ենք նախապես համաձայնեցված գործողությունները՝ ճիշտ այնպես, ինչպես պայմանավորվել էինք», - նշել է Էրդողանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը՝ թուրքական լրատվամիջոցներում հայտնվել էր տեղեկություն, որ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը կարող են համատեղ ռազմական գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում: Նշվել էր, որ գործողության մեկնարկը կարող է տրվել սիրիական Իդլիբից, ընդ որում՝ պլանավորվում է, որ իրանական ու ռուսական ուժերն առաջ կշարժվեն Իդլիբի հարավից, իսկ թուրքական ԶՈւ-ն կգրոհի հյուսիսային կողմից: