Միջադեպ ադրբեջանական բանտում․ զինվորի վրա է կրակել ծառայակիցը
Ադրբեջանի Սալյանսկի շրջանի քրեակատարողական հաստատությունում զինված միջադեպի հետ կապված քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ռազմական դատախազությանը։
Տեղեկության համաձայն՝ սեպտեմբերի 10-ին, ժամը մոտ 5։30-ին, կրտսեր սերժանտ Ամրահ Մյուֆթալիեւն ինքնաձիգից կրակել է ծառայակցի՝ Այամ Էյուբլուի ուղղությամբ։ Ամրահ Մյուֆթալիեւը ձերբակալված է։
Նախաքննությունը շարունակվում է։